Վանեսա Պոնս
Սիլվիա Վանեսա Պոնս դե Լեոն Սանչես[1] (մարտի 7, 1992, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հայտնի է որպես Վանեսա Պոնս, մեքսիկացի մոդել և գեղեցկության թագուհի, որը դարձավ Միսս Աշխարհ 2018-ի հաղթող[2]։ Նա առաջին մեքսիկացին է, որը թագադրվեց որպես «Միսս Աշխարհ»[3]։
Վանեսա Պոնս իսպ.՝ Silvia Vanessa Ponce de León Sánchez | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Universidad de Guanajuato? |
Մասնագիտություն | մոդել |
![]() |
Կյանք և գործունեություն խմբագրել
Վանեսա Պոնսը ծնվել է Մեխիկոյում, Մեքսիկա[4][5], տասը տարի ապրել է Ագուասկալիենտես նահանգում, Մեքսիկա, ինչպես նաև 5 տարի Գուանախուատո նահանգում, Մեքսիկա։ Այնուհետև նա վերադարձավ Մեխիկո, Մեքսիկա, ապրելու և աշխատելու[6]։ Նա ստացավ միջազգային բիզնեսի աստիճան և աղջիկների ու կանանց համար վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի կազմում է։ Նա սովորել է Գուանախուատո նահանգի համալսարանի միջազգային առևտրի բաժնում։
Պոնսն աջակցում է տարբեր սոցիալական ոլորտներում շահույթ չհետապնդող հիմնադրամներին։ Մայրենի լեզու իսպաներենից բացի նա սահուն խոսում է անգլերեն։ Ունի մարդու իրավունքների դիպլոմ։ Նա «Միգրանտները ճանապարհի վրա» կոչվող կազմակերպության կամավոր է, որը բաղկացած է Մեքսիկայի Հանրապետության որոշ նահանգներում ծառայող միգրանտներից, ինչպես նաև նա Մեքսիկայի «Երիտասարդության ազգային ինստիտուտում» հանդես է գալիս որպես խոսնակ։
Որպես «Միսս Աշխարհ» իր թագադրության արարողության ժամանակ[7] նա ներկայացրեց իր «Na Vili» կոչվող նախագիծը, որի նպատակն է օգնություն ցույց տալ տեղացի օրվա աշխատող երեխաներին, որոնք արտագաղթում են Մեքսիկայի Գեռերո և Գուանախուատո նահանգներից[8]։ Նա նաև աշխատում է Նենեմի անվամբ դպրոցում, որը միջմշակութային կրթություն է տալիս բնիկ ժողովրդին[9]։
Ցուցադրություն խմբագրել
Մեքսիկայի հաջորդ թոփ մոդել (սեզոն 5) խմբագրել
Պոնսն իր կարիերան սկսել է 2014 թվականին «Մեքսիկայի հաջորդ թոփ մոդել» հեռուստատեսային շարքի 5-րդ սեզոնի մասնակցությամբ, ներկայացնելով Գուանախուատո նահանգը, և հաղթող է ճանաչվել[10]։
Միսս Մեքսիկա 2018 խմբագրել
Պոնսը 2017 թվականի Միսս Մեխիկոն էր, իսկ որպես Միսս Մեքսիկա 2018 նա թագադրվեց 2018 թվականի մայիսի 5-ին Salón Imperial de Villa Toscana, Sonora-ում[11]։ Նա թագադրվեց Միսս Մեքսիկա 2016 Անդրեա Մեցայի կողմից, Չիուաուա նահանգ, Մեքսիկա[12]։
Միսս Աշխարհ 2018 խմբագրել
Պոնսը ներկայացնում էր Մեքսիկան միջազգային «Միսս աշխարհ» գեղեցկության մրցաշարին, որտեղ նա հաղթեց տիտղոսը և 2018 թվականի դեկտեմբերի 8-ին Սանյայում, Չինաստան, կայացած 68-րդ մրցանակաբաշխությունում թագադրվեց որպես Միսս աշխարհ 2018[13] հեռացող Միսս Աշխարհ 2017 Մանուշի Չհիլարի կողմից, Հնդկաստան[14][15]։
Վանեսան Միսս աշխարհ է, որն անցյալ տարիներին անցկացված մրցույթների հաղթողներից տարիքով ամենամեծն է, 26 տարեկան և 276 օրական, գերազանցելով «Միսս աշխարհ 1989» Անետա Կրեգլիկայի նախորդ ռեկորդը, ով հաղթանակի պահին 24 տարեկան և 244 օրական էր[16]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://revistaactual.com.mx/vanessa-ponce-de-leon-mas-que-miss-mundo-una-belleza-con-proposito/
- ↑ «Vanessa Ponce de Leon - Pageant Planet»։ www.pageantplanet.com։ Վերցված է 2019-01-11
- ↑ «Mexico's Vanessa Ponce De León is Miss World 2018»։ www.rappler.com։ Վերցված է դեկտեմբերի 8, 2018
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-29-ին։ Վերցված է 2019-02-09
- ↑ «¡En exclusiva! Recuerda mamá vida de Miss Mundo en Guanajuato»։ Periódico Correo (es-ES)։ 2018-12-09։ Վերցված է 2019-01-30
- ↑ https://www.youtube.com/watch?v=PQqVKhYdJYc
- ↑ https://www.youtube.com/watch?v=OoSl38sAA4E
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-17-ին։ Վերցված է 2019-02-09
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2019-02-09
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Mexico%27s_Next_Top_Model_(season_5)
- ↑ «Vanessa Ponce de león wins Miss Mexico 2018»։ The Great Pageant Community։ Վերցված է մայիսի 6, 2018
- ↑ Andrea_Meza(չաշխատող հղում)
- ↑ https://cnnespanol.cnn.com/video/miss-mundo-mexico-gana-corona-cafe-cnnee/
- ↑ «Vanessa Ponce de Leon - Pageant Planet»։ www.pageantplanet.com։ Վերցված է 2019-01-07
- ↑ «Miss World 2018 - Pageant Planet»։ www.pageantplanet.com։ Վերցված է 2019-01-07
- ↑ «Miss World 2018 - Pageant Planet»։ www.pageantplanet.com։ Վերցված է 2019-01-11
Արտաքին հղումներ խմբագրել
Վանեսա Պոնս Վիքիպահեստում |
- Official Website Archived 2013-03-16 at the Wayback Machine.
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող: Մանուշի Չհիլար |
Միսս Աշխարհ 2018 | |
Նախորդող: Անդրեա Մեցա |
Միսս Աշխարհ Մեքսիկա 2018 |