Վամպիրի օրագրերը (1-ին եթերաշրջան)
Վամպիրի օրագրերը, ամերիկյան գերբնական սարսափ ռոմանտիկա է ստեղծված Քևին Ուիլյամսոնի կողմից։ Սերիալը հիմնված է համանուն վեպի վրա, որի հեղինակը Լիզա Ջեյնն է։ Ֆիլմի առաջին եթերաշրջանը նկարահանվել է 2009 թվականի մայիսի 19-ից, իսկ պրեմիերան կայացել է 2009 թվականի սեպտեմբերի 10-ին The CW հեռուստաալիքով։ Ֆիլմն ունուցել է 4,91 միլիոն դիտում, որը ռեկորդային է ալիքի համար։ Սերիալում գործողությունները տեղի են ունենում Միստիկ Ֆոլս քաղաքում (Վիրջինիա)։ Այն hորինված փոքր քաղաք է, որը հայտնի է իր գերբնական արարածներով։ Սերիալի հիմնական կիզակետը Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) և երկու՝ մութ անցյալ ունեցող վամպիր-եղբայրների միջև սիրային եռանկյունն է (Ստեֆան Սալվատորե և Դեյմոն Սալվատորե)։ Քայլա Յուելլը մարմնավորում է Վիկիին, որը հիմնական դերերից էր մինչև 9-րդ սերիան, նրան սպանում են արյան ծարավի համար Սալվատոր եղբայրները։ Մեթյու Դևիսը մարմնավորում է Ալարիկ Զալցմանին, դերը դառնում է հիմնական, սկսած 14-րդ սերիայից, մինչ այդ Ալարիկ Զալցմանի դերը երկրորդային էր։ Եթերաշրջանը ավարտվել է 2010 թվականի մայիսի 13-ին, ունենալով 22 էպիզոդ։
Վամպիրի օրագրերը (1-ին եթերաշրջան) | |||
---|---|---|---|
Սերիալ | Վամպիրի օրագրերը | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 22 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | The CW | ||
Եթերաշրջաններ | |||
|
Դերերում
խմբագրելՀիմնական դերեր
խմբագրել- Փոլ Ուեսլի՝ Ստեֆան Սալվատորե (22 էպիզոդ)
- Իան Սոմերհոլդեր՝ Դեյմոն Սալվատորե (22 էպիզոդ)
- Նինա Դոբրև՝ Ելենա Գիլբերտ (22 էպիզոդ), Կատերինա (Քեթրին) Պետրովա (4 էպիզոդ)
- Սթիվեն Ռ. Մակքուին՝ Ջերեմի Գիլբերտ (21 էպիզոդ)
- Քենդիս Աքոլա՝ Քերոլայն Ֆորբս (17 էպիզոդ)
- Զաք Ռորիգ՝ Մեթ Դոնովան (17 էպիզոդ)
- Կատերինա Գրեմ՝ Բոննի Բենեթ (16 էպիզոդ), Էմիլի Բենեթ (1 էպիզոդ)
- Սառա Քեննինգ՝ Ջեննա Սոմերս (16 էպիզոդ)
- Մեթյու Դևիս՝ Ալարիկ Զալցման (12 էպիզոդ)
- Մայքլ Տրևինո՝ Թայլեր Լոքվուդ (11 էպիզոդ)
- Քայլա Յուելլ՝ Վիկի (7 էպիզոդ)
Երկրորդական դերեր
խմբագրել- Մալեզ Ջոու՝ Աննաբել «Աննա» (11 էպիզոդ)
- Մարգարետ Պակինտաիր՝ Լիզ (Էլիզաբեթ) Ֆորբս (10 էպիզոդ)
- Ռոբերտ Պրալգո՝ Ռիչարդ Լոքվուդ (8 էպիզոդ)
- Կելլի Հու՝ Պիըրլ (7 էպիզոդ)
- Սյուզան Ուոլթերս՝ Քերոլ Լոկվուդ (5 էպիզոդ)
- Կրիս Ջ․ Ջոնսոն՝ Լոգան Ֆելլ (4 էպիզոդ)
- Ժասմին Գայ՝ Շեյլա Բենեթ (5 էպիզոդ)
- Դեվիդ Անդերս՝ Ջոն Գիլբերտ (5 էպիզոդ)
- Ստեռլինգ Սուլեիման՝ Հարպեր (5 էպիզոդ)
- Բյանկա Լոուսոն՝ Էմիլի Բենեթ (4 էպիզոդ)
- Կրիս Ուիլյամ Մարտին՝ Զակ Սալվատորե (4 էպիզոդ)
- Մելինդա Կլարկ՝ Կելլի Դոնովան (4 էպիզոդ)
- Միա Կիրշներ՝ Իզաբել (4 էպիզոդ)
