Սպիտակ խաչ վանք, հայկական հուշարձան, որը գտնվում է Հադրութից հարավ՝ Վանք գյուղի բլրի վրա[1]։ Գյուղի անունը կապված է վանքին մոտ լինելու հետ։

Սպիտակ խաչ վանք
ադրբ.՝ Ağ xaç kilsəsi
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՄարտունու շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
 Spitak Khach (Çinarlı) Վիքիպահեստում

Վանքի ստեղծման ամսաթիվը հայտնի չէ, ամենաուշ կառույցը թվագրում են 14-րդ դարով, քանի որ այդ մասին են վկայում նրա մասերից շատերը։ Վանքը կամ միայն նախասրահը՝ տիմպանի (նկարազարդ կամ քանդակազարդ ճակատամաս) գրառումների հիման վրա, վերանորոգվել է 1735 թվականին։

Վանքի երկարությունը նախասրահի հետ միասին կազմում է 15,75 մ, լայնությունը՝ 7,1մ։ Հուշարձանը իրենից ներկայացնում է փոքր գմբեթավոր շենք՝ 6 սյուներից ու բրգանման տանիքից բաղկացած։ Զանգակատից արևմուտք դրված է քանդակազարդ խաչքար, որն ունի ավելի քան 2,5 մետր բարձրություն։

Վանքի շուրջը կա գերեզմանատուն, որտեղ որոշ դամբարանային քարերի վրա արտահայտված են որսի, հողագործության, ցանքի և մարտերի տեսարաններ։ Գերեզմանատանը մնացել է կիսաքանդ շենք, որը կառուցվել է 1735 թվականին և որոշ ժամանակ ուխտավորների համար ապաստարան է ծառայել։ Հուշարձանի տարածքում կան վանական խցեր, որոնք ունեն ընդհանուր մուտք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Monuments - Հուշարձաններ». www.monuments.nkr.am. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Мкртчян Шаген Макичович Историко-архитектурные памятники Нагорного Карабаха. — Ереван: Айастан, 1988. — С. 360. — 25 000 экз. — ISBN —5—540—00402—7