Վանդորոս Սպիրոս
Վանդորոս Սպիրոս (հուն․՝ Σπύρος Βανδώρος, 1887[1], Պիրեյոս, Հունաստան - 1940[1], Աթենք, Հունաստան])[2], 20-րդ դարի առաջին կեսի հույն նկարիչ։
Վանդորոս Սպիրոս | |
---|---|
Ի ծնե | հուն․՝ Σπύρος Βανδώρος |
Ծնվել է | 1887[1] |
Ծննդավայր | Պիրեյոս, Հունաստան |
Վախճանվել է | 1940[1] |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Spyros Vandoros Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍփիրոս Վանդորոսը ծնվել է Պիրեյոսում 1887 թվականին։ Սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում ՝ Դիմիտրիոս Ժերանոտիսի մոտ։ Դպրոցը գերազանցությամբ ավարտել է։ Ուսումը շարունակել է Մյունխենում և Բեռլինում, որից հետո այցելել է Փարիզ, որտեղ որոշ ժամանակ դեկորատիվ արվեստներ է ուսումնասիրել։ Նրա գործերում կան դիմանկարներ, լանդշաֆտներ և դեկորատիվ կոմպոզիցիաներ։ Իր ծովանկարներում նկատելի է Իոաննիս Ալտամուրասի նկարչության ազդեցությունը։ Կնոջ դիմանկարի մեջ (1934), Վանդորոսը միտումնավոր կրկնել է ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի կողմից Սառա Բեռնարի դիմանկարը` միակ տարբերությամբ, որ, չնայած Բերնարդի բոլոր արտաքին նմանություններին, Վանդորոսի կինը ձեռքի տակ արձանիկի փոխարեն պահում է հին հունական կիլիկոս[3]։
Սպիրոս Վանդորոսը մահացել է Աթենքում 1940 թվականին[4]։ Նրա աշխատանքները պահվում և ցուցադրվում են Հունաստանի ազգային պատկերասրահում ՝ Աթենքի քաղաքային պատկերասրահում և մի շարք այլ հանրային պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Նիմփաներ, 1917
-
Աղբյուր 1919
-
Վանք Կեսարիանիայում. 1919
-
Կիկլադական քամիներ (սեզոնային քամի: 1938
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://museum.bankofgreece.gr/el/objects/1390
- ↑ Πανδέκτης: Βανδώρος Σπύρος
- ↑ helios-eie.ekt.gr/EIE/bitstream/10442/1759/1/M01.041.07.pdf
- ↑ «Βανδώρος Γεώργιος Vandoros Georgios | openarchives.gr». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Βανδώρος Σπύρος — Spyros Vandoros [1887-1940] | paletaart — Χρώμα & Φώς