Վարուժան Եփրեմյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Եփրեմյան (հուլիսի 30, 1959, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Վարուժան Եփրեմյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1959 թ., Հայաստանի Արտաշատ քաղաքում։
- 1978 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը
- 1981 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ և 1987 թ. ավարտել է Արա Բեքարյանի արվեստանոցը
- 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է, նկարիչների «Միր» ստեղծագործական միության անդամ
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ
- 1981 . Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիա
- 1992 Միացյալ Արաբական Էմիրություններ (Շարջա)
- 1994 Վեստերոս (Շվեդիա)
- 2009 Art-Hotel "Trezzini"
- 2010 ART-HALL AS (Մոնակո)
- 2011 Սանկտ-Պետերբուրգի քաղաքային քանդակագործության թանգարան[1]
- 2012 Սանկտ-Պետերբուրգ, Կառլ Բուլեյի պատմական ֆոտոսրահ, «Մոդեռնիզմից դեպի ռեալիզմե[2]
Խմբակային ցուցահանդեսներ
Մեջբերումներ Վարուժան Եփրեմյանից
խմբագրել- Զգացմունքը վերածվում է ծավալի, ծավալն էլ` գույնի. նրանք միմյանցից անբաժան են։ Առանց զգացմունքի չկա ծավալ, հետևաբար՝ նաև գույն։ Հենց զգացմունքն է թելադրում գույնը, իսկ մյուսները հետևում են միմյանց։ Սկզբում մթություն է, հետո ծագում է Արևն ու արթնացնում մյուս գույները։
- Երբ կանգնած եմ սպիտակ կտավի առջև, ոգեշնչված ու տրամադրված եմ՝ մոտավորապես գիտեմ, թե ինչ գույներ եմ օգտագործելու։ Շատ եմ սիրում այս պահը, երբ տեղափոխվում ես գույների աշխարհ ու փորձում գտնել ամենահարմարը։ Կտավը դեռ դատարկ է, կնոջ նման է, որը դեռ չի հղիացել։ Հետո զգացմունքները լցնում են հոգիդ ու ծնվում է «երեխան»։
- Եթե չլինեին գույները, չէր ծնվի կտավը։ Գույնը կյանք է։ Պատկերացնում եք, որ բնությունը անգույն լիներ։ Չէինք կարող ընկալել գեղեցկությունը։ Նկարը պետք է շնչի, պետք է ունենա օդ ու լույս։ Իսկ այդ օդը կարող է պատկերվել ցանկացած գույնով։
- Իմ պալիտրայի մեջ բացակայում է սև գույնը։ Դեռ ուսանողական տարիներին հրաժեշտ տվեցի նրան։ Խավարի հետ եմ ասոցացնում։ Իսկ եթե սևի կարիք շատ եմ զգում, ապա փոխարինում եմ այն մուգ կանաչի տարբեր երանգներով։ Այսինքն՝ նույնիսկ ամենավատ պահը հույսի նշույլ ունի։
- Կտավներիցս մեկը «Արարչություն։ Երրորդ Օր» անվանեցի։ Այդ ժամանակ հասկացա, որ փիրուզագույնը Աստծո սիրելի գույնն է, չէ որ նա ամբողջ աշխարհն այդ գույնի երանգներով արարեց։ Հետո էլ ավելացրեց վառ գույների ծաղիկները՝ դա էլ նրա պալիտրան էր[3]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վարուժան Եփրեմյանի անհատական ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում
- ↑ Սանկտ -Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը
- ↑ «Գունաբաժանում. Վարուժան Եփրեմյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.