Աթենքի ազգային պատկերասրահ

Աթենքի ազգային պատկերասրահ (հուն․՝ Εθνική Πινακοθήκη), գեղարվեստի թանգարան Աթենքում։ Հիմնադրվել է 1900 թվականին և ներկայացնում է 14-րդ դարից մինչև մեր օրերի հունական և եվրոպական արվեստի նմուշները։ Կոչվում է նաև Ալեքսանդրոս Սուցոսի թանգարան (հուն․՝ Μουσείο Αλεξάνδρου Σούτζου), Հունաստանի ազգային թանգարան։ Հետպատերազմյա շրջանում քանդակների հավաքածուն առանձնացել է թանգարանից և ներկայացվում է Ազգային գլիպտիկայի թանգարանում։

Աթենքի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան և պինակոտեկ
Երկիր Հունաստան[1]
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ[1]
Կազմված էNafplio national gallery?, Koumantareios gallery? և Kapralos museum?
Հասցե50 av. Vassileos Konstantinou[2]11610[2]
Հիմնադրվել էապրիլի 10, 1900
ՏնօրենMarina Lampraki-Plaka?
Կայքnationalgallery.gr և nationalgallery.gr/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարան հիմնադրելու միտքը հղացել է 1878 թվականին, երբ Աթենքի համալսարանն իր հավաքածուի մի մասը տվել է թանգարանին։ 1896 թվականին իրավաբան, արվեստի սիրահար Ալեքսանդրոս Սուցոսը իր մասնավոր հավաքածուն նվիրել է հունական պետությանը։ Թանգարանը բացվել է 1900 թվականին և ունեցել է շուրջ 258 նմուշ Աթենքի համալսարանից, Աթենքի պոլիտեխնիկական համալսարանից և Ալեքսանդրուս Սուցոսի հավաքածուից։ Թանգարանի առաջին համադրողն է եղել հույն նկարիչ Գեորգիոս Իակովիդիսը։ Գործունեության հետագա տարիներին թանգարանի հավաքածուն համալրվել է հույն նկարիչների, շարքային քաղաքացիների նվիրատվություններով։ Թանգարանի հավաքածուն էականորեն համալրվել է Էվրիպիդես Կուտլիդիսի կողմից 19-20-րդ դարերի հունական գեղանկարչության գործերի նվիրատվությամբ։

1964 թվականին սկսվել է թանգարանի նոր շենքի շինարարությունը ճարտարապետներ Ֆատուրիսի, Միլոնասի, Մուվոպուլոսի նախագծով։, որն իրենից ներկայացնում է ոչ մեծ, երկթևյա շինություն։ Թանգարանն այս շենքում է գործում 1976 թվականից՝ ունենալով ավելի քան 9,5 հազար ցուցանմուշ։

Ցուցադրություն խմբագրել

 
Ցուցասրահներ

Թանգարանի մշտական հավաքածուն տեղավորված է առաջին և երկրորդ հարկերում և ներկայացնում է 19-20-րդ դարերի գեղարվեստի աշխատանքներ։ Կտավները ներկայացված են ժամանակագրական կարգով և թեմատիկ խմբավորմամբ։ Հիմնական սրահը նվիրված է հետբյուզանդական գեղանկարչությանը, որտեղ հիմնականում ներկայացված է Դոմենիկոս Տեոտոկոպուլոսի կամ ինչպես հայտնի է իր իսպանական անվանումով Էլ Գրեկոյի աշխատանքները։ Ներկայացված են նաև Յակոբ Յորդանսի, Լուկա Ջորդանոյի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Ավագ և կրտսեր Յան Բրեյգելների, Լորենցո Վենեցիանոյի, Ալբրեխտ Դյուրերի և այլոց աշխատանքներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել