Վարդան Հունանյան (լեհ.՝ Wartan Hunanian, փետրվարի 17, 1644(1644-02-17)[1], Եվդոկիա - 1715[2], Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), հոգևորական, Լվովի հայկական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս (1681-1715), աստվածաբանության դոկտոր։

Վարդան Հունանյան
 
Կրթություն Պապական ուրբանիստական համալսարան
Գիտական աստիճան աստվածաբանության դոկտոր
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ սարկավագ
Ծնունդ փետրվարի 17, 1644(1644-02-17)[1]
Եվդոկիա
Մահ 1715[2]
Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Թաղված է Լվով

ԿենսագրությունԽմբագրել

Որպես սարկավագ Լվով է եկել Էջմիածնից 1665 թվականին` ուղեկցելով Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Պողոս Տոկատցուն, որը Լվով էր եկել կաթոլիկ եկեղեցու հետ դաշինք կազմելու համար։ Լվով ժամանելուց հետո ցանկանալով շարունակել ուսումը` Հունանյանը փախնում է պատվիրակից և թաքնվում Լվովի Պապական քոլեջում, որը հիմնադրվել էր Լեհաստանի հայերին Հռոմեական եկեղեցու հետ դաշինքում ներգրավելու նպատակով։ 1665 թվականին դարձավ միաբանների կոլեգիումի սեմինարիստ։ Հետագայում նա ավարտեց ուսումնառությունը Հռոմի Պապական կոլեգիումում, որտեղ էլ ստացավ աստվածաբանության դոկտորի աստիճան։

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միության ակտիվ կողմնակիցներից էր[3]։

1675 թվականի հունվարի 28-ին Սուրբ Աթոռի կողմից նշանակվում է Սիրիական թեմի եպիսկոպոս։ 1675 թվականի ապրիլի 28-ին արքեպիսկոպոս Նիկոլայ Թորոսևիչի և Լվովի եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոս։ 1675 թվականի հոկտեմբերին վերադառնում է Լվով։

Նիկոլայ Թորոսևիչի հետ տարաձայնությունների պատճառով 1677 թվականի հունիսին մեկնում է Մեծ Հայք։ Այստեղ նրան ձերբակալում և բանտարկում են, ինչի մասին իր գրառումներում հիշատակում է պարսկական պատրիարք Եղիազարը։ Էջմիածնի պատրիարքը որոշեց Հունանյանին թույլ չտալ մեկնել Լվով։ Հունանյանը Լվով է վերադառնում միայն 1686 թվականի հոկտեմբերին Հռոմի պապ Իննոկենտի ХІ–ի միջնորդության և լեհական արքա Յան Սոբեսկու հովանավորության շնորհիվ։

Եղել է Լեհաստանի հայերի Հռոմի հետ միավորման նախաձեռնողներից։ 1691 թվականին նրա կողմից հրավիրված Լվովի սինոդի հայկական հոգևորականությունը որոշեց վերջնականապես խզել կապերը Էջմիածնի պատրիարքության հետ և կանոնակարգել մի շարք եկեղեցական հարցեր։

Նրա ղեկավարման օրոք 1692 թվականին Լվով է տեղափոխվում Յազլովեցկի Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը։ Վարդան Հունանյանը Կամենեց-Պոդոլսկում կառուցում է եպիսկոպոսական պալատ և սուրբ Գրիգոր Լուսավորիչի մատուռը։ Բացի այդ նա օժանդակում է Լվովի հայկական բենեդիկտյան տաճարի ստեղծմանը։

Վարդան Հունանյանը մահացել է Լվովում։ Թաղված է Լվովի հայկական վանքի արքեպիսկոպոսների հանգստարանում[4]։

Նախորդող
Նիկոլայ Թորոսովիչ
Լվովի արքեպիսկոպոսներ
Վարդան Հունանյան

հոկտեմբերի 24, 1681-հունիսի 15,1715
Հաջորդող
Յան Տոբիաշ Ավգուստինովիչ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 Wartan Hunanian
  3. Wartan_Hunanian
  4. Archbishop Vartan Hunanian