Վառվող ծխախոտով գանգը

Վինսենթ վան Գոգի նկարներից

«Վառվող ծխախոտով գանգը» (հոլ.՝ Kop van een skelet met), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը[3]։ Հեղինակը կտավը վրձնել է 1885-ից 1886 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 32 × 24,5 սմ[4]։

Վառվող ծխախոտով գանգը
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1884
բարձրություն32 սանտիմետր
լայնություն24,5 սանտիմետր
ստեղծման վայրԱնտվերպեն
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ժանրսնափառություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎան Գոգի թանգարան[2]
հավաքածուՎան Գոգի թանգարան
հիմնական թեմակմախք
http://www.vggallery.com/painting/p_0212.htm, https://vangoghworldwide.org/artwork/F212 կայք
Ծանոթագրություններ
 Skull with a burning cigarette by Vincent Van Gogh Վիքիպահեստում

Այսօր «Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ

Ստեղծման պատմություն խմբագրել

«Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործության ստույգ տարեթիվն անհայտ է, քանի որ հեղինակի կողմից կտավի վրա որևէ թվական նշված չէ։ Ամենայն հավանականությամբ Վինսենթը կտավը վրձնել է 1885-1886 թվականի ձմռանը Անտվերպենում։ Այստեղ հեղինակն այցելում էր դասերի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը, ըստ հեղինակի խոսքերի, իրեն ոչ մի օգտակար բան չտվեց արվեստի բնագավառում[5]։

Կտավի բովանդակությունը մեկնվում է որպես ծաղր աշխատանքի պահպանողական մեթոդների հանդեպ[6], որոնց Վինսենթ վան Գոգը բախվեց Անտվերպենի ակադեմիայում մարդու անատոմիա և կմախքի կառուցվածք թեմաներն ուսանելիս, երբ դեռ չէին սկսել աշխատել կենդանի մարդկանց հետ։

Սյուժե խմբագրել

«Վառվող ծխախոտով գանգը» նկարը կարելի է համարել և՛ վանիտաս, և՛ Memento mori: Նկարը ստեղծելիս հնարավոր է, որ ազդվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Հերկուլես Սեգերսից կամ Վան Գոգի ժամանակակից բելգիացի նկարիչ Ֆելիսիեն Ռոպսի արվեստից։ Կտավում նկարված է մարդկային կմախք։ Գանգի ծնոտին, ատամների արանքում վառվող ծխախոտ է պատկերված, որից ծուխ է բարձրանում։

Անձամբ Վան Գոգին հաճախ էին համարում ծխախոտի քննադատ, սակայն մինչև իր մահը հեղինակը մոլի ծխող էր[5]։

Կտավի ճակատագիր խմբագրել

Կտավը պատկանել է նկարչի եղբորը՝ Թեոդոր վան Գոգին։ Այն մնաց սեփականատիրոջ մոտ մինչև մահը՝ 1891 թվականը։ Դրանից հետո «Վառվող ծխախոտով գանգը» նկարը որպես ժառանգություն անցավ այրուն՝ Յոհաննա վան Գոգ-Բոնգերին։ 1925 թվականին, վերջինիս մահվանից հետո, կտավը անցնում է հանգուցյալ ամուսինների որդուն՝ Վինսենթ Ուիլլեմ վան Գոգին։ 1962 թվականին կտավը ձեռք է բերում Վան Գոգի ֆոնդը։ Հընթացս 1962-ից 1973 թվականներին կտավը ցուցադրվում էր Ամստերդամի քաղաքային թանգարանում։ 1973 թվականից ցայսօր «Վառվող ծխախոտով գանգը» կտավը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/53176
  2. http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0083V1962
  3. «Վառվող ծխախոտով գանգը».
  4. «Նկարի չափերը».
  5. 5,0 5,1 Bundrick, Sheramy (2008 թ․ հունիսի 14). «Memento Mori or Just a Joke?». Van Gogh's Chair (blog). blogspot.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  6. «Skull of a Skeleton with Burning Cigarette, 1886». Van Gogh Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  7. «Կտավը թանգարանի կայքում».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառվող ծխախոտով գանգը» հոդվածին։