Հյուր դերեր
խմբագրել- Բենջամին Այրես՝ Ուիլյամ Տաններ (3 էպիզոդ)
- Դիլոն Կեյսի՝ Նոյ (3 էպիզոդ)
- Շոն Ֆերիս՝ Բեն Մակկիտտրիկ (3 էպիզոդ)
- Արիելա Կեբբել՝ Ալեքսի «Լեքսի» (1 էպիզոդ)
Սերիաներ
խմբագրել№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Ցուցադրումը ԱՄՆ-ում | Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 1 | "Պիլոտային սերիա" "Pilot" | Մարկոս Սիգա | Քևին Ուիլյամսոն և Ջուլի Պլեկ | 2009 թվականի սեպտեմբերի 10 | 4,91[1] | |
Ծանր ավտովթարից չորս ամիս անց որը սպօանել է նրանց ծնողներին, տասնյոթամյա Ելենա Գիլբերտը և և նրա տասնհինգամյա եղբայրը` Ջերեմին փորձում են ապրել սովորական կյանքով։ Հիմա ա եղբոր հետ ապրում է հորաքույր Ջինաի հետ, ով իրական ձևով հոգ է տանում նրանց մասին։ Ելենա որոշ չափով հանգստանում է խոսելով իր լավագույն ընկերուհու` Բոննիի և ընկերոջ` Մեթի հետ, այն ժամանակ երբ Ջերեմի հանգստություն է գտնում թմրանյութերի մեջ և փորձում է հասկանալ, թե ինչու Մեթի քույրը` Վիկին, իրեն փոխել է նրա ամենամեծ թշնամու` Տայլերի հետ։ Քաղաք է վերադառնում Ստեֆան Սալվատորը, որ չի խմում մարդկային արյուն և փորձում է հասարակ կյանքով ապրել։ Խնջույքի ժամանակ Վիկիի վրա է հարձակվում Ստեֆանի եղբայրը` Դեյմոնը։ Ստեֆանը տուն է վերադառնում և այնտեղ տեսնում է իր եղբորը, ում չէր տեսել 15 տարի, և նա նույնպես վմպիր էր։ Վերջինս ծիծաղում է Ստեֆանի վրա այն պատճառով, որ նա հրաժարվում է իր ունեցվածքից, որը իրեն է պատկանում ըստ ժառանգության։ Դեյմոնը Ստեֆանին մեղադրում է անցյալի մեղքերի համար և խոստանում է փչացնել նրա կյանքը։ Հնարավոր է ամեն ինչ տեղի է ունեցել այն պատճառով, որ Ելենան շատ է նման մի աղջկա, ում նրաք երկուսով սիրում էին հարյուրամյակներ առաջ։ | |||||||
2 | 2 | "Երկնաքարի գիշերը" "Night of the Comet" | Մարկոս Սիգա | Քևին Ուիլյամսոն и Ջուլի Պլեկ | 2009 թվականի սեպտեմբերի 17 | 3,78[2] | |
Վիկին հիվանդանոցում է հայտնվել այն դեպքից հետո, որը նա շատ մեծ դժվարությամբ է հիշում։ Ստեֆանը հիվանդանոց է գալիս, որպեսզի օգտագործի ի ուժերը, և հոգեժնչի Վիկիին որ նա ոչինչ չի հիշում։ Սակայն նա ներկայությունը հիվանդանցում է զգում Վիկիի եղբայրը` Մեթը։ Ծնողկան ժողովի ժամանակ պարոն Տանները հասկացնել է տալիս Ջեննային, որ նա չի կարողանում իրականացնել իրեն հանձնված խնամակալի գործերը, հատկապես Ջերեմիի հարցում։ Ելենան որոշում է գնալ Սալվատորների տուն, որպեսզի խոսի Ստեֆանի հետ, սակայն նրա փոխարեն հանդիպում է Ստեֆանի եղբորը` Դեյմոնին։ Նա Ելենաին պատմում է Ստեֆանի և Կետրինի սիրո մասին, և երբ Ստեֆանը տուն է գալիս, Ելենան կարծում է, որ Ստեֆանը այդքան էլ երջանիկ չէ տեսնել նրան։ Այդ ժամանակ Վիկին սկսում է հիշել այն հրեշավոր գիշերվա ժամանակ տեղի ունեցած հարցակումը իր վրա։ | |||||||
