Ստեֆան Անտոնիո Սալվատորե (անգլ.՝ Stefan Antonio Salvatore), հորինված կերպար ամերիկյան «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից։ Ստեղծվել է Ջուլի Պլեքի և Քևին Ուիլյամսոնի կողմից Լիզա Ջեյն Սմիթի «Վամպիրի օրագրերը» վեպերի շարքի հիման վրա, որտեղ Ստեֆանը նույնպես գլխավոր հերոս էր։ Հեռուստասերիալում Ստեֆան Սլավատորի դերը կատարում է Փոլ Ուեսլին։

Ստեֆան Սալվատորե
Առաջին անգամ հայտնվել է«Արթնացում» (գիրք)
"Օդաչու" (հեռուստասերիալ)
ՍտեղծողԼիզա Ջեյն Սմիթ (գրքեր)
Ջուլի Պլեք
Քևին Ուիլյամսոն (հեռուստասերիալ)
Տեղեկություններ
Սեռարական

Կերպարի ստեղծում խմբագրել

2009 թվականի մարտի 27-ին «The Hollywood Reporter»-ը հայտարարել է, որ ամերիկացի դերասան Փոլ Ուեսլին հաստատվել է Ստեֆանի դերում։ Նա եղել է վերջին մասնակիցը, ով միացել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի դերասանական կազմին[1]։

«Los Angeles Times»-ից Կարինա Մակքենզին նշել է, որ «10 տարի որպես հաջողակ, բայց աչքի չընկնող հեռուստատեսային դերասան լինելուց հետո» Փոլն «ամենուր» է։ Մակքենզին գրել է. «Նրա դիմանկարը անցած տարի եղել է «Վամպիրի օրագրերը» ֆիլմի ավելի քան երեսուն պաստառների վրա՝ չհաշված գովազդային վահանակները, որոնք տեղադրված էին Հոլիվուդյան համարյա բոլոր խոշոր թաղամասերում»[2]։

2011 թվականի նոյեմբերին Փոլ Ուեսլիի նախկին կինը՝ Տորի Դևիտոն, միացել է հեռուստասերիալի դերասանական կազմին՝ հանդես գալով Մերիդիտ Ֆելլի կերպարով, ով հետաքրքրված է Ալարիկ Զալցմանով (Մեթյու Դևիս)[3][4]։

Կերպար խմբագրել

 
Փոլ Ուեսլի

Նախապատմություն խմբագրել

Ստեֆան Սալվատորեն ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 1-ին Միստիկ Ֆոլս քաղաքում, իտալական արմատներ ունեցող ընտանիքում։ Նրա հայրը եղել է Ջուզեպե Սալվատորեն, իսկ մայրը՝ Լիլի Սալվատորեն, ով մահացել է, երբ նա դեռ երեխա էր։ Հեռուստասերիալի սկզբում Ստեֆան Սալվատորեն նորից վերադառնում է Վիրջինիա նահանգի Միստիկ-Ֆոլս քաղաք։ Նա ունի ավագ եղբայր՝ Դեյմոն Սալվատորեն, և զարմիկ՝ Զաք Սալվատորեն (հետագայում սպանվել է Դեյմոնի կողմից)։

Վամպիրի վերափոխվելը խմբագրել

1864 թվականին Սալվատորեների ընտանեկան կալվածք է ժամանում վամպիր Քեթրին Փիրսը, ում սիրահարվում են երկու եղբայրները։ Քեթրինը ներշնչում է Ստեֆանին չվախենալ իրենից և խմել իր արյունը։ Այդ ժամանակ Միստիկ Ֆոլսում հետապնդում են վամպիրներին։ Այն բանից հետո, երբ Ստեֆանի վրա կրակում է նրա հայրը, նա վերափոխվում է վամպիրի, քանի որ իր օրգանիզմում կար Քեթրինի արյունը։ Քիչ անց նա պատահաբար սպանում է հորը, ով հարձակվել էր իր վրա։ Ստեֆանը վամպիրի է վերափոխում եղբորը՝ Դեյմոնին, և վեջինս Ստեֆանին խոստանում է մշտական տանջանքներ՝ զայրանալով այն պատճառով, որ Ստեֆանը բռնի ուժով վերափոխել էր իրեն։ Սկզբում Ստեֆանը չի կարողանում դիմանալ արյան քաղցին, որից էլ նրա մոտ մեծ կախում է առաջանում։ Բազմաթիվ սպանություններից հետո նա հանդիպում է վամպիր Ալեքսեյ Բրենսոն անունով վամպիրին, որը սովորեցնում է Ստեֆանին կառավարել քաղցը և դառնում է նրա լավագույն ընկերը։

