Հաջի Դադաշ օղլի Խանմամեդով (ադրբ.՝ Hacı Dadaş oğlu Xanməmmədov), (հունիսի 15, 1918(1918-06-15), Դերբենդ, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ - ապրիլի 7, 2005(2005-04-07), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, ԱԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ (1981), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988), պրոֆեսոր (1990)[1][2]։

Հաջի Խանմամեդով
ադրբ.՝ Hacı Xanməmmədov
Ծնվել էհունիսի 15, 1918(1918-06-15)
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել էապրիլի 7, 2005(2005-04-07) (86 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ և II Alley of Honor
Քաղաքացիություն Ադրբեջան և  ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Հաջի Խանմամեդովը ծնվել է 1918 թվականի հունիսի 15-ին Դերբենտում։ Երբ նա 14 տարեկան էր, եկավ Բաքու։ Նա Բաքվում ծանոթացավ Ուզեիր Հաջիբեկովի հետ։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում, իսկ հետո կոնսերվատորիայում, Սաիդ Ռուստամովի դասարանում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1934 թ․- ընդունվել է Ազգային գործիքների նվագախումբ որպես մենակատար։
  • 1937 թ․- Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում «Քյոռօղլի» օպերայի թառահարներից մեկը Հաջի Խանմամմադովն էր։
  • 1938 թ․- Հաջի Խանմամեդովը Մոսկվայում մասնակցել է Ադրբեջանի առաջին գրականության և արվեստի օրերին։
  • 1941 թ․- եղել է Իրան այցելության ժամանակ։
  • 1943 թ․- ընդունվել է Ադրբեջանի Պետական կոնսերվատորիայի «ժողովրդական երաժշտության հիմունքներ» բաժին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հ. Խանմամեդովը հանդես է գալիս Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես դիրիժոր։
  • 1947 թ․- Խանմամեդովը շարունակում է կրթությունը Ադրբեջանի Պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետում։ Նախկինում նա սովորել է պրոֆեսոր Բորիս Զեյդմանի դասարանում։ Հետագայում նա ընդունվեց Կարա Կարաևի դասարան։
  • 1990 թ․- Հ. Խանմամեդովը ադրբեջանական երաժշտության մեջ առաջին անգամ «Համերգ» է գրել քամանչայի և նվագախմբի համար։ Նա ունի ավելի քան 150 երգ։ 1951 թվականից հանդիսանում է Ադրբեջանի կոմպոզիտորների միության անդամ։ Նա տարբեր տարիների ընթացքում աշխատել է որպես Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, Ադրբեջանի Պետական երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար։ Հաջի Խանմամեդովը մահացել է 2005 թվականի ապրիլի 7-ին։

Կոչումներ ու պարգևներ խմբագրել

  • ԱԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1967 թ.)
  • Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պրեզիդիումի պատվավոր հրամանագիր (1978 թ.)[3]
  • Դոցենտ (1981 թ.)
  • ԱԽՍՀ ժողովրդական արտիստ (1988 թ.)
  • Պրոֆեսոր (1990 թ.)
  • Փառքի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել