Կատերինա Ալեքսանդրա Գրեմ (ավելի հայտնի է Կատ Գրեմ անունով, սեպտեմբերի 5, 1989(1989-09-05)[1], Ժնև, Շվեյցարիա), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, մոդել, պրոդյուսեր և պարուհի։ Առավել հայտնի դերերից է Բոննի Բեննեթը՝ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում[3][4][5][6]։

Կատերինա Գրեմ
Ծնվել էսեպտեմբերի 5, 1989(1989-09-05)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
ԿրթությունԵրաժիշտների ինստիտուտ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունմոդել, պրոդյուսեր, պարուհի, երգչուհի, դերասանուհի
Ակտիվ շրջան1998-այժմ
Ժանրերժամանակակից R&B, EDM, փոփ, հիփ հոփ և սոուլ
ԸնտրանիՎամպիրի օրագրերը, Honey 2?, The Holiday Calendar? և Operation Christmas Drop?
Համատեղ ապրող(ներ)Darren Genet?[2]
IMDbID 0334159
katgraham.com

Կենսագրություն խմբագրել

Կատերինան ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում։ Մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա,ԱՄՆ)։ Նրա հայրը՝ Ժոզեֆը լիբերիացի է, իսկ մայրը՝ Նատաշան հրեա է, ռուսական և լեհական արմատներով։ Նրա պապը եղել է ՄԱԿ-ի դեսպան Լիբերիայում։ Նա սկսել է իր կարիերան 1998 թվականից, խաղալով «Թակարդ ծնողների համար» կատակերգությունում՝ Լինդսի Լոհանի հետ։ Հետագայում հայտնվել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (2009) և «Սենյակի հարևանուհին» (2010)։ 2011 թվականին ստացել է գլխավոր դեր «Քաղցրիկը 2» ֆիլմում, որը ավելի հայտնի է «Պարերի քաղաք» անունով։ Նրա ավելի հայտնի դերերից է Բոնի Բենեթը «Վամպիրի օրագրերը» սերիալում[7][8][9][10][11]։ Նկարահանվել է Ջասթին Բիբերի «Somebody to love», ամերիկական ռեփեր Nelly-ի «Just a dream», Դեմի Լովատոյի «I really don’t care» տեսահոլովակներում։

Անձնական կյանք խմբագրել

Կատերինան և Քոթրել Գիդրին հանդիպում են 2010 թվականից։ Առաջին անգամ նրանց նկատել են միասին Լոս Անջելոսում ձեռք ձեռքի բռնած զբոսնելիս։ 2012 թվականին Քոթրել Գիդրին և Կատերինան նշանվեցին։ 2014 թվականի դեկտեմբերին զույգը բաժանվեց։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր
1998 «Թակարդ ծնողների համար» The Parent Trap Ջեկի
2004 «Ջոնսոն ընտանիքի արձակուրդները» Johnson Family Vacation Պարուհի
2007 «Դժոխք Երկրի վրա» Hell on Earth Ֆելիցիա
2008 «Մեր առաջին Սուրբ Ծնունդը» Our First Christmas Բերնի
2010 Հայրիկը կրկին 17 տարեկան է 17 Again Ջեյմի
2011 Dance Fu Չակա Լովեբելլ
2011 Սենյակի հարևանուհի The Roommate Կիմ Ջոնսոն
2011 Քաղցրիկը 2:Պարերի քաղաք Honey 2 Մարիա Ռամիրես
2012 Պարերի քաղաք Boogie Town Ինգրիտ
2012 Bleachers Միլանիե

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
2002 Լիզզի Մագուայր Lizzie McGuire Ջոկատի անդամ
2003 Մագոլմը ուշադրության կանտրոնում է Malcolm in the Middle Դերասանուհի
2003 Ուժեղ դեղորայք Strong Medicine էշլի Կոլլինզ
2004 Նոր Ժաննա Դ՛Արկ Joan of Arcadia Angela
2004 Like Family Girl
2004 Grounded for Life Laura
2006 Միայնակ սիրտ The O.C. Կիմ
2006 C.S.I։ Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Կիմ
2007 Համալսարան Greek Տիշա
2008 Հաննա Մոնտանա Hannah Montana Պարուհի
2009-2017[12] Վամպիրի օրագրեր The Vampire Diaries Բոննի Բեննետ

Ձայնագրություն Երգեր

  • 2007։ «I Got It From My Mama»
  • 2007։ «Donque Song» Featuring Snoop Dogg
  • 2010։ «Sassy»
  • 2010։ «Cold Hearted Snake»
  • 2011։ «I Want It All»
  • 2012։ «Put Your Graffiti on Me»
  • 2013։ «I wanna say»
  • 2013։ «Power»

Ալբոմներ

  • 2012։ «Against The Wall»
  • 2015 «Roxbury Drive»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://people.com/tv/who-is-darren-genet-kat-graham/
  3. YouTube — 7 Things You Didnt Know About Kat Graham
  4. «Pilot News: "Boone" Is a Vampire, Trachtenberg Has Mercy Date». TV Guide. 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Ian Somerhalder Sinks His Teeth Into Vampire Diaries Lead». The TV Remote. 2009 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին.
  6. French, Dan (2009 թ․ մարտի 26). «'Lost' star for 'Vampire Diaries' role?». Digital Spy. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  7. Hollywood Reporter(չաշխատող հղում)
  8. http://www.tvguide.com/News/Pilot-Somerhalder-Trachtenberg-1004435.aspx retrieved 2009-03-28
  9. «Boone» Is a Vampire, Trachtenberg Has Mercy(չաշխատող հղում)
  10. «Ian Somerhalder Sinks His Teeth Into Vampire Diaries Lead | The TV Remote». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «US TV — News — 'Lost' for 'Vampire Diaries' role? — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. US Magazine

Արտաքին հղումներ խմբագրել