Մարինա Գոլուբ
Մարինա Գրիգորևնա Գոլուբ (ռուս.՝ Марина Григорьевна Голуб, 8 դեկտեմբերի, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ – 9 հոկտեմբերի[2], 2012, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[3]։
Մարինա Գոլուբ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1957[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2012 (54 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Ակտիվ շրջան | 1979-2012 |
Պարգևներ և մրցանակներ | |
marina-golub.ru | |
Կենսագրություն
խմբագրելՄարինա Գոլուբը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 8-ին Մոսկվայում։ Նրա խորթ հայրը[4] եղել է հետախուզական գլխավոր վարչության գնդապետ Գրիգորի Եֆիմովիչ Գոլուբը (1923-2014), ով նախկինում եղել է ռազմական հետախույզ, ծառայել որպես Ֆինլանդիայի հյուպատոս[5], եղել կահույքի խանութի տնօրեն, աշխատել Մոսկվայի մշակույթի վարչությունում, ապա ԽՄԿԿ Մոսկվայի շրջկոմում։ Դերասանուհու մայրը՝ Լյուդմիլա Գոլուբը, խաղացել է Մոսկվայի Ն. Գոգոլի անվան թատրոնում, ապա որպես դերասանուհի աշխատել Մոսհամերգում։ Մարինա Գոլուբի պապը՝ Եֆիմ Սամոյլովիչ Գոլուբը, եղել է Ուկրաինական ԽՍՀ ֆինանսների ժողկոմ (բռնաճնշումների է ենթարկվել 1937 թվականին)։
Մարինա Գոլուբն ավարտել է Մոսկվայի № 33 միջնակարգ դպրոցը (1965-1975)։ 1979 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Վիկտոր Մոնյուկովի կուրս)։
1979-1981 թվականներին Մարինա Գոլուբն աշխատել է Մոսհամերգում, իսկ 1981 թվականից մինչև 1987 թվականը՝ Արկադի Ռայկինի մանրաերկի թատրոնում։ 1987 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի «Շալոմ» թատրոնի թատերախումբ, իսկ 2002 թվականին սկսել է աշխատել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։
Մարինա Գոլուբը վարել է «Առավոտյան փոստ» (ռուս.՝ «Утренняя почта»), «Բարի լույս» (ռուս.՝ «Доброе утро!»), «Эх, Семёновна!», «Աղջիկներ» (ռուս.՝ «Девчата») հեռուստահաղորդումները Ռոսիա 1 ալիքով, «Նատուրալիստի ճանապարհորդությունները (ռուս.՝ «Путешествия натуралиста») «Культура» ալիքով։
2011 թվականի հունիսին Մարիա Գոլուբն ընդգրկվել է Մոսկվա քաղաքի կառավարությանը կից տրանսպորտային կոմպլեքսի աշխատելու ու զարգացման խնդիրներով հասարակական-խորհրդատվական խորհրդի կազմում[6]։
Ընտանիք
խմբագրել- Առաջին ամուսին՝ ձեռնարկատեր Եվգեն Տրոյնին[7],
- Երկրորդ ամուսին՝ դերասան Վադիմ Դոլգաչյով, աշխատում է Մոսկվայի «Сопричастность» թատրոնում[11][12],
- Երրորդ ամուսին՝ Անատոլի Բելի (Վայսման), Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնի և Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասան. ամուսնալուծվել են տասնմեկ տարվա համատեղ կյանքից հետո[13]։
Մահ
խմբագրելՄարինա Գոլուբը մահացել է Մոսկվայում 2012 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ավտովթարի հետևանքով, որ տեղի է ունեցել Լոբաչևկու փողոցի և Վերնանդսկու պողոտայի հատման վայրում[14][15]։
Դերասանուհու հուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 13-ին, ապա Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ծիսակարգերի սրահում նրա մարմինը դիակիզվել է։ Աճյունը թաղվել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[16]։
