Նատալյա Դաբիժա (ռուս.՝ Дабижа, Наталья Борисовна, ապրիլի 11, 1948(1948-04-11)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ-մուլտիպլիկատոր, աշխատել է տիկնիկային մուլտիպլիկացիայում։ Ռուսաստանի Դաշնության արտիստ վաստակավոր գործիչ (1996)։

Նատալյա Դաբիժա
Ծնվել էապրիլի 11, 1948(1948-04-11)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԹատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ
Մասնագիտությունկինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

1967 թվականին ավարտել է Թատերական գեղարվեստատեխնիկական դպրոցը՝ տիկնիկային նկարիչ մասնագիտացմամբ։ 1967-1969 թվականներին աշխատել է Ս. Օբրազցովի Կենտրոնական տիկնիկային թատրոնում[2]։ 1969 թվականից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում տիկնիկային կինոնկարների նկարիչ-մուլտիպլիկատոր էր[2], 1982 թվականից՝ աշխատել է որպես ծավալային մուլտիպլիկացիայի ռեժիսոր (1991–2000 թվականներին՝ «Christmas Films» ստուդիայում, իսկ ավելի ուշ՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում)։ Նա հանդես է գալիս որպես իր բոլոր ֆիլմերի սցենարների համահեղինակ (դրանցից մեծ մասում նրա անունը նշված չի լուսագրերում)։ 1979-1980 թվականներին անիմացիա է դասավանդել «Սոյուզմուլտֆիլմի» անիմացիոն նկարիչների դասընթացներում։ Համագործակցել է նկարիչներ Ե. Բոգոլյուբովայի, Ե. Գագարինայի, Ն. Վինոգրադովայի և ուրիշների հետ։

«Դաժան Բամբռը» մուլտֆիլմերի շարքի ռեժիսորն է (1988-1991)։

Ռեժիսորի ամենամեծ հաջողությունն է դարձել «Սևիլյան սափրիչը» ֆիլմ-օպերան` ըստ Պիեռ Բոմարշեի կատակերգության մոտիվների, Մոցարտի երաժշտությամբ, ֆիլմի ֆոնոգրամման ձայնագրել են Ուելսի ազգային օպերայի մեներգիչները, երգչախումբը և նվագախումբը։ Ֆիլմը յոթ բարձրագույն պարգև է ստացել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` «Կրոկ-95» միջազգային կինոփառատոնի Գրան պրի և «Նիկա» մրցանակ[2]։

Նա աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատով այլ ռեժիսորների կինոնկարներում։ «Ձմեռային հեքիաթ» կինոնկարում մասնակցության համար 1994 թվականին ստացել է Էմմի մրցանակ` որպես տարվա լավագույն անիմատոր[2]։

Եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդի անդամ։ Եղել է ««Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հասարակական միության խորհրդի հիմնադիր և անդամ։ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի, Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։

Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ` հեքիաթներ և առակներ» «Տիկնիկները մարդկանց աշխարհում», «Հրաշքների ֆաբրիկա» վավերագրական սերիալներում։

ՊարգևատրումներԽմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության արվետսի վաստակավոր գործիչ (օգոստոսի 30, 1996), արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[3]։
  • Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության երախտագիտություն (2012 թ. Սեպտեմբերի 7), անիմացիոն ֆիլմերի զարգացման գործում մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար և ռուսական անիմացիայի 100-ամյակի կապակցությամբ[4]։

Փառատոնների մրցանակներԽմբագրել

  • «Վանյան և վիշապը» (1984 թվական)՝ Մոսկվայի երիտասարդական կինեմատոգրաֆիստների փառատոնի առաջին մրցանակ[2]
  • «Միայնակ դաշնամուրը» (1986 թվական)՝ Պորտուգալիայի միջազգային կինոփառատոնի մրցանակ` լավագույն տեսողական լուծման համար
  • «Սևիլյան սափրիչը» (1994 թվական)՝ յոթ բարձրագույն մրցանակներ տարբեր երկրներում, այդ թվում` «Նիկա» մրցանակ և «Կրոկ-95» միջազգային կինոփառատոնի Գրան պրի[2]
  • «Աբրահամ» (1995 թվական)՝ մրցանակ լավագույն անիմացիա անվանակարգում` Տարուսի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում
  • «Ոսկե խնձորներով ծառը» (1999 թվական)՝ մրցանակ լավագույն անիմացիա անվանակարգում` Տարուսի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում[2]
  • «Ոսկե խնձորներով ծառը» (1999 թվական)՝ 8-րդ միջազգային «ԿՐՈԿ» կինոփառատոնի դիպլոմ` տիկնիկային անիմացիայի բարձր մակարդակի համար
  • «Ձկնորսի և ձկան մասին»` Սուզդալի անիմացիոն կինոյի բացառ փառատոն (2003)` Մրցանակ «Հայտնի հեքիաթի ռեժիսորական և վիզուալ յուրօրինակ լուծման համար»[5]
  • «Ձկնորսի և ձկան մասին»` «Կրոկ» X միջազգային կինոփառատոնի մրցանակ և դիպլոմ` «Երեխաների համար ֆիլմեր» անվանակարգում[6]

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

ԱնիմատորԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 218-219.

Արտաքին հղումներԽմբագրել