Ձմռան քամիները (անգլ.՝ The Winds of Winter), ֆենտեզի ժանր վեպ, ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» սագայի վեցերորդ մասը, շարքում նախավերջինը։ Գիրքը թողարկվել է 2020 թվականի օգոստոս ամսին[1][2]։

Ձմռան քամիները
The Winds of Winter
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենտեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
ՇարքՍառույցի և կրակի երգ
ՆախորդՊար վիշապների հետ
ՀաջորդԵրազանք գարնան մասին
Հրատարակում(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Bantam Spectra
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Voyager Books
Ռուսաստան Ռուսաստան АСТ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչBantam Spectra, HarperCollins և ԱՍՏ
Կայքgeorgerrmartin.com/excerpt-from-the-winds-of-winter/(անգլ.)

Գրքի հետ կապված կլինեն «Գահերի խաղ» հեռուստասերիալի վեցերորդ և յոթերորդ եթերաշրջանները[3][4]։ Պատճառը նրանում է, որ գրքի և սերիալի սյուժեներում լուրջ անհամապատասխանությունները միգուցե նաև ուրիշ դասավորություն ունեն Վինտերֆելի կռվում[5], որը իր հերթին ստեղծում է երկու տարբեր սյուժեներ[6]։ Հարկ է նշել, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալում, նամանավանդ հինգերորդ եթերաշրջանում, մահանում են մի քանի հերոսներ, ովքեր դեռ ապրում են Ջորջ Մարտինի «Ձմռան քամիները» գրքում[7][8]։

Ջորջ Մարտինը համոզված է, որ վեցերորդ գիրքը կհրատարակվի սերիալի յոթերորդ եթերաշրջանի պրեմիերային զուգընթաց[9]։ Հետևաբար, գիրքը հրատարակվել է 2017 թվականի ապրիլին[10][11][12]։

Ստեղծում և հրատարակում խմբագրել

2014 թվականի մայիսի 29-ին Ջորջ Մարտինի խմբագիր Աննա Գրոելը գրքի թողարկման մասին ասաց, որ նա միայն կարող է հավաստիացնել, որ Ջորջի առջև դժվարին առաջադրանք է դրված և նրանք հուսով են, որ գիրքը շուտով կհրատարակվի[13][14]։

2014 թվականի հուլիսին Ջորջ Մարտինը հայտարարեց, որ չի լինի սերիալի հինգերորդ եթերաշրջանի սցենարիստը, քանի որ նա պետք է կենտրոնանար «Ձմռան քամիները» գրքի վրա[15]։

HarperCollins անգլերեն հրատարակչության Մարտինի գրքերի խմբագիր Ջեյն Ջոնսոնը 2014 թվականի մարտին The Guardian-ի հատ հարցազրույցում ասել է, որ գիրքը դեռ պլանավորված թողարկման օր չունի։ Ավելի ուշ նա անվանեց հրատարակման ժամանակի մասին լուրերը զուտ ցանկություն[16][17]։

2014 թվականի նոյեմբերի 20-ին Ջորջ Մարտինը հայտնեց «Ձմռան քամիները» գրքի աշխատանքների մասին՝ «Ես դեռ գրքի մեջտեղում եմ, ուստի ունեմ ժամանակ գրելու դրվագներ, որտեղ նրանք կմահանան»[18]։

2015 թվականի հունվարին Ջոնսոնը հայտնեց, որ 2015 թվականին վեցերորդ գիրքը չի հրատարակվելու։ Տարվա առաջին կեսին Մարտինը ավարտել էր գրքի 2/3-րդ մասի դասավորությունը։ Գրքի թողարկման մոտավոր թվականը 2016-ն է[19]։ Սակայն այս տարբերակը դառնում է քիչ հավատալի[20]։

2015 թվականի ապրիլին Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում Ջորջ Մարտինը հայտարարեց, որ ցանկանում է ավարտել գիրքը «Գահերի խաղ» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի սկզբի հետ զուգընթաց[21]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին իսպանացի խմբագիր Ալեջո Կուերվոն հայտարարեց, որ «Ձմռան քամիները» գիրքը հաստատ կհրատարակվի 2016 թվականին[22]։

2015 թվականի սեպտեմբերի վերջին Ջորջ Մարտինը հարցազրույցի ժամանակ նշեց, որ դեռ գրում է գիրքը[23][24]։

2016 թվականի հունվարին Ջորջ Մարտինը հայտարարեց, որ չի կարողանում ավարտել գիրքը վեցերորդ եթերաշրջանի սկսման հետ զուգընթաց[25]։ Այդ կերպ վեցերորդ եթերաշրջանը առաջ է անցնում գրքի սյուժեին[26]։ «Ձմռան քամիները» գիրքը կարող է լավագույն դեպքում հրատարակվել 2016 թվականի հուլիսին՝ վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո և յոթերորդի սկսման հետ զուգընթաց[27]։

2016 թվականի հունվարի վերջին Ջորջ Մարտինը քննարկեց յոթերորդ եթերաշրջանը սերիալի ստեղծողների հետ[28]։ Յոթերորդ եթերաշրջանների սցենարների վրա աշխատանքները տեղի են ունենում հունվարից մայիս ժամանակահատվածում ներառյալ[29]։ 2016 թվականի փետրվարին Դեյվիդ Բենիոֆը և Դենիել Վայսը հաստատեցին, որ յոթերորդ եթերաշրջանի վրա կատարվելիք աշխատանքներն սկսվել են՝ չնայելով նրան որ սերիալը դեռ չի հասել յոթերորդ եթերաշրջանին[30]։

2016 թվականի փետրվարի 12-ին Ջորջ Մարտինը իր բլոգում գրեց, որ չի լինի յոթերորդ եթերաշրջանի տասից մեկ սերիայի սցենարիստը։ Մարտինը նաև ասեց, որ չի գրի սցենարներ այնքան ժամանակ մինչ չավարտի «Ձմռան քամիները» գիրքը[31][32]։

2016 թվականի փետրվարի 19-ին Ջորջ Մարտինը հայտնեց, որ վեցերորդ գրքի առարկան չի օգտագործվի սերիալի վերջին եթերաշրջանում[33]։

Ջորջ Մարտինը կարող է հրատարակել «Ձմռան քամիներըի» ևս մեկ գլուխ վեցերորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո։ Նա նաև ասեց, որ թողարկված գլուխները կլինեն վեցերորդ գրքում փոփոխված տեսքով[34]։

Առանձնահատկություններ խմբագրել

Ինչպես նախորդ գրքերում գիրքը պատմվում է երրորդ դեմքից, տարբեր հերոսների տեսակետներից, և կան նաև մի քանի չհատվող սյուժետային գծեր։

  • Գիրքը համարվում է չորրորդ գրքի՝ «Անգղների խրախճանք»-ի հաջորդողը, քանի որ հինգերորդ՝ «Պար վիշապների հետ» գրքում բացակայում են Սանսա Ստարկը ու Էյրոն Գրեյջոյը։ Հինգերորդ վեպում ի հայտ են գալիս Բրիեննա Տարտը, Սեմվել Տարլին և Արիաննա Մարտելը, բայց ոչ որպես գլխավոր հերոսներ[35], այլ որպես երկրորդական հերոսներ։ Ի սկզբանե այս հերոսների գլուխները պետք է լինեին «Պար վիշապների հետ» գրքում, սակայն ավելի ուշ դրանք տեղափոխվեցին վեցերորդ գիրք՝ «Ձմռան քամիները»։
  • Գրքում տեղ գտած իրադարձությունները սկսվում են քլիֆհենգերների ավարտով՝ կռիվ Միերինում, պատերազմ Վինտերֆելում, մենամարտ Թագավորական Գավանում, որից կախված է թագուհի-ռեգենտի ճակատագիրը։ Ջորջ Մարտինը նաև հայտնել է, որ գրքում ետ կգան Ուրիշները։

Երազանք գարնան մասին խմբագրել

2014 թվականին Ջորջ Մարտինը պատմեց այն բանի մասին, որ չի հասցնում գրել իր վերջին՝ «Երազանք գարնան մասին» գիրքը՝ «Գահերի խաղ» հեռուստասերիալի 8-րդ՝ վերջին, եթերաշրջանի թողարկման հետ մեկտեղ[36][37]։

2015 թվականի հուլիսին հեռուստասերիալի պրոդյուսեր Մայքլ Լոմբարդոն հայտնեց, որ սերիալը կավարտվի 8-րդ եթերաշրջանով[38][39]։ Պրոդյուսերը հուսով են, որ Մարտինը կհասցնի ավարտել «Երազանք գարնան մասին» վերջին գիրքը մինչև 2018 թվականը[40]։

2015 թվականի օգոստոսին Ջորջ Մարտինը հայտարարեց, որ շուտով էլ չի գրի ոչ մի սցենար՝ «Սառույցի և կրակի երգ» շարքը ավարտին հասցնելու համար[41]։

Ինչպես «Պար վիշապների հետ» գրքի որոշ գլուխներ տեղափախվեցին «Ձմռան քամիները» գիրք, այնպես էլ որոշ գլուխներ այս գրքից կտեղափոխվեն «Երազանք գարնան մասին» գիրք[42]։

2016 թվականի մարտի 9-ին Ջորջ Մարտինը իր Կենդանի Ամսագրում գրել է, որ եթե հեռուստասերիալը 10 եթերաշրջանի հասնի, ապա նա կհասցնի ավարտին հասցնել վերջին գիրքը՝ 2020 թվականին[43][44][45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hickey, Walt. «Predicting When 'Game of Thrones' Author George R. R. Martin Will Come Out With His Next Book». Fivethirtyeight.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Ingraham, Christopher (2014 թ․ հունիսի 16). «Predict when George R.R. Martin will finish 'Game of Thrones', using the magic of geometry». The Washington Post. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. Догонит ли сериал книги, и чем это чревато? [+ мнение HBO и создателей сериала]
  4. ‘The Winds of Winter’ Will Likely Detail Plotlines for Season 6 and Season 7 of ‘Game of Thrones’
  5. Письмо бастарду
  6. «ИГРА ПРЕСТОЛОВ»: РАСКРЫТА СУДЬБА СТАННИСА БАРАТЕОНА
  7. «Small Council: What character is involved in George R.R. Martin's new 'Winds of Winter' twist?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  8. What dead character do fans think will play into the new ‘Winds of Winter’ plot twist?
  9. EW interview: George R.R. Martin talks 'A Dance With Dragons'
  10. WINDS OF WINTER RUMORED TO RELEASE ON APRIL 2017, HOWEVER, WAITING FOR 2017 IS NOT AN OPTION!
  11. http://img.washingtonpost.com/blogs/wonkblog/files/2014/06/game-of-thrones.jpg
  12. (No Spoilers) A Graph to help us keep some perspective on Martin's writing speed and the length of these books
  13. Groell, Anne (2014 թ․ մայիսի 29). «Q & A with George R.R. Martin Editor, Anne Groell». Twitter. Վերցված է 21 Ապրիլ 2024-ին.
  14. George RR Martin releases new chapter of The Winds of Winter
  15. George R.R. Martin Will Sit out Season Five of Game of Thrones to Finish Up His Next Book
  16. Ветра зимы
  17. http://www.telegraph.co.uk/culture/tvandradio/game-of-thrones/11381556/Game-of-Thrones-no-new-George-RR-Martin-book-for-2015.html Game of Thrones: no new George RR Martin book for 2015
  18. Джордж Мартин работает над «серединой» Ветров зимы
  19. Догонит ли сериал книги, и чем это чревато? + мнение HBO и создателей сериала
  20. Ветра зимы
  21. 'Game of Thrones' author George R.R. Martin determined to finish book by 2016 | EW.com
  22. «Possible publication news for The Winds of Winter». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  23. What Movie?: grrm
  24. Джордж Мартин опровергает слухи о разработке полнометражного фильма по «Игре престолов»
  25. Джордж Мартин о несбывшейся надежде закончить «Ветра зимы» в 2015 г. и спойлерах в сериале
  26. 'Game Of Thrones' Season 6 Needs To Resolve These 'ASOIAF' Book Cliffhangers
  27. Why Waiting Until 2017 For 'Winds Of Winter' Is Absolutely Not An Option
  28. 'The Winds Of Winter' Release Date & Update: George RR Martin's Book Nowhere Near Finished
  29. Blood Caffeine Sex Magic: How ‘Game of Thrones’ Gets Written
  30. Scriptnotes 235: The one with Jason Bateman and the GoT guys | A ton of useful information about screenwriting from screenwriter John August
  31. COLONY Is Coming
  32. 'Winds of Winter' Release Date, News: George R.R. Martin to Focus on Sixth ASOIAF Novel
  33. ‘Game of Thrones’ Season 6 Latest Trailer Teases Death of Many Characters!
  34. Джордж Мартин отвечает на вопросы в Not-a-Blog и на фестивале Mysticon
  35. ПОВ
  36. ‘The Winds of Winter’ Release Date Window Gets Shorter as ‘Game of Thrones’ Season 6 is Confirmed for April 2016 Premiere!
  37. George R.R. Martin Has a Detailed Plan For Keeping the Game of Thrones TV Show From Catching Up To Him
  38. Scott, Patrick (2014 թ․ ապրիլի 6). «Game of Thrones: how does the TV series compare to the books?». The Guardian. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  39. «Game of Thrones (TV series)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  40. Восемь или больше
  41. Джордж Мартин о финале, новых сценариях, сожалениях и сюжетных поворотах
  42. Джордж Мартин на фестивале Bubonicon 2015: краткий отчет и тень недовольства сериалом
  43. Season 6 Is Coming
  44. Джордж Мартин в Торонто: не очень краткий отчет
  45. «'Winds of Winter' Released After 'Game of Thrones' Season 10?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.