2013 թվականի օգոստոսի 5-ին Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը ընդհանուր ռեժիմի կալանավայրում վեց տարվա ու վեց ամսվա ազատազրկման է դատապարտել Ալեքսեյ Ռուսակովին՝ նրան մեղավոր ճանաչելով այն ավտովթարի համար, որի հետևանքով զոհվել են Մարինա Գոլուբն ու մեքենայի վարորդը։ Դատարանը բավարարել է վարորդի հարազատների պահանջը և որոշել, որ Ռուսակովը նրանց վճարի հինգ հարյուր հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Դատարանը նաև Ալեքսեյ Ռուսակովին զրկել է վարորդական իրավունքից երեք տարով[17]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (28 դեկտեմբերի, 1995) – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[3]
- Բարեկամության շքանշան (24 ապրիլի, 2008) – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[18]
- «Звезда Театрала» մրցանակի դափնեկիր «Աստղի շող» (ռուս.՝ «Звёздный луч») անվանակարգում (2010)
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
- «Ահաբեկչություն»
- «Զրոներ»
- «Պիեմոնտի գազանը»
- 2004 – «Изображая жертву», Պրեսնյակով եղբարներ, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով – Մայր
- 2004 – «Տարտյուֆ», Մոլիեր, ռեժիսոր՝ Նինա Չուսովա – Դորինա, Մարիանայի աղախինը
- 2005 – «Համլետ», Շեքսպիր, ռեժիսոր՝ Յուրի Բուտուսով – Գերտրուդա
- 2009 – «Երեք գրոշանոց օպերա», Բերտոլդ Բրեխտ, Կուրտ Վայլ, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով – Սելիա Պիչեմ
- 2010 – «Վասա Ժելեզնովա», Մաքսիմ Գորկի, ռեժիսոր՝ Լև Էրենբուրգ – Վասա
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1980 | ֆ | Պետրոսի պատանեկությունը | Юность Петра | Վերկա |
1980 | ֆ | Խեղճ հուսարի մասին մի բարի խոսք ասեք | О бедном гусаре замолвите слово | էպիզոդ |
1980 | ֆ | Փառավոր գործերի սկզբում | В начале славных дел | Վերկա |
1981 | ֆ | Փաթորկից ծնվածները | Рождённые бурей | Ստեֆանիա |
1982 | ֆ | Քաղաքացի Լյոշկա | Гражданин Лёшка | Լարիսայի հարևանուհին |
1987 | ֆ | Ուրվականներով տունը | Дом с привидениями | Կիրա Վիկտորովնա |
1987 | ֆ | Խաղաղություն քո տանը | Мир дому твоему | տիտրերում նշված չէ |
1989 | ֆ | Խաղաղություն ձեզ, Շալոմ | Мир вам, Шолом! | |
1989 | ֆ | Биндюжник и Король | էպիզոդ | |
1990 | ֆ | Անհայտ էջեր հետախույզի կյանքից | Неизвестные страницы из жизни разведчика | Թերեզա |
1990 | ֆ | Մարիամ Մագդաղենացի | Мария Магдалина | |
1994 | ֆ | Լյուբե տարածք | Зона Любэ | կալանավոր |
1995 | ֆ | Շիրլի-միրլի | Ширли-мырли | ֆիլհարմունիայի տնօրեն |
1996 | ֆ | Ռուսական հետախուզության թագավորները | Короли российского сыска | Մադամ Սվիստունովա |
1999 | ֆ | Ընտանեկան գաղտնիքներ | Семейные тайны | |
1999 | ֆ | Երկրպագուն | Поклонник | Վալենտինա, փոստատար |
2000 | ֆ | Հարսանիք | Свадьба | խանութի տնօրեն |
2000 | ֆ | Իրական դեպքեր | Истинные происшествия | |
2000 | ս | Մարեսեյկա 12 | Маросейка, 12 | Կլավա |
2001 | ս | Ռոստով-պապա | Ростов-папа | Վալյա |
2001 | ֆ | Հինգերորդ անկյուն | Пятый угол | Տատյանա |
2001 | ֆ | Клетка | Գալինա | |
2001 | ս | Ռուսական վոդևիլ | Русский водевиль | Կլուչկինա, տատիկ |
2001 | ֆ | На углу у Патриарших-2 | Լյուսեննա Ալբերտովնա | |
2002 | ֆ | FM и ребята | Մարինա Ալեքսանդրովա | |
2002 | ս | Ռուս ամազոնուհիներ | Русские амазонки | |
2002 | ս | Դրոնգո | Дронго | Նինա Իվանովնա |
2002 | ֆ | Մարդասպանի օրագիրը | Дневник убийцы | Լազուրսկայա |
2002 | ֆ | Շարժման մեջ | В движении | արխիվի աշխատող |
2003 | ֆ | 41-ի հունիսին | В июне 41-го | Խավա |
2003 | ֆ | Спас под берёзами | Լյուդմիլա | |
2003 | ս | Անկողնային տեսարաններ | Постельные сцены | |
2003 | ս | Пан или пропал | լեհ հանդիսատես թատրոնում | |
2003 | ս | Ես փախուստ էի կանխամտածում | Замыслил я побег | Կատյայի մայրը |
2004 | ֆ | Վարորդ Վերայի համար | Водитель для Веры | Զինաիդա |
2004 | ֆ | Նեղ կամուրջ | Узкий мост | Լերա |
2004 | ֆ | Հոսանքին դեմ | Против течения | Նաստյա |
2004 | ս | Դաշա Վասիլևա։ Մասնավոր խուզարկության սիրահարը | Даша Васильева. Любительница частного сыска—3 | Լյուսյա |
2004 | ս | Усадьба | Ելենայի մայրը | |
2005 | ֆ | Крупногабаритные | Լյուսյա | |
2005 | ս | Ադամանդներ Ջուլիետի համար | Бриллианты для Джульетты | |
2005 | ֆ | Աղքատ ազգականներ | Бедные родственники | Բելլա |
2005 | ս | Ոսկե տղաներ | Золотые парни | Նեդդա Պետրովնա |
2006 | ս | Մոսկովյան պատմություն | Московская история | Մանյա |
2006 | ֆ | Իրադրություն 202 | Ситуация 202 | տնօրեն |
2006 | ս | Տաքսի հրեշտակի համար | Такси для ангела | Ագլայա Կանուննիկովա |
2006 | ֆ | Պապարացա | Папараца | Մալինինի կինը |
2006 | ս | Հանճարի որս | Охота на гения | բժիշկ Շևցովա |
2006 | ֆ | Կապիտանի երեխաներ | Капитанские дети | Արտյոմի մայրը |
2006 | ֆ | Изображая жертву | Վալյայի մայրը | |
2006 | ֆ | Անդերսեն։ Կյանք առանց սիրո | Андерсен. Жизнь без любви | բորդելի տիրուհի |
2007 | ս | Պահապան հրեշտակ | Ангел-хранитель | Էվելինա Լվովնա |
2007 | ս | Վստահության ծառայություն | Служба доверия | Կլավդիա Տյուրինա |
2007 | ֆ | Բացե՛ք, Ձմեռ պապն է | Откройте, Дед Мороз! | Մարինա Օգուրցովա |
2007 | ֆ | Կուկա | Кука | Կլավա |
2007 | ս | Իվան Պոդուշկին։ Հետախուզության ջենտլմենը-2 | Иван Подушкин. Джентльмен сыска-2 | Լարիսա |
2007 | ֆ | Արի խաղանք | Давай поиграем | Ալբինա Վիկտորովնա |
2007 | ֆ | Դու վերևից, ես ներքևից | Ты сверху, я снизу | Լյուդմիլա Ալեքսանդրովնա |
2008 | ս | Սիրո բեռ | Иго любви | |
2008 | ֆ | Հարսանիք | Свадьба | Յարոսլավա Գեորգիևնա |
2008 | ս | Իմ սիրելի կախարդը | Моя любимая ведьма | Իվան Ստոլետովի մայրը |
2008 | ս | Մի փորձեք հասկանալ կնոջը | Не пытайтесь понять женщину | Սվետա |
2008-2009 | ս | Ամուսնական մատանի | Обручальное кольцо | Կլարա |
2009 | ֆ | Սառույց սուրճի մրուրի մեջ | Лёд в кофейной гуще | Մայա Պավլովնա |
2009 | ս | Դատ | Суд | Իրինա Սերգեևնա Մոխովա |
2010 | ֆ | Երջանիկ ավարտ | Счастливый конец | Բելլա Իզոլդովնա |
2010 | ֆ | Մարդը Կապուցինոկ բուլվարից | Человек с бульвара Капуцинок | Լարա |
2010 | ս | Եթե երկինքը լռում է | Если небо молчит | Լիսնյանսկայա |
2010 | ֆ | Зайцев, жги! История шоумена | Նադեժդա Լեոնիդովնա | |
