Բացել գլխավոր ցանկը

Վարազ (Վարազդատ Սամվելյան)

հայ քանդակագործ, նկարիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազ (այլ կիրառումներ)

Վարազդատ Սամվելի Սամվելյան (Վարազ) (1917, ապրիլի 24, Երևան - 1995, նոյեմբերի 7, Ֆրեզնո), հայ քանդակագործ, նկարիչ։

Վարազ
Ծնվել էապրիլի 24, 1917(1917-04-24)
ԾննդավայրԵրևան, Երևանի նահանգ
Մահացել էնոյեմբերի 7, 1995(1995-11-07) (78 տարեկանում)
Վախճանի վայրըՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունամերիկահայ և հայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
ՈւսուցիչՖեռնան Լեժե
Ստեղծագործություն(ներ)Սասունցի Դավիթ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գրող

ԿենսագրությունԽմբագրել

1938 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։
1939 թվականին մասնակցել է Խալխին Գոլի և Հայրենական պատերազմներին, գերվել է, փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը։
Աշակերտել է Ֆ. Լեժեին և Ա. Լոտին։ 1946 թվականից բնակվել է ԱՄՆ-ում (1957 թվականից՝ Ֆրեզնոյում)[1]։
2010 թվականի սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Արթիկ (Հայաստան) քաղաքում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը Վարազ Սամվելյանի անունով կառուցել է մշակույթի կենտրոն[2][3]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Վարազի քանդակներին բնորոշ են դինամիզմը, թարմ արտահայտչամիջոցները[4]։

Հեղինակ է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործերի, հուշագրությունների։ Մտերիմ է եղել Վիլյամ Սարոյանի հետ։

ԳեղանկարներԽմբագրել

  • «Ծովափ Նիս քաղաքում»[5]
  • «Ձիերը ծովափին»[6]
  • «Մայիսի 1-ը Փարիզում»[7]
  • «Պատերազմի արհավիրքը»[8]
  • «Ծովափ»[9]

ՑուցահանդեսներԽմբագրել

Գործերը ցուցադրվել են սեփական՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Ֆրեզնո)։

ԾանոթագրություններԽմբագրել