Վանդալությունը Վիքիպեդիայում

Վանդալությունը Վիքիպեդիայում, Վիքիպեդիայի էջերի կամ Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերի բովանդակության դիտավորյալ վնասակար խմբագրում։ Որպես կանոն, այն իրականացվում է հանրագիտարանի հուսալիությունն ու հեղինակությունը վարկաբեկելու նպատակով։ Վանդալությունը ներառում է տեղեկատվության ցանկացած ավելացում, ջնջում կամ փոփոխություն, որը դիտավորյալ հումորային, անիմաստ, խաբուսիկ, վիրավորական կամ զրպարտչական բնույթ ունի։

Տեխնիկապես Վիքիպեդիայի բովանդակության վանդալությունը բավականին հեշտ է, քանի որ հոդվածների խմբագրումը հասանելի է ցանկացած օգտատիրոջ համար[1][2]։ Այնուամենայնիվ, կան ՄեդիաՎիքի շարժիչի հնարավորություններով ապահովված գործիքներ, որոնք օգնում են Վիքիպեդիայի մասնակիցներին պայքարել վանդալության դեմ։ Այսպիսով, Վիքիպեդիայի ադմինիստրատորները հնարավորություն ունեն պաշտպանել էջերը օգտատերերի որոշակի խմբերի խմբագրումից, օրինակ՝ անանուն մասնակիցներից։ Ադմինիստրատորներին և Վիքիպեդիայի մասնակիցներին վանդալությունից պաշտպանվելու հարցում օգնում են նաև բոտերը, որոնք ունակ են վանդալության հետևանքներն ավելի արագ հայտնաբերել և հեռացնել, քան դա անում է ցանկացած մարդ խմբագիր[3]։

Վանդալությունը անգլերեն Վիքիպեդիայում խմբագրել

Ջոն Սայգենտալեր խմբագրել

 
Ջոն Սայգենթալերը, որի մասին հոդվածը Վիքիպեդիայում 2005 թվականին վանդալության առարկա էր դարձել

2005 թվականին Վիքիպեդիայի անանուն մասնակիցը ստեղծել է միստիֆիկացիոն հոդված, որը զրպարտչական տեղեկություններ է պարունակել հայտնի գրող և լրագրող Ջոն Սայգենթալերի մասին[4]։ Սխալ պնդումները աննկատ են մնացել 2005 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, մինչև դրանք Սայգենտալերի ընկեր Վիկտոր Ս. Ջոնսոն կրտսերի կողմից հայտնաբերվելը։

Սկանդալը կասկածի տակ է դրել Վիքիպեդիայից վերցված տեղեկատվության հուսալիությունը, ինչպես նաև այլ կայքերից, որոնց բովանդակությունն ազատորեն ստեղծվում է իրենց այցելուների կողմից։ Այս դեպքը հանգեցրել է նրան, որ անգլերեն Վիքիպեդիայում մի շարք միջոցներ են ձեռնարկվել հոդվածներում կեղծ տեղեկատվության ավելացման դեմ պայքարելու համար, այդ թվում՝ արգելվել է անանուն օգտատերերի կողմից նոր հոդվածների ստեղծումը[5]։

Սթիվեն Քոլբեր խմբագրել

Կատակերգու Սթիվեն Քոլբերը բազմիցս հիշատակել է Վիքիպեդիան իր The Colbert Report հեռուստաշոուում՝ հաճախ հեռուստադիտողներին առաջարկելով փչացնել որոշակի էջեր ուղիղ եթերում։

  • 2006 թվականին դրվագներից մեկում Քոլբերն առաջարկել է հանդիսատեսին փչացնել «Փիղ» (անգլ.՝ Elephant) հոդվածը։ Արդյունքում Վիքիպեդիայում Սթիվենի «Stephencolbert» կեղծանունով հաշիվը արգելափակվել է՝ զրկելով նրան խմբագրման հնարավորությունից։ Փղերի հետ կապված շատ հոդվածներ պաշտպանվել են ուղղումներ անելուց[6]։
 
Սթիվեն Քոլբերը 2019 թվականին
  • 2012 թվականի օգոստոսի 7-ին Քոլբերն իր հեռուստադիտողներին առաջարկել է վանդալություն անել 2012 թվականին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի հնարավոր թեկնածուների մասին էջերը։ Խոսքը Թիմ Փոլենթիի և Ռոբ Փորթմանի մասին հոդվածների մասին է եղել։ Քոլբերի հայտարարությունից և նրա հեռուստադիտողների հետագա խմբագրումներից հետո այս հոդվածները պաշտպանվել են անանուն օգտատերերի խմբագրումներից Վիքիպեդիայի ադմինիստրատորների կողմից[7]։

Վանդալությունը Հիլզբորոյի ողբերգության մասին խմբագրել

2014 թվականի ապրիլին «Liverpool Echo» թերթը հայտնել էր, որ բրիտանական կառավարության ներքին ցանցի համակարգիչներն օգտագործվել են Վիքիպեդիայում Հիլզբորոյի ողբերգության մասին էջերում վիրավորական տեղեկություններ հրապարակելու համար։ Կառավարությունը հայտարարել է, որ հետաքննելու է այդ հաղորդագրությունները[8]։ The Daily Telegraph-ի հետագա հետաքննությունը պարզել է, որ կառավարության համակարգիչները, ըստ երևույթին, օգտագործվել են վանդալության համար նաև մի շարք այլ հոդվածներում։ Վանդալային խմբագրումները հաճախ ներառում էին վիրավորական մեկնաբանություններ կենսագրական հոդվածների վերաբերյալ, և մի դեպքում Վիքիպեդիայում ավելացվել է կեղծ հաղորդագրություն անձի մահվան մասին[9]։

Քաղաքական վանդալություն խմբագրել

Քաղաքական գործիչները Վիքիպեդիայում վանդալության հաճախակի թիրախ են։ 2015 թվականի հուլիսին Դոնալդ Թրամփի մասին հոդվածն ամբողջությամբ ջնջվել է, այնուհետև փոխարինվել է մեկ նախադասությամբ՝ նրա հասցեին քննադատությամբ[10][11][12]։ 2018 թվականի նոյեմբերին վանդալները հոդվածում նկարը փոխարինել են առնանդամի լուսանկարով։ Արդյունքում, Apple ընկերության Siri վիրտուալ օգնականը որոշ ժամանակ թեմայի վերաբերյալ պատասխաններ տրամադրելիս ցույց է տվել այդ պատկերը[13]։

2016 թվականի հոկտեմբերին Հիլարի և Բիլ Քլինթոնների մասին Վիքիպեդիայի էջերը վանդալության են ենթարկվել «Gay Nigger Association of America[en]» կոչվող խմբից համացանցի տրոլների կողմից։ Նրանք այս հոդվածներին ավելացրել են պոռնոգրաֆիկ պատկերներ[14]:

 
2015 թվականի հուլիսի 22-ին Դոնալդ Թրամփ հոդվածի բովանդակությունը երկու անգամ ջնջվել է

Նույն ամսվա ընթացքում Նյու Յորքի նահանգի ասամբլեայի թեկնածու Ջիմ Թեդիսկոյի Վիքիպեդիայի էջը փոխվել է։ Հոդվածում գրվել է, որ նա «երբեք մեծամասնության մաս չի եղել» (անգլ.՝ never been part of the majority) և «շատերը նրան լիակատար ձախողում են համարում» (անգլ.՝ is considered by many to be a total failure)։ Թեդիսկոն իր մտահոգությունն է հայտնել իր էջում կատարված փոփոխությունների կապակցությամբ[15]։

2018 թվականի հուլիսի 24-ին Յուտա նահանգի սենատոր Օրին Հեթչը հումորային թվիթներ է հրապարակել այն մասին, թե ինչպես է Գուգլում հայտնաբերել տեղեկություններ, որ մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 11-ին[16]։ Այս սխալ տեղեկությունները կապված են եղել Վիքիպեդիայում նրա մասին հոդվածում վանդալային խմբագրումների հետ[17][18]։ Նմանապես, Վիքիպեդիայում Կալիֆոռնիայի Հանրապետական կուսակցության մասին հոդվածի վանդալություն պատճառ է դարձել, որ Գուգլի վիջեթներում նացիզմը նշված է եղել որպես կուսակցության գաղափարախոսություն[19]։

