Լվովի հայկական վանք

Հայկական վանք, մշակութային և պատմական կոթող է, որը գտնվում է Լվովում (Ուկրաինա), Հայկական փողոցի 7-13 հասցեում։

Լվովի հայկական վանք
Lwów - Katedra Ormiańska 01.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և վանք
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՈւկրաինա Ուկրաինա Լվով
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՈւկրաինայի թեմ
Ներկա վիճակԿանգուն
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԴորինգո
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1363 թ.
Կառուցման ավարտ1370 թ.
Հիմնադրված14-րդ դար
Շինանյութdimension stone?
WorldHeritageBlanc.svg
Լվովի Հայկական վանք
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր {{{2}}} Ուկրաինա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 1011
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

ՊատմությունԽմբագրել

Տաճարի շինարարությունը սկսվել է 1363 թվականին։ Այս տաճարը Լվովի ամենահին հուշարձաններից է, որը կառուցվել է հայ վաճառականներ՝ Կաֆա (Թեոդոսիա) քաղաքից Հակոբի և Գայցարացա քաղաքից Փանոսի միջոցներով՝ ճարտարապետ Դորինգոյի (Դորե, Դորկո) կողմից։ Շատ հետազոտողներ կարծում են, որ շինարարությանը մասնակցել են նաև հայ վարպետներ, քանի որ տաճարը ունի նմանություններ Անիի տաճարի հետ։

1630 թվականին հայ եպիսկոպոս Նիկոլայ Թորոսին Հռոմի հետ միության մեջ է մտնում։ 1690 թվականին հիմնվում է հայկական կուսանոց սուրբ Բենեդիկտի սկզբունքներով։ 1901 թվականին արքեպիսկոպոս Իսահակ Իսահակի մահից հետո նրան հաջորդում է Յուզեֆ Թեոդիլ Թեոդորին։ Նա որոշում է վերանորոգել տաճարը։ Խորհրդային ժամանակաշրջանում Լվովի Հայկական եկեղեցին չի գործել Լվովի հայկական կաթոլիկ արքեպիսկոպոսության լիկվիդացիայի պատճառով։ 1945 թվականի նոյեմբերի 26–ին ձերբակալվեցին տաճարի հայ հոգևորականները։ Հայերը ստիպված էին տեղափոխվել Լեհաստան։ Սկզբում տաճարն օգտագործվում էր որպես Լվովի պատկերասրահի պահոց, ապա 1953[1] թվականին որպես Լվովի Լենինի անվան թանգարանի պահոց։ 2000 թվականին տաճարը տրվեց հայ հավատացյալներին, բայց ոչ թե կաթոլիկ, այլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին, քանզի Լվովում չէին մնացել կաթոլիկ հայեր։ 2001 թվականի հունվարի 6–ին[2] երկարատև ընդմիջումից հետո հայկական տաճարում մատուցվեց պատարագ։

Տաճարի հուշահամալիրըԽմբագրել

Հայկական եկեղեցու հուշահամալիրը գտնվում է պատմական Լվովի այն տարածքում, որը բնակեցված էր հայերով։ Տաճարը գտնվում է համալիրի ճարտարապետական կենտրոնում, որի շուրջը տեղակայված են մյուս շինությունները՝ ստեղծելով երեք փակ բակեր՝

  1. Աշտարակ զանգակատուն[3], որը կառուցել է Պյոտր Կրասովսկին 1571 թվականին, այն վերադարձվել է հայկական համայնքին Լվովի քաղաքային խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի որոշմամբ
  2. Սուրբ Քրիստափորի տեսքով սյունաշարք (1726 թվական), որը կանգնեցված է բակում
  3. Հին հայկական դրամատուն (XVII դար)
  4. Հայ արքեպիսկոպոսների ամրոց (XVII–XVIII դար, ներկայումս պատկանում է հայ համայնքին)
  5. Կուսանոցի շենքը (XVII դար)

ՁևավորումԽմբագրել

Տաճարի միջին ազատ մասը վերանորոգումից հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ Նոր փայտյա առաստաղի նկարազարդումների մեջ ճարտարապետ Մաչվինսկին օգտագործել է հայ մոդեռնիստական մոտիվներ, իսկ ճարտարապետ Յան Հենրիխ Ռոզենը[4] գնաց արևմտաեվրոպական տենդեցների և հայկական արվեստի սինթեզի ուղով։ Ժամանակակիցները նշում են, որ հատկապես լավ են ստացվել «Տերունական ընթրիք», «Խաչելություն» նկարները։

Տաճարի օծումըԽմբագրել

2003 թվականի մայիսի 18–ին տաճարը օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Տաճարի վերաբացմանը մասնակցում էին[4] ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, Ուկրաինայի Հայերի Միության նախագահ Նվեր Մխիթարյանը, ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը որդու հետ, ռուս դերասան Արմեն Ջիգարխանյանը և այլ պաշտոնյաներ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1978 թվականի ամռանը տաճարի տարածքում անցկացվել են «Երեք հրացանակիրներ» ֆիլմի նկարահանումներ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ↑ Мариновський Я. Відродимо Львів вірменський(недоступная ссылка — история). Архивировано из первоисточника 29 ноября 2007
  2. ↑ Мельник Б. Вулиця Вірменська(недоступная ссылка — история). Архивировано из первоисточника 2 августа 2013
  3. ↑ Вірменському собору у Львові повернули дзвіницю. Архивировано из первоисточника 29 ноября 2012
  4. 4,0 4,1 ↑ Біографія Яна Генрика Розена(недоступная ссылка — история). Архивировано из первоисточника 23 октября 2006

ԳրականությունԽմբագրել

  • Вуйцик В. С., Липка Р. М. Зустріч зі Львовом. Львів։ Каменяр, 1987.
  • Памятники градостроительства и архитектуры Украинской ССР. Киев։ Будивельник, 1983—1986. Том 3.
  • Трегубова Т. О., Мих Р. М. Львів։ Архітектурно-історичний нарис. Київ։ Будівельник.