Վանք (գյուղ, Հադրութի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Վանք, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում էր Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի հարավարևելյան լեռնաճյուղերի հյուսիսահայաց լանջի հարթավայրային մասում, Հադրութ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ Մտնում էր Հադրութ քաղաքային համայնքի մեջ։
Գյուղ | ||
---|---|---|
Վանք | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Դարաքենդ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 133 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 130 մարդ։ 2015 թվականին Վանք գյուղում բնակվում էր 122 մարդ, կար 37 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 118 | 121 | 123 |
Պատմամշակութային կոթողներ
խմբագրելԳյուղում 12–17–րդ դարից պահպանվել է «Սպիտակ խաչ» վանահամալիրը՝ իր «Սպիտակ խաչ» եկեղեցիով, գավիթով, 1735 թվականից կառուցված սեղանատնով, զանգակատնով։ Նաև պահպանվել է եկեղեցու արևմտյան կողմում գտնվող գերեզմանը խաչարձանի հետ միասին, վանքի հյուսիսային մասում՝ ուխտավորների համար նախատեսված սենյակը, որտեղ գտնվում էին երկու վիմափոր խեցերը։ Ըստ ավանդույթի՝ վանքում եղել է մի սպիտակ խաչ, Աղվանից Եսայ, Ներսես և Հովհաննես կաթողիկոսների կողմից գրված կոնդակներ, որոնք գողացվել են։ Վանահամալիրից առանձին կանգնած է եղել 1333 թվականից մեզ հասած խաչքարը, որի հետ կապված բավականին հետաքրքիր ավանդազրույց կա․ Լենկ Թեմուրը Արցախի մեծ մասը գրավելուց հետո հասավ Սպիտակ խաչ վանքը և իր զինվորներին հրամայեց քանդել որմնախորշով պատը ու քարերը նետել Արաքս գետը։ Զինվորները կատարեցին Լենկ Թեմուրի հրամանը և քարերը նետեցին գետը։ Բայց գիշերը որմնախորշը հրաշքով վերականգնվեց հրեշտակների միջոցով։ Եվ այդպես տապալվեցին Լենկ Թեմուրի բոլոր փորձերը։ Անհաջողությամբ պսակված փորձերից հետո նա հեռանում է այդ տեղանքից։ Գյուղում պահպանվել է նաև Վիլիջան իշխանի բերդը կամ «Ցորաբերդը»[6]։ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան–կոթող։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականին ուներ մշակույթի տուն[7]։ Գյուղում գործել է տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 165–166.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 102.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)