Իր կերպարի՝ արյան քաղցի մասին Փոլ Ուեսլին ասել է. «Դա հիանալի է։ Դա թմրանյութ է։ Նա թմրամոլ է։ Ես կատարում եմ թմրամոլի դեր, և ինձ դա դուր է գալիս։ Ես զգում էի, որ պետք է կատարեի այնպիսի դեր, որը ես երբեք չեմ կատարել նախկինում։ Ինձ դա դուր է գալիս և ես հույս ունեմ, որ դա դուրս է գալիս այնպես, ինչպես ես ենթադրում էի»[5]։ Պրոդյուսեր Քևին Ուիլյամսոնը ասել է, թե ինքն «անհամբերությամբ սպասել է, որ Ստեֆանը նորից կխմի մարդկային արյուն» տասնամյակներ միայն կենդանիների արյուն խմելուց հետո։ Ուեսլին ասել է, որ «յուրաքանչյուրը ունի իր մութ կողմը, հատկապես վամպիրը, և անիրական կլինի դա չցուցադրելը»[2]։

Հարաբերություններ խմբագրել

 
Փոլ Ուեսլի (Ստեֆան Սալվատոր), Նինա Դոբրև (Ելենա Գիլբերտ) և Իան Սոմերհոլդեր (Դեյմոն Սալվատոր)

Առաջին սերիայում Ստեֆանի և Ելենա Գիլբերտի միջև սկսվում է սիրավեպ, բայց նա չի ասում Ելենային, որ ինքը վամպիր է։ Հետո նա պարզում է այդ փաստը և նրանք ժամանակավորապես խզում են իրենց հարաբերությունները։ Փոլ Ուեսլիի սիրելի սերիան հանդիսանում է «կրկնակի պահով» սերիան, որում Ստեֆանը կախարդվում է, «քանի որ նա ամաչում է իր դեմքից»։ Ուեսլին ասել է, որ «Ստեֆանը սարսափի մեջ է նա ատում է իրեն դրա համար։ Նա փախչում է իր այդ մասից, բայց Ելենան շրջում է նրան և հպվում է նրա դեմքին, մտածելով, որ այն գեղեցիկ է։ Այդ պահը շատ անձնական է, քանի որ Ելենան ընդունում է նրա մութ կողմը»[2][6]։ Սյուժեի իրադարձությունների ընթացքում Ելենայի մոտ առաջանում է կախվածություն Ստեֆանի եղբոր՝ Դեյմոնի նկատմամբ։ Այն բանից հետո, երբ Ելենան դառնում է վամպիր, նա սկսում է հանդիպել Դեյմոնի հետ։ Ստեֆանի սիրտը կոտրված է և նա զգում է զայրույթ և դավաճանություն Դեյմոնի և Ելենայի կողմից[7]։ Մի քանի ամիս առաջ, Փոլ Ուեսլին հորդորում է Ստեֆանի և Ելենայի երկրպագուներին չկորցնել հույսը, հայտարարելով. «Երկրպագուները պետք է անպայան հույս ունենան։ Կարևոր է հիշել, որ Ստեֆանի և Ելենայի սերը շատ ուժեղ էր, և դա եղել է առաջին եթերաշրջանի հիմքը՝ դուք չեք կարող ամբողջովին դա անտեսել»[8]։ Հետո, Ստեֆանի և Ելենայի հարաբերությունների քննարկման ժամանակ, Ջուլի Պլեքը ասել է. «Նրանք սիրում են միմյանց այնքնան խորը, որքան երկու մարդիկ կարող են իրար սիրել, բայց դա չի նշանակում, որ նրանց հարաբերությունները անմեղ են»[9]։

1864 թվականին Ստեֆանը Դեյմոնի հետ սիրահարվում է վամպիր Քեթրին Փիրսին, բայց երբ Միստիկ Ֆոլսում վամպիրները հալածվում են և այրվում, նրան հաջողվում է փախչել։ Քաղաքում նրա անցկացրած ժամանակահատվածում նա տալիս է իր արյունից Սալվատորե եղբայրներին, որը նրանց թույլատրում է վերափոխվել վամպիրների այն բանից հետո, երբ նրանց վրա կրակում են։

Վեցերորդ եթերաշրջանում Ստեֆանը և Քերոլայնը շատ են մտերմանում։ Չորրորդ եթերաշրջանից սկսած նրանք դառնում են լավ ընկերներ։ Քենդիս Աքոլայի (Քերոլայն) կերպարը շատ հաճախ տալիս է խորհուրդներ ընկերոջը և օգնում է դժվարին պահերին, ինչին հետևում էր Փոլ Ուեսլին (Ստեֆան)։ Վեցերորդ եթերաշրջանի տասնչորսերորդ սերիայում Քերոլայնի և Ստեֆանի միջև տեղի է ունենում համբույր։ Հաջորդ սերիաներում նրանք ունեցան առաջին մտերմությունները։ Վեցերորդ եթերաշրջանի քսանմեկերորդ սերիայում Քերոլայնը պատմում է Ստեֆանին իր արարքների մասին, որոնք նա արել է այն ժամանակներից, երբ նա սիրահարվել է նրան, ինչպես է նա կործանել իր կյանքը։ Ստեֆանը նրան ասում է, որ կորցնում է հավասարակշռությունը նրա մոտ, բայց Քերոլայնը հեռանում է, մտածելով, որ հավասարակշռությունը միակն է ինչը մնացել է նրա մոտ։ 22-րդ սերիայում Ստեֆանը նրան պատմում է, որ կազմել է այն առարկաների ցանկը, որոնք փոխվել են նրա կյանքում այն պահից, երբ նա սիրահարվել էր Քերոլայնին։ Նա ասում է, որ պատրաստ է սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ Ստեֆանը համբուրում է իր ընկերուհու այտը և հեռանում է, թողնելով կասկածներ։

Յոթերորդ եթերաշրջանի երրորդ սերիայում ցուցադրվում է Ստեֆանի առաջին սերը, երբ նա դեռ մարդ էր։ Աղջկան անվանում էին Վալերի և այդ ժամանակ նա դեռ կախարդ էր։ Հղիանալով, նա ցանկանում էր մնալ Ստեֆանի հետ, բայց Ջուլիանը զրկում է նրան երեխայից, պարտադրելով հեռանալ։ Վալերին ինքնասպան է լինում, բայց նրա օրգանիզմում կար վամպիրի արյուն, որի պատճառով էլ նա դառնում է առաջին Հերետիկոսը՝ կախարդի և վամպիրի հիբրիդը։

Բնավորությունը և դերը սյուժեում խմբագրել

Ստեֆանը հանդիսանում է հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը։ Նա բնութագրվում է որպես «գեղեցիկ երիտասարդ մարդ» որը, պարզվում է, որ վամպիր է, ով ունի «ամուր կապ» «ողբերգական հերոսուհի» Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) հետ[1]։ Երիտասարդ Ստեֆան Ուեսլիին բնութագրվում է որպես «միամիտ և հոսանքի ուղղությամբ լողող», նա եղել է «հեշտ մանիպուլիացվող» և «անմեղ» «գեղեցիկ երիտասարդ աղջկա կողմից»[2]։

Սյուժե խմբագրել

Ելենայի փրկությունից հետո ավտովթարի ժամանակ Ստեֆանը վերադառնում է Միստիկ Ֆոլս, որտեղ չէր եղել մոտավորապես տասը տարի, և նկատում է, որ Ելենան ունի նույն տեսքը, ինչ Քեթրինը։ Նրանք սկսում են հանդիպել, և որոշ ժամանակ անց Ստեֆանը խոստովանում է Ելենային, որ ինքը վամպիր է։ Միաժամանակ իր հետ Միստիկ Ֆոլս է գալիս Դեյմոնը, որը նույնպես սիրահարվում է Ելենային։ Սյուժեի հետագա զարգացման ընթացքում Դեյոմնի և Ստեֆանի եղբայրական կապերը ավելի են ամրանում։ Հեռուստասերիալի սկզբում, մարդկային արյունից կախվածության պատճառով, Ստեֆանը խմում է միայն կենդանիների արյուն, ինչը նրան համեմատաբար թույլ է դարձնում մնացած վամպիրների համեմատ։

Երկրորդ եթերաշրջանում Ստեֆանը ամեն օր փոքր չափաբաժնով սկսում է խմել Ելենայի արյունը իր թուլությունից ազատվելու և ֆիզիկական ուժերի մեծացման համար։ Քեթրինի վերադարձից հետո պարզվում է, որ նա միշտ սիրել է Ստեֆանին այլ ոչ թե Դեյմոնին, իսկ Ստեֆանը սիրում է Ելենային և չի ցուցաբերում ոչ մի հետաքրքրություն Քեթրինի նկատմամբ։ Քերոլայն Ֆորբսի վամպիրի վերափոխումից հետո, նրա և Ստեֆանի միջև առաջանում են ընկերական հարաբերություններ։ Այն բանից հետո, երբ Նիկլաուսը տալիս է Ստեֆանին իր արյունը Դեյմոնին մարդագայլի խայթից բուժելու համար, նա նորից կրտսեր Սալվատորե եղբոր մեջ արթնացնում է մարդասպանի, և Ստեֆանը համաձայնում է նրան միանալ և կատարել նրա հանձնարարությունները, հուսալով, որ հավատալով Ելենայի մահին ծեսի ժամանակ Նիկլաուսը կլքի Միստիկ Ֆոլսը, և աղջիկը կլինի ապահովության մեջ։

Երրորդ եթերաշջանում Կլաուսը ստում է և ստիպում Ստեֆանին սպանել Ելենային, իսկ երբ Ստեֆանը սկսում է ընդիմանալ, ստիպում է նրան «անջատել» բոլոր զգացմունքները և մարդկայնությունը։ Հետո Ստեֆանը կարողանում է դրանք վերադարձնել, որը հաստատում է դրվագը, որում նա փրկում է Կլաուսին Դեյմոնի փրկելու համար։ Հետո նա առևանգում է Կլաուսի ընտանիքին և սկսում է նրան շանտաժ անել, իսկ երբ այդ ծրագիրը տապալվում է (կախարդները տալիս են Կլաուսին դագաղները Բեննետների ցեղը ոչնչացնելու նրա սպառնալիքից հետո), Ստեֆանը բռնի ուժով Ելենային խմեցնում է իր արյունը, սպառնում է նրա հետ ընկնել կամրջից, եթե Կլաուսը հետ չկանչի իր հիբրիդներին քաղաքից։ Վերջին պահին Կլաուսը համաձայնվում է։ Ելենայի և Ստեֆանի միջև վեճ է առաջանում, որի ժամանակ նա ասում է, որ Կլաուսը իրենից խլել է ամեն ինչ, իսկ Ելենան հակաճառում է՝ ասելով. «Դու ունես ինձ», որին Ստեֆանը պատասխանում է. «Ես քեզ կորցրեցի այնմ ժամանակ, երբ լքեցի քաղաքը նրա հետ, բայց դու մինչ օրս չես ցանկանում դա խոստովանել»։ Երրորդ եթերաշրջանի ավարտին նա համբուրում է Ելենային՝ ասելով. «Հնարավոր է՝ դա վերջին անգամ է»։ Երբ Ալարիկը սպանում է Կլաուսին, Սալվատորե եղբայրների, Քերոլայն Ֆորբսի, Թայլեր Լոկվուդի, վամպիրական տոհմի հիմնադիրին, Ելենան գտնվում է Մեթի հետ մեքենայում քաղաք տանող ճանապարհին։ Նա որոշում է կայացնում, թե ում պետք է հրաժեշտ տալ. Դեյմոնի հե՞տ, թե՞ Ստեֆանի, Քերոլայնի՞, թե՞ Թայլերի։ Ընտրելով Ստեֆանին, նրանք Մեթի հետ վերադառնում են Միստիկ Ֆոլս, բայց ավտոմեքենայի ճանապարհին Ռեբեկայի անսպասելի հայտնվելուց հետո, չկարողանալով պահել հավասարակշռությունը, կամրջից ընկնում են ջրի մեջ։ Ստեֆանը հասնելով ավտովթարի վայր, Ելենայի խնդրանքով փրկում է Մեթին։ Արդյունքում Ելենան խեղդվում է, բայց, ինչպես հետո պարզվում է, ավտովթարից քիչ առաջ բժիշկ Ֆելլը բուժել էր Ելենային վամպիրի արյան միջոցով, որը մնացել էր աղջկա օրգանիզմում մինչ նրա մահը։

4-րդ եթերաշրջանում իմանում են, որ կա դեղ վամպիրիզմի դեմ և Կլաուսի հետ փնտրում են այն, որպեսզի բուժեն Ելենային։ Շուտով Քերոլայնից իմանում է Դեյմոնի և Ելենայի սերտ կապերի մասին, և շատ է վշտանում դրանից։ Հետո իմանում է, որ Ելենան իրեն էլ չի սիրում, այլ սիրում է Դեյմոնին։ Դրա պատճառով նա միանում է Ռեբեկայի հետ դեղի փնտրման համար, Ելենայի համար, որպեսզի իմանա, ճիշտ է դա, որ Ելենան սիրում է Դեյմոնին, թե դա արյան կապի ազդեցությունն է։ Ստեֆանը մտածում է ջնջել Ելենային իր կյանքից, այն բանից հետո, որբ կօգնի Ելենային ընդունել դեղը, բայց նրա մոտ դեռ մնում են զգացմունքներ նրա նկատմամբ։ Չորրորդ եթերաշրջանի վերջին դրվագում Ստեֆանը իմանում է Սայլասից, որ հենց ինքը Ստեֆանը Սայլասի կրկնօրինակն է, նրա թույլ կողմը, ոչնչացնելու բանալին, քանի որ ցանկացած կախարդանքի մեջ պետք է ելք լինի։ Սայլասը ընդունում է իր իրական կերպարանքը, փակում է կրտսեր Սալվատորեին չհրկիզվող պահարանում և ցած է նետում նրան ժայռից դեպի ջրանդունդը։

