Վյաչեսլավ Շիլոբրեև
Վյաչեսլավ Շիլոբրեև (ռուս.՝ Вячеслав Михайлович Шилобреев, մայիսի 17, 1939 - ապրիլի 4, 2014), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-մուլտիպլիկատոր։ ՌԽԴՍՀ վաստակավոր նկարիչ (1987 թվական)։
Վյաչեսլավ Շիլոբրեև | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1939 |
Մահացել է | ապրիլի 4, 2014 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1939 թվականի մայիսի 17-ին։
1952-1956 թվականներին սովորել է №1 մանկապատանեկան գեղարվեստական դպրոցում։
1956-1959 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպլկատորների կուրսում։
1958-2001 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինսոտուդիայում։
Մասնակցել է ավելի քան 150 ծավալային մուտֆիլմերի ստեղծմանը, աշխատել է փոխադրման տեխնիկայով։
1960-ական թվականների վերջին կատարելագործել է տիկնիկային կինոնկարների նկարահանման տեխնոլոգիան։
1973-1984 թվականներին աշխատել է Կիևի, Մինսկի, Ալմա-Աթայի, Թբիլիսիի և այլ կինոստուդիաներում, ղեկավարել է Կինոսիրողների կենտրոնական ակումբին կից «Մւլտիպլիկացիոն ֆիլմերի արհեստանոցը», մասնակցել է ԽՍՀՄ հանրապետությունների անիմատորների վերապատրաստման դասընթացների աշխատանքներին։
1987 թվականին արժանացել է ՌԽԴՍՀ վաստակավոր նկարիչ կոչմանը։
1979-1980 թվականներին դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից տիկնիկային ֆիլմերի անիմատորների դասընթացում։
1992-1996 թվականներին համագործակցել է «Christman Films» ստուդիայի հետ։
1990-ականներին նա աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչությունում։ 1996-1999 թվականներին եղել է Կառավարման նախագահ։
1998 թվականին հիմնադրել է «Սոյուզմուլտֆիլմ միավորում» ասոցիացիան, ընտրվել է ասոցիացիայի նախագահ 2 տարի ժամկետով (վերընտրություն տեղի չի ունեցել)։
1999 թվականից եղել է «Սոյուզմուլտֆիլմ միավորման» փոխտնօրեն։
2000-ական թվականներին ղեկավարել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի թանգարանը։
Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1975 թվական՝ «Ամանորյա քամին»
- 1981 թվական՝ Ցտեսություն, ձորակ
Մուլտիպլիկատոր-տիկնիկավար
խմբագրել- 1958 թվական՝ Չտեսնված գեղեցկություն
- 1959 թվական՝ Ալի Բաբան և քառասուն ավազակները
- 1959 թվական՝ «Ծառայողը վերադառնում է տուն»
- 1959 թվական՝ Սիրահարված ամպը
- 1960 թվական՝ Մաշենկան ու արջը
- 1960 թվական՝ «Աքաղաղ Պետյան»
- 1960 թվական՝ «Կարդա և թռիր Փարիզ և Չինաստան»
- 1960 թվական՝ Դաստիարակության գաղտնիքը
- 1961 թվական՝ «Անդրօվկիանոսյան լրագրողը»
- 1961 թվական՝ «Նորեկը»
- 1962 թվական՝ Սովորական պատմություն
- 1962 թվական՝ Ո՞վ ասաց մյաու
- 1962 թվական՝ «Թռչող պրոլետարիատը»
- 1962 թվական՝ Վիրավորանք
- 1963 թվական՝ Ուզում եմ համարձակ լինել
- 1963 թվական՝ «Ուշադրություն։ Քաղաքում հրաշագործ կա»
- 1963 թվական՝ Ինչպես կատվի համար տուն կառուցեցին
- 1964 թվական՝ Ալյոշայի հեքիաթները
- 1964 թվական՝ «Իվան Սեմյոնովի կյանքը և տառապանքը»
- 1965 թվական՝ Արջուկը ճանապարհին
- 1965 թվական՝ Ոչ աստծուն, ոչ էլ սատանային
- 1965 թվական՝ Երգը թռչում է աշխարհով մեկ
- 1965 թվական՝ «Օրացույցի էջերը»
- 1966 թվական՝ «Գնա այնտեղ, չգիտեմ, թե ուր»
- 1966 թվական՝ Կորել է թոռնուհին
- 1967 թվական՝ «Ձեռնոցը»
- 1967 թվական՝ «Այ քեզ շեկլիկ»
- 1968 թվական՝ Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը
- 1968 թվական՝ «Ոչինչ չի մոռացվում»
- 1968 թվական՝ «Զգույշ, շնաձուկը»
- 1969 թվական՝ Մեծ ցրտեր
- 1969 թվական՝ «Ագահ Կուզյան»
- 1969 թվական՝ «Ոսկե տղան»
- 1970 թվական՝ «Ջրաշները գնում են հետքերով»
- 1970 թվական՝ «Վարունգիկի արկածները»
- 1970 թվական՝ «Իրական ժամանակի հեքիաթը»
- 1971 թվական՝ Գեներալ Տոպտիգին
- 1971 թվական՝ «Թե ինչպես էր իշուկը երջանկություն փնտրում»
- 1971 թվական՝ «Կերժենցի ճակատամարտը»
- 1972 թվական՝ «Ավե Մարիա»
- 1972 թվական՝ «Նվիրական երազը»
- 1973 թվական՝ «Ով լինել»
- 1973 թվական՝ «Նեմուխինյան երաժիշտներ»
- 1973 թվական՝ Պետրուշկայի մասին
- 1974 թվական՝ «Կարուսելային առյուծը»
- 1974 թվական՝ «Չիչիկովի արկածները։ Մանիլով»
- 1974 թվական՝ «Չիչիկովի արկածները։ Նոզդրյով»
- 1975 թվական՝ «Թզուկի հյուրերը»
- 1975 թվական՝ Ամանորյա քամի
- 1976 թվական՝ «Առողջ եղիր, կանաչ անտառ»
- 1976 թվական՝ «Փոքրիկ կտորը»
- 1976 թվական՝ «Հեքիաթ Այ Պո պապիկի մասին»
- 1977 թվական՝ Կռունկի փետուրները
- 1977 թվական՝ «Անդրվառարանային ծղրիդի հեքիաթը»
- 1978 թվական՝ Թշվառ Լիզա
- 1978 թվական՝ «Քամի, հասի՛ր»
- 1979 թվական՝ «Պեր Գյունտ»
- 1979 թվական՝ «Երշ Երշովիչի մասին»
- 1980 թվական՝ «Ամենափոքրիկ թզուկը (2-րդ թողարկում)»
- 1981 թվական՝ «Անտուն տնային ոգիները»
- 1981 թվական՝ «Ցտեսություն, ձորակ»
- 1981 թվական՝ «Չար Լադոն»
- 1982 թվական՝ «Բոցմանը և թութակը» (1-ին թողարկում)
- 1983 թվական՝ «Բոցմանը և թութակը» (2-րդ թողարկում)
- 1983 թվական՝ «Զինվորական կաֆտան»
- 1984 թվական՝ «Գայլը և հորթը»
- 1984 թվական՝ «Փղիկը գնում է սովորելու»
- 1985 թվական՝ «Բոցմանը և թութակը» (3-րդ թողարկում)
- 1985 թվական՝ «Բոցմանը և թութակը» (4-րդ թողարկում)
- 1985 թվական՝ «Ընկնող ստվեր»
- 1985 թվական՝ «Պուդել»
- 1986 թվական՝ «Փոքրիկ մուկը և կարմիր արեգակը»
- 1986 թվական՝ «Դուռը»
- 1987 թվական՝ «Ստորգետնյա մեծ պարահանդես»
- 1987 թվական՝ «Անհետացնողը»
- 1987 թվական՝ «Մու-մու»
- 1990 թվական՝ «Գեղարվեստի դպրոցը։ Վերադարձը»
- 1990 թվական՝ «Ոզնին պե՞տք է փշոտ լինի»
- 1991 թվական՝ «Վանյուշան և տիեզերեկան ծովահենը»
- 1992 թվական՝ «Փոթորիկը»
- 1994 թվական՝ «Սևիլյան սափրիչը»
- 1996 թվական՝ «Աբրահամ»
Մրցանակներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգիր (դեկտեմբերի 2, 2011 թվական)` ռուսական անիմացիայի զարգացման գործում մեծ ներդրման, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Сергей Капков «Энциклопедия отечественной мультипликации». — М.: Алгоритм, 2006. — С. 731-732. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4