Բացել գլխավոր ցանկը

Վարդապետի լռությունը, հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասի մասին պատմող կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 2014-2015 թվականներին։ Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, ով Կոմիտաս վարդապետի մասին գիրք է գրում։

Picto infobox cinema.png
Վարդապետի լռությունը
Վարդապետի լռությունը.jpg
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 25, 2015 և 2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՎիգեն Չալդրանյան
ՊրոդյուսերՎիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան և Կարեն Ղազարյան
Սցենարի հեղինակՎիգեն Չալդրանյան
ԴերակատարներՎաչե Շարաֆյան և Վարդան Մկրտչյան
ԵրաժշտությունՎաչե Շարաֆյան
ԿինոընկերությունՀայաստանի ազգային կինոկենտրոն և Շարմ Հոլդինգ
Տևողություն120 րոպե
Բյուջե85 000 000 Հայկական դրամ

Ստեղծման պատմությունԽմբագրել

2014 թվականի աշնանը Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ սկսեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի նկարահանումները[1]։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան), ավարտվել են 2015 թվականի ամռանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի հիշատակին[2]։

ՍյուժեԽմբագրել

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասին, այլ նրա «Մեծ Լռությունը»[3]։ Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցն է, ով մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարի վրա։ Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով[4]: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը[1]։

ԵրաժշտությունԽմբագրել

Ֆիլմի երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է։ Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել