Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան Գոգ (այլ կիրառումներ)

Թեոդոր (Թեո) վան Գոգ (հոլ.՝ Theodoor (Theo) van Gogh, հուլիսի 23, 1957(1957-07-23)[1][2][3], Հաագա, Նիդերլանդներ - նոյեմբերի 2, 2004(2004-11-02)[4][1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի կինոռեժիսոր, հեռուստապրոդյուսեր, հրատարակիչ և դերասան։

Թեոդոր (Թեո) վան Գոգ
Theodoor (Theo) van Gogh (nl)
Դիմանկար
Թեո վան Գոգը 1984 թվականին
Ծնվել էհուլիսի 23, 1957(1957-07-23)[1][2][3]
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ
Մահացել էնոյեմբերի 2, 2004(2004-11-02)[4][1][2] (47 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[5]
ՔաղաքացիությունՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ազգություննիդերլանդացի
Մայրենի լեզուհոլանդերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԱմստերդամի համալսարան և Մոնտեսորիի ճեմարան Ամստերդամում
ԵրկերSubmission?
Մասնագիտությունկինոռեժիսոր, հեռուստապրոդյուսեր, հրատարակիչ և դերասան
Գործունեություն1982—2004
Ծնողներհայր՝ Յոհան վան Գոգ[6], մայր՝ Աննեկե վան Գոգ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLieuwe van Gogh?
Կայքtheovangogh.nl
 Theo van Gogh Վիքիպահեստում

Վինսենթ վան Գոգի եղբոր ծոռը (նկարչի եղբոր՝ Թեո վան Գոգի ծոռը)։ Սպանվել է իսլամիստ ծայրահեղական Մոհամմեդ Բույերիի կողմից, 2004 թվականին։

Կենսագրություն խմբագրել

Քաղաքականություն խմբագրել

Վան Գոգը նիդերլանդական Republikeins Genootschap հանրապետական կուսակցության անդամ էր, որը պաշտպանում էր միապետության մերժման գաղափարը։ Թեոն 2002 թվականին սպանված պատգամավոր Պիմ Ֆորտյոյնի ընկերն էր։

«Submission» ֆիլմ խմբագրել

Օգտագործելով Այաան Հարսի Ալիի կողմից գրված սցենարը՝ Վան Գոգը նկարահանել է 10 րոպեանոց «Submission» ֆիլմը։ Այն բացահայտում և քննադատում էր իսլամական աշխարհում կանանց դեմ բռնությունները։ «Submission»-ը «հնազանդություն» բառի անգլերեն թարգմանությունն է։

Վան Գոգին սպանողը զոհի մարմնին փակցված գրության մեջ բացատրել է, որ սպանությունը կատարել է «Submission» ֆիլմից վրեժ լուծելու մտադրությամբ։

Վան Գոգի սպանությունը խմբագրել

Վան Գոգն սպանվել է 2004 թվականի նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան, Ամստերդամում, ռեժիսորի հեծանվով աշխատավայր ուղևորվելու ժամանակ՝ Ամստերդամում ծնված ջիհադիստ Մուհամմեդ Բույերիի կողմից։ Կրակելով նրա վրա 8 անգամ՝ նա կտրել է զոհի կոկորդը և հասցրել ծակած վերքեր կրծքավանդակին։

Ոստիկանությունը մարդասպանին ձերբակալել է այն բանից հետո, երբ հետապնդման ժամանակ ստիպված է եղել վիրավորել նրա ոտքը։ Մարդասպանը 26- ամյա քաղաքացի և Նիդերլանդներում ծնված ազգությամբ մարոկկացի Մոհամմեդ Նույերին էր, ով կասկածվում էր Dutch Hofstad Network ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Նա նաև մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ մահափորձ անելու և Այաան Հիսրիի սպանության մեջ։ 2005 թվականի հուլիսի 26-ին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման։

Ստեղծագործություն խմբագրել

Հրատարակումներ խմբագրել

  • EngelAngel», 1990)
  • Er gebeurt nooit ietsNothing Ever Happens», 1993)
  • Sla ik mijn vrouw wel hard genoeg?Do I Beat My Wife Hard Enough?», 1996)
  • De gezonde rokerThe healthy smoker», 2000)
  • Allah weet het beterAllah Knows Best», 2003)
  • De tranen van MabelThe tears of Mabel», 2004)

Ֆիլմագրություն խմբագրել

  • Luger (1982)
  • Een dagje naar het strand («A Day at the Beach», 1984)
  • Charley (1986)
  • Terug naar Oegstgeest («Back to Oegstgeest», 1987)
  • Loos («Wild», 1989)
  • Vals licht («Fake Light», 1993)
  • Ilse verandert de geschiedenis («Ilse Changes History», 1993)
  • 06 (1994)
  • Reunie («Reunion», 1994)
  • Eva (1994)
  • Een galerij: De wanhoop van de sirene («A Gallery: The Despair of the Siren», 1994)
  • De Eenzame Oorlog Van Koos Tak («Koos Tak’s Lonely War», 1995)
  • Blind Date (1996)
  • Hoe ik mijn moeder vermoordde («How I Killed My Mother», 1996)
  • In het belang van de staat («In the Interest of the State», 1997)
  • Au («Ouch», 1997)
  • De Pijnbank («The Rack», 1998)
  • Baby Blue (2001)
  • De nacht van Aalbers («Aalbers’s Night», 2001)
  • Najib en Julia (2002)
  • Interview (2003)
  • Zien («Seeing», 2004)
  • Submission (2004)
  • Cool (2004)
  • 06/05 (2004)
  • Medea (2005)

Անավարտ ֆիլմեր խմբագրել

  • Bad (A «lesbian road movie»). Թողարկումը պլանավորված էր 2005 թվականին։
  • Duizend en één Dag («Thousand and One Days»). Դրամա երկու մուսուլմանների մասին, ովքեր պայքարում են կրոնի ազատության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/film/3975211.stm
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #129658545 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 Bailey M. The astonishing life of Johan van Gogh: Vincent's great-nephew dies aged 96 // The Art Newspaper — 2019. — ISSN 0960-6556

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր վան Գոգ» հոդվածին։