Վարդան Մկրտչյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մկրտչյան (այլ կիրառումներ)
Վարդան Վանիկի Մկրտչյան (մայիսի 22, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն (2017)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2022)։
Վարդան Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Համազգային թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Վանիկ Մկրտչյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Վանիկ Մկրտչյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրելՎարդան Մկրտչյանը ծնվել է 1982 թվականին Երևանում։ 1991-1995 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի, ապա՝ Զեյթունի թիվ 1 երաժշտական դպրոցներում (փողային բաժնում), 1989-1999 թվականներին՝ Հ. Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1999-2003 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում, ստացել թատրոնի և կինոյի դերասանի որակավորում։ 2003-2006 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել գիտական թեզ՝ «Վաղարշ Վաղարշյան. մտքի արտիստը» վերնագրով, գիտական ղեկավար՝ Հենրիկ Հովհաննիսյան։ 2006 թվականին Վարդան Մկրտչյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2000-2008 թվականներին՝ Համազգային թատրոնի դերասան, 2001-2008 թվականներին եղել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ 2006-2017 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2015 թվականից՝ «Սոցիալ մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում)[1]։ 2009-2017 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն[2], 2017 թվականի հուլիսից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն[3]։
2002 թվականին Սուբոտիցա քաղաքում մասնակցել է Բելգրադի արվեստների համալսարանի կողմից կազմակերպած «Արվեստի ամառային դպրոց-2002» ծրագրին, 2008 թվականին «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում Բոստոնում և Նյու-Յորքում (Բրոդվեյ, Ջուջամսին թատրոններ) մասնակցել է «Թատրոնի կառավարում» ծրագրին, 2008-2009 թվականներին դարձել է JFDP ծրագրի հաղթող և վերապատրաստման կուրսեր է անցել Ֆլորիդայի պետական համալսարանում, ԱՄՆ (արվեստների կառավարում մասնագիտությամբ)։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, 2022[4]։
- ՀՀ մշակույթի նախարարության«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2013։
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2007։
Դերեր Համազգային թատրոնում
խմբագրել- 2016 թվական - Ջո - (Վիլյամ Սարոյան՝ «Քո կյանքի ժամերը», բեմադրիչ՝ Արմեն Էլբակյան)
- 2014 թվական - Համլետ - (Ուիլյամ Շեքսպիր՝ «Համլետ», բեմադրիչ՝ Վիգեն Չալդրանյան)
- 2013 թվական - Դաշույն Մեք (Բ. Բրեխթ՝ «Երեքգրոշանոց օպերա», բեմադրիչ՝ Ա. Մելիքսեթյան)
- 2007 թվական - Հեղինակ (Ս. Սարգսյան՝«Խեղճ Պետրոս», բեմադրիչ՝ Ս. Սարգսյան)
- 2006 թվական - Չելիո (Ալ. դը Մյուսե՝ «Մարիանի քմայքները», բեմադրիչ՝ Ս. Ավեդիկյան)
- 2005 թվական - Ուսանող (Մկրտիչ Խերանյան՝ «Շխոնց Միհրան», բեմադրիչ՝ Դ. Հակոբյան)
- 2004 թվական - Առնի Տոնոյան (Ա. Հայկազյան՝ «Այրվող մոմեր», բեմադրիչ՝ Հ. Գասպարյան)
- 2004 թվական - Կոշկավոր Կատու (Ռ. Ծատուրյան՝ «Ամանորյա իրարանցում», բեմադրիչ՝ Ք. Ասրյան)
- 2003 թվական - Դանիել (Ռ. Տոմա «Ծուղակ», բեմադրիչ՝ Հ. Գասպարյան)
- 2002 թվական - Դավիթ (Ռ. Մարուխյան «Ամենալավ տունը», բեմադրիչ՝ Ռ. Մարուխյան)
- 2000 թվական - Չիկ (Սամվել Կոսյան «Գուցե փրկվենք», բեմադրիչ՝ Դ. Հակոբյան)
Դերեր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
խմբագրել- 2005 թվական - Ֆեոդոր (Վ. Ռոզով «Երջանկություն որոնելիս», բեմադրիչ՝ Ս. Ղազարյան)
- 2004 թվական - Չարենց (Ա. Այվազյան «Չարենցի ուղղիչ տունը», բեմադրիչ՝ Ե. Ղազանչյան)
- 2001 թվական - Դորանտ (Պ. Մարիվո «Խաղ սիրո և պատահականության», բեմադրիչ՝ Ս. Ղազարյան)
- 2001 թվական - Ումբերտո (Էդ. դե Ֆիլիպպո «Ֆիլումենա Մարտուրանո», բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան)
Դերեր կինոյում
խմբագրել- 2015 թվական - Էդգար Նովենց («Վարդապետի լռությունը», ռեժիսոր՝ Վ. Չալդրանյան)
- 2009 թվական - Ստեփան («Յոթ րոպե» - «Տաքսի էլի լավա», ռեժիսոր՝ Գ. Մաշկարյան)
- 2007 թվական - Արսեն («Տխուր փողոցի լուսաբացը», ռեժիսոր՝ Ա. Մկրտչյան)
- 2002 թվական - Արայիկ («Ընտրություն», ռեժիսոր՝ Մ. Դովլաթյան)
- 1990 թվական - Տղա («Ժամկետը՝ յոթ օր», ռեժիսոր՝ Ա. Երնջակյան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Վարդան Մկրտչյան». zarkfoundation.com.
- ↑ «Ուզում ենք ունիվերսալ թատրոն դառնալ. Վարդան Մկրտչյան».
- ↑ Վարդան Մկրտչյանը՝ Մայր թատրոնի տնօրեն
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Մկրտչյան» հոդվածին։ |