3 | 3 | "Ուրբաթի գիշեր կծում է" "Friday Night Bites" | Ջոն Դալ | Բարբի Կլիգման և Բրայան Մ. Հոլդման | 2009 թվականի սեպտեմբերի 24 | 3,81[3] | |
Ելենան փորձում է լուրջ չընդունել Բոննիի ասածը այն մասին, որ տարօրինակ վիբրացիաներ է զգում Ստեֆանի կողմից։ Տայլերը փորձում է զայրացնել Սըտեֆանին, նրա վրա ֆուտբոլի գնդակը նետելով, սակայն Ստեֆանը հեշտությամբ բռնում և փոխանցում է գնդակը, բոլորի վրա տավորություն թողնելով։ Դեյմոնը Կերոլայնին մտավոր կառավարության տակ է գցում։ Տանները թողնում է որ Ստեֆանը միանա ֆուտբոլային թիմին։ Ելենան Ստեֆանին և Բոննիին ընթրիքի է հրավիրում, հույս ունենալով, որ նրանք կկարողանան ընկերանալ, սակայն երեկոի մթնոլորտը փչանում է այն ժամանակ, որբ Դեյոնը և Կարոլայնը գալիս են։ Եվ վերջապես քաղաքը ցնցված է բռնության պատճառով։ Ստեֆանը փորձելով եղբոր մարդկային կողմին բան հասկացնել, ասում է նրան, որ չի կարող սպանել Տաններին։ | |||||||
4 | 4 | "Ընտանեկան կապեր" "Family Ties" | Հայ Ֆերլանդ | Անդրեյ Կրեյսբուրգ և Բրայան Յանգ | 2009 թվականի հոկտեմբերի 1 | 3,53[4] | |
Ելենան խնդրում է Ստեֆանին ուղեկցել իրեն ամենամյա խնջույքին, որը նվիրված է քաղաքի ստեղծողներին։ Վիկին ստիպում է Տայլերին իրեն նույնպես հրավիրել խնջույքին, սակայն հետո մեղադրում է նրան, ասելով, որ նա թաքցնում է իրենց հարբերությունները ընտանիքից։ Զակը Ստեֆանին մի գաղտնիք է ասւմ, նա գաղտնի տան նկուղում վերբենա է աճեցնում, որը կարող է գնել թուլացնել Դեյմոնին։ Ստեֆանը Զակի խնդրանքով Դեյմոնի բաժակի մեջ այդ բույսից է գցում, սակայն Դեյմոնը հասկանում է նրա մտածածը։ Խնջույքի ժամանակ Դեյմոնը Եկենաին պատմում է իրենց ընտանիքի` Սալվատորների մասին, Ելենաի մոտ շատ հարցեր առաջացնելով, որոնց Ստեֆանը հրաժարվում է պատասխանել։ Ելենան Կերոլայնի մարմնի վրա բազմաթիվ կծածների հետքեր է նկատում։ Նա ամեն ինչի մասին պատմում է Ստեֆանին, և սարսափում է այն ժամանակ, երբ հասկանում է որ Ստեֆանը ամեն ինչի մասին գիտի։ Ստեֆանը խոտանում է ամեն ինչ կարգավորել։ Նա Կերոլայնի բաժակի մեջ վերբենա է գցում։ Դեյմոնը խմում է նրա արյունը և այդ պահին կորցնում է ուժերը։ Ստեֆանը և Զակը փակում են նրան տան խորդանոցում։ Իսկ այդ ժամանակ քաղաքի ստեղծողների հետևորդները հասկանում են, որ վամպիրները քաղաք են վերադառցել։ | |||||||
5 | 5 | "Ինձ համար դու վամպիր ես" "You’re Undead to Me" | Քևին Բրեյ | Շոն Րեյկրաֆթ և Գաբրիել Սթենտոն | 2009 թվականի հոկտեմբերի 8 | 3,52[5] | |
Ստեֆանը հույս ունի, որ նրա ծրագիրը Դեյմոնի անհայտացման վերաբերյալ աշխատում է։ Ելենան և Ջեննան անհանգստանում են Վիկիի և Ջերեմիի հարաբերույունների մասին։ Ստեֆանը որոշում է Ելենաին պատմել որոշ մանրամասներ իր անցյալից։ Բոննին զարմացած է իր ուժերի պատճառով, որոնց մասին առաջ չգիտեր, նա որոշում է խորհուրդ հարցնել իր տատիկ Շիլաից։ Ստեֆանը Ելենաին ժամադության է կանչում։ Ակումբում Ստեֆանին մի անծանոթ է տեսնում, և ասում է որ նա այս տարիների ընթացքում ընդհանրապես չի փոխվել։ Ելենան փորձում է պարզել թե ինչ է դա նշանակում։ Անծանոթը ասում է, որ գիտեր Ստեֆանին առաջ` 1953 թվականին, երբ նրա հորեղբորը ինչ որ գազան է սպանել։ Վիկին Ջերեմիին գերաեզմանոցում տեղի ունեցող խնջույքին է հրավիրում, սակայն նա հրաժարվում և հեռնում է։ Վիկիին դուր չի գալիս որ Ջերեմին ցանկանում է փոխել նրան։ Այդ ժամանակ Դեյմոնը օգտագործելով իր վերջին ուժորը Կերոլայնին կանչում է, որպեսզի վերջինս բացի դուռը։ Նա գալիս և բացում է դուռը։ Զակը չի հասցնում խանգարել նրան, իսկ Դեյմոնը հարցակվում է Զակի վրա։ Նա ստիպված պետք է գիշերը դուրս գար, քանի որ Ստեֆանը նրանից վերցրել է արևի ճառագայթներից պաշտպանող մատանին։ Ստեֆանը ցանկանում է գտնել Դեյմոնին, այն պատճառով, որ հասկանում է, որ բազամթիվ զոհեր կարող են լինել նրա պատճառով, սակայն դռան դիմաց նա Ելենաին է տեսնում, ով պահանջում է որ Ստեֆանը ամեն ինչ բացատրի:. | |||||||
6 | 6 | "Կորած աղջիկներ" "Lost Girls" | Մարկոս Սիգա | Քևին Ուլիյամսոն և Ջոլի Պլեկ | 15 октября 2009 թվականի հոկտեմբերի 15 | 3,88[6] | |
Ստեֆանը Ելենաին պատմում է Սալվատորների ընտանիքի պատմությունը, որը սկսվում է 1864 թվականից։ Ստեֆանը բացատրում է թե ինչպես է սկսել իր և Դեյմոնը հակամարտությունը։ Նա մանրամասներով պատմում է Կետրինի մասին։ Ասում է, որ նա վամպիր լինելով ցանկանում էր երկու եղբայրներին էլ տիրանալ։ Ֆերիֆ Ֆորբսը և քաղաքապետ Լոկվուդը քայլեր են ձեռնարկում որպեսզի պաշտպանեն քաղաքը։ Ելենաի ծնողների կողմնացույցի միջոցով նրանք գործիք են հավաքում, որը ցույց է տալիս թե որտեղ են գտնվում վամպիրները։ Որպեսզիկարգավորի ուժերը, Դեյմոնը գիշերը գնում է գերեզմանոց և այնտեղ հարձակվում է Վիկիիի և նրա ընկերների վրա, և, որպեսզի թաքցնի բոլոր հետքերը, այրում է նրանց մարմինները։ Նկատելով որ Վիկին դեռ ողջ է, Դեյմոնը նրան վամպիր է դառցնում։ Վիկին չի հասկանում թե ինչ է տեղի ունեցել իր հետ։ Նա գալիս է Ջերեմիի մոտ։ Քիչ էր մնում որ Վիկին կծի Ջերեմիին, սակայն հասցնում է փախչել նրանցից։ Ստեֆանը գտնում է նրան գերեզմանոցում, սակայն լրագրող Լոգանը, ով նրանց գտել էր կողմնացույցի միջոցով, կրակում է Ստեֆանի վրա փայտե փամփուշտներով։ Դեյմոնի հանկարծակի հայտնվելը փրկում է Ստեֆանին։ Լոգանը զոհվում է։ Ելենան խոստանում է պահել Ստեֆանի գաղտնիքը, սակայն լինել նրա հետ հետ Ելենան չի կարող։ | |||||||
7 | 7 | "Զոհերը" "Haunted" | Էրնեստ Դիկերսոն | Քևին Ուլիյամսոն, Ջոլի Պլեկ և Էնդրյու Կրեյբերգ | 2009 թվականի հոկտեմբերի 29 | 4,18[7] | |
Միստիկ Ֆոլլսում Հելլոուին է։ Վիկիի պահվածքը ավելի վտանգավոր և ագռեսիվ է դառնում։ Ստեֆանը փակում է նրան իր տանը, փորձելով սովորեցնել թե ինչպես պետք է ապրել առանց մարդկային արյան։ Ելենան փորձում է համոզել Ջերեմիին խուսափել Վիկիից։ Կերոլայնը Բոննիին վզնոց է տալիս, որը նա վերցրել էր Դեյմոնից Հելլոուինի հագուստ ընտրելու ժամանակ, և երբ Դեյմոնը փորձում է վերցնել վզնոցը, այն այրում է նրա ձեռքը։ Բոննին քննարկում է իր կյանքը Գրեմսի հետ, ավելի շատ իմանալով իր ընտանիքի անցյալի մասին։ Պարզվում է, որ այդ վզնոցը պատկանել է Բոննիի նախատատին, ով իրենց ընտանիքի ամենուժեղ կախարդն է եղել։ Վիկին փախչում է Ստեֆանից և Հելլոուինի է գնում։ Ստեֆանը և Ելենան գնում են նրան փնտրելու։ Դեյմոնը ակումբում ծանոթանում է քաղաքապետի կնոջ հետ։ Նրա վրա Վերբենայով վզնոց էր, որը պաշտպանում է վամպիրների կախարդանքներից, և երկար օգտագործելով իր հմայքը նա իմանում է, որ գոյություն ունի քաղաքի խորհուրդ և այն մասին, որ Զակը այդ խմբի անդամներից մեկն է եղել։ Դեյմոնը քաղաքապետի կնոջը Վերբենա է խոստանում։ Վիկին զանգում է Ջերեմիին, հանդիպում է նրան խնջույքի ժամանակ և հավերժ կյանք է առաջարկում նրան։ Տղան չի հասկանում, որ նա բառացի է խոսում, և այդ պատճառով համաձայնվում է։ Շտապելով Ելենան փրկում է եղբորը, սակայն Վիկին հարցակվում է նրա վրա։ Ստեֆանը որպեսզի փրկի Ելենաին Վիկիի մեջ սուր փայտ է խրում։ Ստեֆանը զանգում է Դեյմոնին և օգնություն է խնդրում։ Դեյմոնը մաքրում է բոլոր հետքերը, իսկ հետո Ելենաի խնդրանքով ջնջում է Ջերեմիի հիշողություները այդ օրվա վերաբերյալ։ Ելենան ասում է Ստեֆանին, որ նույնպես կցանկանար մոռանալ ամեն ինչի մասին, սակայն զգացմունքերը նրա հանդեպ այնքան ուժեղ են, որ նա չի կարող հրաժարվել Ստեֆանից։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Thursday 9/10/09 - Topic Powered by Social Strata». Pifeedback.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Thursday Night Broadcast Original Final Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «TV Ratings: FlashForward flashes brightly; Grey's annihilates CSI, The Mentalist». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Thursday 10/01/09 - Topic Powered by Social Strata». Pifeedback.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Thursday Broadcast Finals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Thursday Broadcast Finals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Thursday Broadcast Finals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.