Վարդան Միրզոյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Վարդան Միրզոյի Միրզոյան (հուլիսի 10, 1877(1877-07-10) - հունվարի 24, 1968(1968-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Վարդան Միրզոյան
Ծնվել էհուլիսի 10, 1877(1877-07-10)
Մահացել էհունվարի 24, 1968(1968-01-24) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Վարդան Միրզոյանը ծնվել է Հին Նախիջևանի Յարմշա գյուղում, մեծացել է Թիֆլիսում, սովորել է քաղաքի ռեալական, ապա Ներսիսյան դպրոցում, հաճախել է նաև Լոնգի նկարչական դպրոցը։ 1897 թվականից հանդես է եկել տարբեր դերասանական խմբերում, 1903 թվականից եղել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաճախել դրամատիկական դասընթացների։ Նա Ավճալյան ժողովրդական թատրոնի հիմնադիրներից է։ 1919 թվականին Երևանում հիմնադրել և ղեկավարել է թատերական ստուդիա, որի սաները հետագայում հայտնի դերասաններ են դարձել։ 1920-ական թվականներին Միրզոյանը խաղացել է Բաքվի, Թիֆլիսի ու Լենինականի թատրոններում։ 1929 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում[1]։

1929 թվականից դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում, տեխնիկումում և ինստիտուտում։ Նկարահանվել է կինոյում։ 1966 թվականին հրատարակել է «Թատերական օրագրեր»-ը։

Դերերը թատրոնում խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967