Հայոց ցեղասպանության հուշարձան (Վանաշեն)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար-հուշակոթող Արարատի մարզի Վանաշեն գյուղում։
![]() Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթող Վանաշենում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | ապրիլի 20, 2015 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Վանաշեն |
Շինության ձև | Խաչքար-հուշակոթող |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն Խմբագրել
Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, 2015 թվականի ապրիլի 20-ին[1]։ Հուշակոթողի բացման արարողությանը ներկա են գտնվել Արարատի փոխմարզպետ Իլիչ Շադյանը, ՀՀ քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Գրիգորյանը, Հայր Սամվել աբեղա Մխիթարյանը, վանեցիների, սասունցիների, մշեցիների սերունդներ, հոգևորականներ՝ Արարատյան հայրապետական թեմից։
Տվյալներ Խմբագրել
Խաչքար-հուշակոթողը կառուցվել է համայնքային բյուջեի միջոցներով։ Հուշակոթողը կառուցվել է ընդարձակ հրապարակի վրա, ունի 3.5 մետր բարձրություն։ Խաչքարը խորհրդանշում է ցեղասպանված հայերի, հայ մշակույթի ոչնչացումը, հրեշտակները՝ թուրքական յաթաղանին զոհ դարձած մանուկներն են[2]։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Վանաշենում հուշարձան բացվեց(չաշխատող հղում)