Վարդան Քուշնիր (նոյեմբերի 22, 1969(1969-11-22), Հայաստան - հուլիսի 24, 2005(2005-07-24), Մոսկվա, Ռուսաստան), «Խոսակցական անգլերեն կենտրոնի» ղեկավար (ավելի վաղ «ամերիկյան անգլերեն կենտրոն»)։ Հայտնի է դարձել՝ որպես սփամ ռունետի ցրման խոշոր կազմակերպիչ։

Վարդան Քուշնիր
Ծնվել էնոյեմբերի 22, 1969(1969-11-22)
ԾննդավայրՀայաստան
Մահացել էհուլիսի 24, 2005(2005-07-24) (35 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունspammer և ձեռնարկատեր

Կենսագրություն խմբագրել

2001 թվականին Քուշնիրը, որն այդ ժամանակ գտնվում էր Ֆլորիդայում, Ֆլորիդայի բնակիչ՝ Մայքլ Ուոքերի (Michael Walker) հետ օգտագործել է սպամ՝ փոստաղբ, (կամ unsolicited email) Sophim, inc ընկերության գովազդների համար։ Նրանց արգելել են ընկերության ցանկացած գովազդ, քանի որ Sophim ընկերությունը բորսայում գրանցված չի եղել, և նրանք ևս գրանցված չեն եղել որպես միջնորդներ[1]։

Որոշ գնահատականներով՝ նամակների քանակը, որը 2003—2004 թվականներին կենտրոնն ամեն օր ուղարկել է էլեկտրոնային փոստի հասցեներին, կազմել է մինչև 25 միլիոն, այն դեպքում, երբ 2004 թվականի վերջում ռունետից մշտական օգտվողների թիվը (այսպես կոչվող՝ շաբաթական լսարանը ) չի գերազանցել 8 միլիոնը։

2003 թվականի նոյեմբերին ռուս իրավաբան Անտոն Սերգոն պաշտոնական բողոք է ուղարկել Հակամենաշնորհային Կոմիտե։ Հակամենաշնորհային Կոմիտեն չի կարողացել ապացուցել Ամերիկյան անգլերենի կենտրոնի մեղքը։ Կես տարի Քուշնիրը չի արձագանքել Կոմիտեի նամակներին, հետո հայտարարել է, որ ոչ մի սպամ չի ուղարկել։ Քուշնիրն ասել է, որ իր Կենտրոնի հեռախոսով և գովազդով սպամ ուղարկում են իր մրցակիցները՝ իր անունը վարկաբեկելու և բիզնեսին վնաս հասցնելու նպատակով[2]։

Միաժամանակ համացանցից օգտվողները պայքար են սկսել անօրինական և կիսաօրինական մեթոդներով։ Քուշնիրի կայքը մշտական DDoS-հարձակումների է ենթարկվել. համացանցում հայտարարությունների տախտակի վրա հայտնվել է գայթակղիչ հայտարարություն (ծանոթության հայտարարություններ գեղեցիկ և հեշտ հասանելի աղջիկների հետ, մեքենաների և անշարժ գույքի՝ շուկայականից ցածր գնով վաճառքի հայտարարություններ և այլն)՝ Կենտրոնի հեռախոսահամարով, Կենտրոնի հեռախոսների վրա մեծաթիվ զանգեր են ստացվել, որոնք իբրև ցանկանում են մասնակցել դասընթացների կամ ստանալ որևէ տեղեկատվություն։

2004 թվականի ընթացքում լեզվի կենտրոնից էլեկտրոնային հասցեների միջոցով սպամի ուղարկման հաճախականությունը սկսել է նվազել։ «Խոսակցական անգլերենը» համարյա ամբողջությամբ դուրս է մղվել հանրային փոստային համակարգերից, և իր գովազդներն ուղարկել է հիմնականում համացանցային անհատական ռադիոընդունիչների միջոցով՝ ICQ:

Սպանություն խմբագրել

2005 թվականի հուլիսի 24-ին Վարդան Քուշնիրի մարմինը հայտնաբերվել է Մոսկվա քաղաքի կենտրոնում վարձած բնակարանում՝ Սադավայա-Կարետնայա փողոցում։ Քննությամբ հաստատվել է, որ Քուշնիրի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքից և գլխի բազմաթիվ վնասվածքներից։ Քրեական հետախուզության աշխատակիցները կասկածում են, որ սպանությունը կապված է սպանվածի սպամ գործունեության հետ։ Բաժակներից մեկում փորձագետները գտել են ուժեղ քնաբեր դեղամիջոցի հետքեր, այդ պատճառով էլ սպանության հիմնական վարկածը հանդիսացել է կողոպուտի նպատակով սպանությունը։

Քննությունը մինչև մեկ ամիսն արձանագրել է նախնական արդյունքներ. 2005 թվականի օգոստոսի 14-ին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են մի խումբ երիտասարդների՝ երեք տղամարդու՝ 17, 18 և 27 տարեկան և 15-ամյա մեկ աղջկա։ Քննության վարկածով՝ ձերբակալվածները, գողության նպատակով, գիշերը, ջրահեռացման խողովակով բարձրացել են Քուշնիրի բնակարան, որը գտնվել է երկրորդ հարկում։ Երիտասարդներից մեկի մոտ եղել է բեյսբոլի մական, որով նա լռեցրել է Քուշնիրին, հետո հարվածել նրան՝ մեռնելու աստիճան։

Սպանությունը մեծ հնչեղություն է առաջ բերել Արխիվացված 2012-04-22 Wayback Machine ինչպես մամուլում, այնպես էլ՝ համացանցային տիրույթում։ Համացանցի ռուսական հատվածի բազմաթիվ հետևորդներ բացահայտ ուրախ էին Քուշնիրի մահվան պատճառով, ոմանք նույնիսկ առաջարկել են հուլիսի 24-ը հայտարարել սպամերի դեմ պայքարի օր։ Չնայած Քուշնիրը ռուսական սպամերներից միակը չէր, սակայն շատերի համար նա համարվել է ռուսական սպամի խորհրդանիշը։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Sophim, Inc. Michael Orrin Walker Vardan Kushnir Արխիվացված 2005-11-09 Wayback Machine (անգլ.)
  2. «Бесславная смерть "успешного спамера"». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.