Դեյներիս Թարգարիեն, (անգլ.՝ Daenerys Targaryen) հորինված կերպար Ջ. Ռ. Ռ. Մարթինի «Սառույցի և Հրո երգ» վիպաշարում և դրա ադապտացիա «Գահերի խաղը» հեռուստասերիալում։ Վեպերում նա նշանակալի կերպար է, ում անունից է պատմվում գլուխների նշանակալի մասը։ Հեռուստասերիալում նրան պատկերում է բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը։

Դեյներիս Թարգարիեն
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, գեղարվեստական անձ և հեռուստատեսային կերպար
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռիգական
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրՎիշապաքար
ՀարստությունԹարգարիեն
Մասնագիտությունհեղափոխական և կառավարիչ
Դերը կատարել ենԷմիլիա Կլարկ
 Daenerys Targaryen Վիքիպահեստում

Կերպարի նկարագրություն խմբագրել

Դեյներիս Թարգարիենը արքա Էրիս Երկրորդ Թարգարիենի դուստրն է և Թարգարիենների արքայատոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը[1][2]։ Նա երրորդ դեմքով պատմում է «Գահերի խաղ», «Արքաների բախում», «Թրերի փոթորիկ» և «Պար վիշապների հետ» վեպերի երեսունմեկ գլուխների իրադարձությունները։ Նա միակ միապետն է ու միապետի թեկնածուն, ում տրվել է վեպում պատմողի դեր[3]։ Առաջին վեպերում նկարագրվող իրադարձություններից տասներեք տարի առաջ նա ծնվել էր փոթորկի ժամանակ, որի պատճառով էլ նրան անվանում են «Փոթորկածին» (անգլերեն` Stormborn): Դրանից անմիջապես հետո նա և իր եղբայր Վիզերիս Թարգարիենը տեղափոխվել են Բրաավոս։ Հաջորդ տարիները նրանք անց էին կացնում Ազատ քաղաքներում թափառելով[1]։

Զարգացումը խմբագրել

Էմիլիա Քլարկը, խոսելով կերպարի զրգացման մասին` նշում է. «Սեզոնների ընթացքում նա խելագար կերպարանափոխության ենթարկվեց ինչ-որ մեկից, ով հազիվ էր խոսում ու անվերապահորեն կատարում էր իր եղբոր ամեն ասածը դեպի Վիշապների մոր, զորքերի թագուհու և ստրկատերերին սպանողի։ Նա Ժաննա դ'Արկին շատ նման կերպար է»[4]։

Դեյներիսը վեպերում խմբագրել

Գահերի խաղ խմբագրել

«Գահերի խաղ»-ում Դեյներիսը ստիպված է ամուսնանալ խալ Դրոգոյի հետ, ով Դոթրակիների ռազմական առաջնորդն է, պայմանով, որ Դրոգոն կտրամադրի իր զորքերը Դեյներիսի եղբայր Վիսերիս Թարգարիենին, ով ցանկանում է գրավել Յոթ Թագավորությունները և վերադարձնել օրենք իրեն պատկանող Երկաթե գահը[1]։ Այս ընթացքում Դեյներիսը ընկերանում է Ջորա Մորմոնթի հետ, ով վտարանդի վեսթերոսցի ասպետ է և պիտի ծառայի արքայադստերը որպես թիկնապահ։ Շուտով Դեյներիսն ամուսնանում է Դրոգոյի հետ՝ դոթրակիների արարողակարգով և նրանց ավանդույթների համաձայն։ Հարսանիքի ժամանակ, այլ իրերի հետ միասին, Դեյներիսը որպես ամուսնական նվեր ստանում է երեք վիշապի ձու, որոնք դարերի ընթացքում քարացել էին։ Չնայած սկզբում Դեյներիսը վախենում էր Դրոգոյից, սակայն շուտով նա սկսում է սիրել նրան, ընդունում է դոթրակիների ավանդույթներն ու կյանքում առաջին անգամ իրեն ուժեղ զգում։ Այն բանից հետո, ինչ Դրոգոն սպանեց Վիսերիսին իր կնոջը նեղացնելի համար, Դեյներիսը սկսեց տեսնել իրեն որպես Երկաթե գահի ժառանգորդ և «Վիշապի արյուն»։ Շուտով մի մարտի ժամանակ Դրոգոն վնասվածք է ստանում և վնասվածքով ինֆեկցիա է անցնում։ Նրա ենթակաները դադարում են ենթարկվել նրան, իսկ Դեյներիսը Միրրի Մազ Դուուր անունով վհուկին պատվիրում է բուժել ամուսնուն։ Վհուկը, սակայն, չի կատարում խոստումն ու սպանում է Դեյներիսի չծնված երեխային, իսկ Դրոգոյին գցում կոմայի մեջ։ Չցանկանալով, որ ամուսինը տանջվի, Դեյներիսը խեղդում է նրան։ Դրոգոյի այրման ծեսի ժամանակ նա այրում է նաև Միրրի Մազ Դուուրին և ինքն էլ երեք ձվերի հետ մտնում է կրակը։ Երբ կրակը մարում է, նա առանց մի վնասվածքի դուրս է գալիս մոխրի միջից երեք փոքրիկ վիշապների հետ միասին, որոնց նա անվանում է Դրոգոն, Ռեյգալ և Վիսերիոն։

Արքաների բախում խմբագրել

 
Դեյներիս Թարգարիենի թեփուկավոր հագուստը, որը երևում է հեռուստասերիալում

Դեյներիսը առաջնորդում է Դրոգոյի խալասարից մնացած մարդկանց անապատներով և շուտով հասնում է Քարթ քաղաք։ Այստեղ նա խնդրում է քաղաքի հարուստ և ազդեցիկ մարդկանց օգնել իրեն, սակայն մերժվում է։ Շուտով նա հրավեր է ստանում կախարդների մի խմբի կողմից գալ իրենց աշտարակ և տեսնել իր ապագան։ Աշտարակում Դեյներիսը որոշ տեսիլքներ է ունենում և իմանում է, որ կախարդները ցանկանում են գողանալ իր վիշապներին, սակայն նա փախչում է նրանցից և վիշապների միջոցով այրում աշտարակը։ Հեռնալուց առաջ նա ենթարկվում է մահափորձի փայց փրկվում Արսթան Սպիտակամորուսի կողմից։

Թրերի փոթորիկ խմբագրել

Ցանկանալով բանակ ձեռք բերել՝ նա գնում է Ասթափոր քաղաք, որը գտնվում է Ստրուկների շուկա կոչվող տարածաշրջանում։ Նա պայմանավորվածություն է ձեռք բերում մի ստրկավաճառի հետ գնելու ստրուկների բանակը իր վիշապ Դրոգոնի փոխարեն։ Ամբողջ ընթացքում ստրկավաճառը վալիրիերեն հայհոյանքներ է ուղղում Դեյներիսին, մինչ Դեյներիսը խոսում էր Ընդհանուր լեզվով։ Ի վերջո, Դեյներիսը խաբում է ստրկավաճառին և իրեն վերցնում բանակը, ապա վալիրիերեն ասում, թե ով է ինքը և որ վալիրիերենը իր մայրենի լեզուն է։ դրոգոնը իր կրակով այրում է ստրկավաճառին, իսկ Դեյներիսը ազատություն է տալիս ստրուկներին, սակայն նրանք մնում են նրա կողքին։ Շուտով նա գրավում է Յունկայ քաղաքը և իր մոտ ծառայության վերցնում Դաարիո Նահարիսին։ Միրնը գրավելու ճանապարհին Դեյներիսը իմանում է, որ իր օգնականներից մեկն իրականում Բարիսթան Սելմին է, իսկ Ջորա Մորմոնտը նախկինում լրտեսել է իրեն Լաննիսթերների համար։ Զայրացած՝ նա այս երկուսին ուղարկում է Միրինի գրավման վտանգավոր առաջադրանքին, սակայն նրանք գրավում են Միրինն ու անվնաս վերադառնում։ Բարիսթան Սելմին ներողություն է խնդրում Դեյներիսիսից, սակայն Ջորան հրաժարվում է ներողություն խնդրել և Դեյներիսը արտաքսում է նրան։ Չցանկանալով միայնակ թողնել ստրուկներին ու թողնել, որ ստրկատիրությունը վերականգնվի՝ Դեյներիսը որոշում է կայացնում մնալ Միրինում և կառավարել քաղաքին որպես թագուհի։

Պար վիշապների հետ խմբագրել

Վեպում Դեյներիսը պայքարում է նախկին ստրկատերերի դեմ և փորձում կարգի բերել իրավիճակը, որն առաջացել է Ասթափորի և Յունկայի գրավումից հետո։ Յունկայում ապստամբություն է սկսվում և այնտեղի ուժերը ցանկանում են հարձակվել Միրինի վրա։ Երբ Դրոգոնը մարդասպանություն է իրագործում, նա որոշում է շղթայել իր վիշապներին, սակայն Դրոգոնը փաչխում է։ Այնուամենայնիվ, Դեյներիսը ղթայում է Ռեյգալիսն և Վիսերիոնին։ Դեյներիսի խորհրդականները խորհուրդ են տալիս Դեյներիսին ամուսնանալ ազնվական Հիզդահր զո Լորաքի հետ, որպեսզի խաղաղություն բերի։ Նա համաձայնում է, եթե Լորաքը խաղաղություն բերի իննսուն օրով։ Այդ իննսուն օրվա ընքացքում Դեյներիսը որպես իր սիրեկան է պահում Դաարիո Նահարիսին։ Հիզդահր զո Լորաքը, ի վերջո, վերջ է դնում բռնություններին, և Դեյներիսը ամուսնանանում է նրա հետ։ Հարսանեկան տոնախմբության ժամանակ Դրոգոնը գալիս է պալատ՝ գերված ուտելիքի հոտով և երաժշտության ձայնով։ Նրան ցանկանում են ձերբակալել և Դեյներիսը փախցնում է նրան՝ հեծնելով Դրոգոնին։ Մի քանի օր թռչելուց հետո՝ նա հիվանդանում է, ընկնում և սկսում հալյուցիոնացիաներ ունենալ։ Շուտով նրան գտնում է խալ Ջհաքոն՝ իր ամուսին խալ Դրոգոյի նախկին ենթական։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։

Հեռուստասերիալի քասթինգը խմբագրել

Օրիգինալ պիլոտային տարբերակում Դեյներիսի դերը խաղում էր Թամզին Մերչանթը, սակայն առաջին սերիան վերանկարահանվեց Էմիլիա Կլարկի մասնակցությամբ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 A Game of Thrones, Chapter 3: Daenerys I.
  2. A Game of Thrones, Appendix.
  3. "Caught in a Robb Romance". Rolling Stone.
  4. "Emmys 2013: 'Thrones' star Emilia Clarke reacts -- in Dothraki?". Los Angeles Times.
  5. "George R. R. Martin talks 'Game of Thrones' as the HBO show's 'Daenerys' departs". Chicago Tribune. April 29, 2010.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյներիս Թարգարիեն» հոդվածին։