Ուլարներ
Ուլարներ
Տիբեթյան ուլարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիաններ
Ցեղ Ուլարներ
Լատիներեն անվանում
Tetraogallus

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ուլարներ կամ լեռնային հնդկահավեր (լատ.՝ Tetraogallus), փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 50-70 սմ է, կենդանիի զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է ուլարների 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հարավային Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է կասպիական ուլար (T․ caspius), որի փետրավորումը մոխրաշիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակյաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500-3000 մ բարձրություններում։

Արագավազ է, վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահավի ձայնին նման։

Բնադրում է մայիս-հունիսին, գետնի վրա։ Դնում է 3-6 ձու։ Սնվում է կանաչ խոտաբույսերով, ծաղիկներով։ Գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։

Կասպիական ուլարները չափազանց մեծ, երկար փետուրներով, սալամ կաքավների նման թռչուններ են: Արուներն ու էգերը արտաքին տեսքով նման են, բայց էգերը մի քիչ ավելի փոքր են, իսկ արուներն ավելի արտահայտիչ գույն ունեն: Դրանք սովորաբար լինում են մոխրագույն, սպիտակի տարբեր երանգներով, սև, շագանակագույն: Նրանց մաշկը հաստ է, թավ փետուրներով, որոնք օգնում են նրանց դիմադրել ձմեռային սաստիկ ցուրտ ջերմաստիճաններին, որոնք կարող են իջնել մինչև -40 °C (-40 °F):

ՆերկայացուցիչներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Tetraogallus altaicus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  2. Tetraogallus himalayensis: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  3. Tetraogallus caucasicus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  4. Tetraogallus caspius: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  5. Tetraogallus tibetanus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)

ԳրականությունԽմբագրել

  • Steve Madge, Phil McGowan und Guy M. Kirwan։ Pheasants, Partridges and Grouse – A Guide to the Pheasants, Partridges, Quails, Grouse, Guineafowl, Buttonquails and Sandgrouse of the world’’, Christopher Helm, London 2002, ISBN 0-7136-3966-0
  • R. L. Potapov, V. E. Fling (HRSG): Handbuch der Vögel der Sowjetunion. Band 4: Galliformes, Gruiformes.’’ Aula Verlag, Wiesbaden 1989, ISBN 3-89104-417-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։