Բացել գլխավոր ցանկը
Վայրի հնդկահավ
Վայրի հնդկահավ
Վայրի հնդկահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավազգիներ (Galliformes)
Ընտանիք Փասիաններ (Phasianidae)
Ցեղ Ուլարներ (Tetraogallus)
Տեսակ Վայրի հնդկահավ (T. caspius)
Միջազգային անվանում
Tetraogallus caspius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Վայրի հնդկահավ (լատ.՝ Tetraogallus caspius), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՏարածվածությունԽմբագրել

Ենթատեսակը տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայում, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձրալեռնային լանդշաֆտներում, որտեղ կան ժայռային օջախներ[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Հանդիպում է ծովի մակարդակից 2500-3500 մ բարձությունների վրա, բարձր լեռներում՝ բնակեցնելով ժայռային բեկորներով թեք լանջերը։ Բնադրում է հողի վրա, ժայռաբեկորների և քարերի ծածկի տակ։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ՝ դնելով 5-8 ձու։ Սնվում է բուսականությամբ՝ կերը հայթայթելով լանջերին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Սակավաթիվ խոցելի տեսակ է։ Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։

Զանգեզուրի լեռնաշղթայում խտությունը կազմում է միջին հաշվով 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Վարդենիսի, Փամբակի և Բազումի լեռնաշղթաներում՝ մոտ երկու անգամ պակաս։

Ուլարի թվաքանակի վրա բացասական կարող են ազդել վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից անհանգստացնելը, անասունների գերարածեցումը, ինչպես նաև ապօրինի որսը։

Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում։ Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6