Մշակույթում խմբագրել

 
Atlantic Records լեյբլի մասին հոդվածում «White & Nerdy» երգի հերոսի վանդալություն

Տարօրինակ Էլ Յանկովիչի «White & Nerdy» երգի երաժշտական տեսահոլովակի հերոսը կարծրատիպային ներդ է, որը վանդալային խմբագրումներ է կատարում Atlantic Records լեյբլի մասին անգլերեն Վիքիպեդիայի հոդվածում։ Տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է նա փոխարինում հոդվածի բովանդակությունը «ԴՈՒ ՏՈՒՖՏԱ ԵՍ» (անգլ.՝ YOU SUCK!) արտահայտությամբ, որը գրված է հսկայական տառերով։ Այս դրվագը հղում է Յանկովիչի համար այն ժամանակվա արդիական իրադարձություններին, որոնք կապված են եղել Ջեյմս Բլանտի «You’re Beautiful» երգի՝ «You’re Pitiful» ծաղրերգության թողարկման իրավունք ստանալու դժվարությունների հետ։ Տեսահոլովակի թողարկումից հետո Տարօրինակ Էլի ստեղծագործության երկրպագուները բազմիցս կրկնել են նրա վանդալային խմբագրումը նույն հոդվածում։ Ինդենտը հանգել է նրան, որ Atlantic Records-ի կողմից խմբագրման հնարավորությունը բացառվել է ընկերության մասին տեղեկատվության բացակայության պատճառով։ Ինքը՝ Յանկովիչն, ասել է, որ կողմ չէ երկրպագուների նման գործունեությանը, սակայն կարծում է, որ դա, որոշ չափով, զվարճալի է (անգլ.՝ I don't officially approve of that, but on a certain level it does amuse me)[20]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wikipedia tightens editorial rules after complaint – 06 December 2005». New Scientist. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  2. «Wikipedia tightens online rules». BBC News. 2005 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Meet the 'bots' that edit Wikipedia». BBC News. 2012 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Seigenthaler, John (2005 թ․ նոյեմբերի 29). «A false Wikipedia "biography"». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Википедия временно заблокировала создание новых статей анонимами, Lenta.ru, 06.12.2005». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
  6. «Did Colbert hack Wikipedia? – VIDEO». Tvsquad.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  7. «Stephen Colbert's Wikipedia Vice Presidential Scheme Short Circuited». The Hollywood Reporter. 2012 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Hillsborough Wikipedia posts were 'sickening', Cabinet Office says». BBC News. BBC. 2014 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  9. Duggan, Oliver (2014 թ․ ապրիլի 27). «Des Lynam 'killed by a giant snowball' and other embarrassing Wikipedia edits from Whitehall computers». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  10. Ben Popper (22 July 2015). «Someone just deleted Donald Trump’s entire Wikipedia page» Արխիվացված {{{2}}}.. The Verge (Vox Media).
  11. «All The Content On Donald Trump’s Wikipedia Page Was Just Deleted» Արխիվացված {{{2}}}.. TPM.
  12. Andrea Peterson (22 July 2015). «Donald Trump’s Wikipedia page was deleted today. Twice.» Արխիվացված {{{2}}}.. Washington Post.
  13. Brandom, Russell (2018 թ․ նոյեմբերի 24). «Wikipedia's Trump penis vandals have struck again». The Verge. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  14. O'Connor, Brendan (2016 թ․ հոկտեմբերի 13). «Internet Trolls Vandalize Hillary and Bill Clinton's Wikipedia Pages in Extremely NSFW Way». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. «Assemblyman Tedisco's Wikipedia vandalized». 2016 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. Ehrlich, Jamie (2018 թ․ հուլիսի 24). «GOP senator says he is alive amid Google searches suggesting he is dead». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. Horton, Alex (2018 թ․ հուլիսի 24). «Is Orrin Hatch dead? Let me Google that for you». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  18. All Things Considered (24 July 2018), from National Public Radio.
  19. «Google Search Labeled the California GOP as Nazis, But It's No Conspiracy». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  20. Adams, Cameron (2006 թ․ հոկտեմբերի 5). «Weird Al Yankovic». Herald Sun. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդալությունը Վիքիպեդիայում» հոդվածին։