Քայլա Յուելլ

ամերիկացի դերասանուհի

Քայլա Նոել Յուելլ (անգլ.՝ Kayla Noelle Ewell, օգոստոսի 27, 1985(1985-08-27)[1], Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է որպես Վիքի Դոնավան՝ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից, որը ցուցադրվում է ամերիկյան The CW հեռուստաալիքով։

Քայլա Յուելլ
Ուելլը 2012 թվականի ապրիլին
Ծնվել է1985 թվականի օգոստոսի 27–ին (30 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ, Կալիֆոռնիա, Լոնգ–Բիչ
ԿրթությունLos Alamitos High School?
Քաղաքացիությունանգլ.՝ ԱՄՆ
Այլ անուն(ներ)Քայլա Նոել Յուելլ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1999–այժմ
IMDbID 0263881

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 27–ին, ԱՄՆ–ի Լոնգ Բիչ քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ)։ Վաղ տարիքից զբաղվել է պարով և երգեցողությամբ։ 1999 թվականին նրա տաղանդը գնահատվել է գործակալի կողմից և նրան հրավիրել են լսումների։ Քայլան միջին դպրոցը ավարտել է 2003 թվականին։

Կարիերա խմբագրել

Քայլայի առաջին աշխատանքները ցուցադրվել են էկրանով 2000 թվականին։ Նա 2004—2005 թվականներին խաղացել է «Երիտասարդներն ու վայրիները» օճառապղպջակային օպերայում։ Հաջորդիվ հետևել են նոր աշխատանքներ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2009 թվականին Յուելլը նկարահանվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալում, որտեղ կատարել է կյանքում խճճված թմրամոլուհու՝ Վիքի Դոնավանի դերը։ Նա այդ հերոսուհուն նկարագրել է որպես «իսկապես միջնակարդ դպրոցի խճված աշակերտուհի»։ Չնայած նրա կերպարը եղել է միայն առաջին յոթ էպիզոդներում, բայց այդ դերը նրան բերել է մեծ դերասանական փորձ և հաջողություններ։ Նրա կերպարը սպանվել է Սթեֆան Սալվատորեի կողմից (Փոլ Ուեսլեյ), որպեսզի Ելենան (Նինա Դոբրեվ) փրկվի։ 2009 թվականի նոյեմբերին Քայլան հիշեցրեց, որ պայմանագիրը՝ մասնակցելու հեռուստասերալի պայմանագիրը դեռ գործում է և նա կարող է վերադառնալ։ Բայց Քեվին Ուիլիամսը հայտարարեց, որ այդպիսի պլաններ չունի[2]։ Ամեն դեպքում նա նորից է նկարահանվել հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում, որտեղ Ջերեմին (Սթիվեն Ռ. Մակքուին) սկսում է ուրվականներ տեսնել։

Անձնական կյանքը խմբագրել

2006 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի հուլիսը Քայլա Յուելլը հանդիպում էր Քելեն Լատսի հետ։

2015 թվականի սեպտեմբերի 12–ին ամուսնացել է դերասան և մոդել Թաներ Նովլանի հետ, որի հետ շփվել էր 5 տարի մինչ ամուսնությունը[3]։

Ապրում է Լոս Անջելեսում։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել գեղանկարչությամբ և ժայռամագլցմամբ։

2009 թվականի օգոստոսի 22–ին Քայլան Նինա Դոբրեվի, Քենդիս Աքոլայի, Սառա Քենինգի և Թեյլոր Շիլդսի հետ՝ Ջորջիայում բանտարկվել են։ Պատճառը հասարակական կարգի խախտումն էր։ Շատ չանցած մաղադրանքը հանվել է[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1987-… Վայրիներն ու գեղեցիկները The Bold and the Beautiful Քեյթլին Ռամիրեզ
1996—2000 Փրոֆայլեր Profiler Ֆեիդ Քլերի
1999—2000 Տարօրինակներն ու խելապակասները Freaks and Geeks Վանդակի տեքստ
2000-… CSI: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Բեթինա Քլարք
2000—2004 Բոստոնական հանրություն Boston Public Դիեն
20032007 The O.C. The O.C.
2004-… Գեղեցիկները Entourage Էմի
2004—2007 Վերոնիկա Մարս Veronica Mars Էնջի Դահլ
2004-… Տուն, M.D. House, M.D. Նիկա
2005-… Ոսկորներ Bones Ալիսա Հոուլանդ
2005—2007 Տան մոտ Close to Home Քինդի Ռոբինսոն
2006 Իսկական աղջիկները Material Girls Ֆաբիելլա Ռեքեպտիոնիստ
2008 Ինքնակառավարման օրը Senior Skip Day Քարա
2008 Հարվածի ֆակտոր Impact Point Ջեն Քրոուլ
2009 Զվարճացիր այս ամառ Fired Up! Մարգոթ Ջեյն Լինդսվորթ
2009-2011 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Վիկի Դոնավան
2010 Ճահիճ The Glades Մեգի Բաուման
2010 Սրիկաները Scoundrels Շանթել Հազենբի
2011 Ռանդելի ուսադիրների համար Keeping Up with the Randalls Ալիսիա Քրոբսի
2013 Անխելքները The Demented
2016 Լյուցիֆեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Dos Santos, Kristin (November 12, 2009). «Is Taylor Swift Headed to Vampire Diaries?». E! Online. Retrieved on November 13, 2009.
  3. The Vampire Diaries's Kayla Ewell Weds Longtime Boyfriend Tanner Novlan
  4. MacKenzie, Carina (October 2, 2009). «'The Vampire Diaries' cast off the hook». Los Angeles Times. Retrieved on October 17, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել