Վարազաթումբ (ադրբեջանական անվանումը՝ Լելե Թեփե ադրբ.՝ Lələ Təpə), 271.1 մետր բարձրություն ունեցող բլուր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ արցախա-ադրբեջանական սահմանի շրջակայքում։ Գտնվում է Ադրբեջանի Փոքր Մարջանլի գյուղից 2.9 կմ (1.8 մղոն) հեռավորության վրա։

Բլուր
Վարազաթումբ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանՀադրութի շրջան
ԳյուղՉոջուք Մարջանլի
ԲԾՄ271 մետր
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Վարազաթումբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Լելե Թեփեի հայկական անվանումը՝ Վարազաթումբը, կապված է Հայոց Արևելից կողման՝ Արցախում ու Ուտիքում իշխող Վաչագանի Բարեպաշտի ավանդության հետ։ Մի օր Վաչագանը դուրս է գալիս Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վարազ նկատելու դեպքում[1]։

Վարազաթումբը կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել Արցախյան պատերազմի տարիներին։ 1994 թվականի փետրվարի 11-12-ին ռազմական գործողություններն ընթացել են գլխավորապես այս տեղանքում։ Փետրվարի 12-ին հայկական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Վարազաթմբի բլուրի շրջակայքում[2], սակայն 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում այն օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Լելե Թեփեի հայկական անունը՝ Վարազաթումբ»։ operativ.am։ Վերցված է 2017-07-20 
  2. «Ordumuzun ələ keçirdiyi "Lələ təpə" haradadı və strateji əhəmiyyəti nədən ibarətdir?» (ադրբեջաներեն)։ Politika.az։ ապրիլի 2, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին։ Վերցված է ապրիլի 6, 2016 
  3. «Nagorno-Karabakh Stalemate Flares Into Violence»։ Stratfor։ ապրիլի 3, 2016։ Վերցված է ապրիլի 7, 2016