2010 | ֆ | Շող շրջադարձում | Луч на повороте | Զինա |
2010 | ֆ | Սատանայի ծաղիկ | Цветок дьявола | |
2011 | ս | Բացեք, ես եմ | Откройте, это я | Գարիկի մայրը |
2011 | ֆ | Հինգ հարսնացու | Пять невест | մայոր Գալինա Նիկիշինա |
2012 | ֆ | Մայրեր | Мамы | Նատաշա |
2012 | ֆ | Ատոմային Իվանը | Атомный Иван | հարևանուհի |
2012 | ս | Պետրովիչ | Петрович | Մարգարիտա Ֆլյագինա |
2012 | ֆ | Թևեր | Крылья | Ագաթա |
2012 | ֆ | Անառակ | Шлюха | |
2013 | ֆ | Ընկերների ընկերներ | Друзья друзей | Լյուբա[19] |
2014 | ֆ | Мама дарагая! | Լյուսյա |
Հնչյունավորում
խմբագրել- 1981 – Աղվեսն ու որսաշունը (անգլ.՝ The Fox and the Hound) – բու Մեծ մայրիկ («Пифагор» ստուդիայի կրկնօրինակում, 2005 թ.)
- 2006 – Տուլս Լյուպերի ճամպրուկները։ Ռուսական տարբերակ (ռուս.՝ Чемоданы Тульса Люпера. Русская версия) – Սոֆի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Голуб Марина Григорьевна (1957—2012) // Могилы знаменитостей. Некрополи Москвы. Троекуровское кладбище
- ↑ 3,0 3,1 Почётное звание присвоено указом президента России № 1325 от 28 декабря 1995 года
- ↑ Григорий Голуб убит горем после трагической смерти дочери
- ↑ В. О. Тененбаум-Мушинский «Стучала в сердце эта повесть..».
- ↑ При Правительстве Москвы создан Общественно-консультативный совет по проблемам функционирования и развития транспортного комплекса города Москвы Արխիվացված 2016-08-28 Wayback Machine Новость на сайте Правительства Москвы от 3 июня 2011 года
- ↑ Сердечные тайны Марины Голуб
- ↑ «Марина Голуб». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Телеканал «РОССИЯ» // Девчата». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Анастасия Голуб стала новым директором московского театра «Гоголь-центр» // ТАСС, 2 марта 2015 года
- ↑ Своего второго мужа Марина Голуб встретила в Волгограде, «Комсомольская правда», 10.10.2012.
- ↑ «Марина Голуб: Мой брак разрушила молодая стерва!, «Жизнь», 08.09.2010». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Досье: Марина Голуб
- ↑ Актриса Марина Голуб погибла в дорожной аварии Деловая газета «Взгляд» // vz.ru (10 октября 2012 года)
- ↑ Актриса Марина Голуб разбилась насмерть в ДТП. Интернет-проект «KM.RU» // km.ru (10 октября 2012 года)
- ↑ Москва прощается с актрисой Мариной Голуб. «Российская газета» // rg.ru (13 октября 2012 года)
- ↑ Водитель, по вине которого в ДТП погибла Голуб, осуждён на 6,5 лет. Информационное агентство «РАПСИ-ньюс» // rapsinews.ru (5 августа 2013 года)
- ↑ Указ Президента РФ от 24.04.2008 № 574 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ ԿինոՊոիսկ - Все фильмы планеты
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարինա Գոլուբի պաշտոնական կայքը
- Մարինա Գոլուբի էջը Ա. Չեխովի անվան ՄԳԹ էջում
- Հարցազրույց Մարինա Գոլուբի հետ «Персона» հեռուստահաղորդման ընթացքում
- Հարցազրույց «Театрал» ամսագրին (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Գոլուբ» հոդվածին։ |