5-րդ եթերաշրջանում Ելենան պատրաստվում է Ուիթմորի քոլեջի հանրակացարան ժամանելուն, որտեղ պետք է ապրի Քերոլայնի հետ։ Դեյմոնի հետ վերսկսած հարաբերությունների պատճառով, Ելենայի համար շատ դժվար է լինում բաժանվել Դեյմոնից։ Վերջինս խոստանում է Ելենային՝ հոգ տանել իր եղբոր՝ Ջերեմիի մասին իր մեկնումից հետո։ Քոլեջում Ելենան և Քերոլայնը սպասում են իրենց ընկերուհի Բոնիի ժամանմանը և շոկի են ենթարկվում, իմանալով, որ Բոննիի փոխարեն նրանց հետ մի սենյակում պետք է ապրի մեկ այլ աղջիկ՝ Մեգան անունով։ Քերոլայնը ուրախ չէ նոր հարևանուհու հայտնվելուն։ Երբ Քերոլայնը տեսնում է, որ Մեգանը խմում է աղավնիճով ջուր, նա ավելի է սկսում տանջվել, քանի որ դա նշանակում է, որ Մեգանը գիտի, որ Քերոլայնը և Ելենան վամպիրներ են։ Հերթական երեկույթի ժամանակ քոլեջում Մեգանին գտնում են մեռած։ Ելենան հասկանում է, որ դա վամպիրի ձեռքի գործ է և սկսում է զգուշանալ, որ իր և Քերոլայնի գաղտնիքը կբացահայտվի։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները հայտնում են, որ Մեգանը ինքնասպան է եղել։ Ելենան սկսում է ավելի հուսահատվել, քանի որ դա նշանակում է, որ ոստիկանություննը որոշ հանգամանքների պատճառով պաշտպանում է մարդասպանին։ Այդ ժամանակ Քեթրինը վերադառնում է Սալվատորեների տուն, որտեղ խնդրում է Դեյմոնի օգնությունը։ Քանի որ հիմա նա մարդ է և շատ խոցելի է։ Դեյմոնը նրան առաջարկում է նորից վերափոխել, բայց Քեթրինը մերժում է, մտածելով, որ դա չի աշխատի։ Որոշ ժամանակ անց նա որոշում է սպանել Սայլասին, որպեսզի իր համար հաստատի անվտանգություն որոշ ժամանակով։ Սակայն Ջերեմին և Դեյմոնը փչացնում են նրա ծրագրերը և հեռանում են քաղաքից։ Ելենան և Քերոլայնը փորձում են պարզել, թե ով է մեղավոր Մեգանի մահվան մեջ։ Նրանք հանդիպում են Ջեսսիի հետ, որը նրանց հայտնում է, որ, ըստ խոսակցությունների, պրոֆեսոր Ուես Մաքսֆիլդը (Ռիկ Կոսնետ), հանդիսանում է գաղտնի ընկերության անդամ քոլեջում։ Բայց թե դա ինչ կազմակերպություն է և ինչով է այն զբաղվում՝ ոչ-ոք չգիտի։ Այդ ժամանակ Դեյմոնը իմանում է, որ Սայլասը փնտրում է Քեթրինին։ Նա խնդրում է Մեթին և Ջերեմիին՝ գտնվել իր կողքին, որպեսզի ապահովեն իր անվտանգությունը։ Երբ Սայլասը, ի վերջո, նրանց գտնում է, իր և Մեթի մեջ կռիվ է բռնկվում, որի ընթացքում Մեթը մահանում է։ Դրանից հետո Սայլասը պատմում է Քեթրինին, թե ինչու է ինքը ցանկանում սպանել նրան։ Պարզվում է, որ Քեթրինի արյունը կարող է բուժել նրան։ Ելենան և Քեթրինը տեսնում են միևնույն տարօրինակ երազը։ Այդ երազում Ստեֆանը ընկնում է փորձանքի մեջ։ Աղջիկները որոշում են գտնել Ստեֆանին և խնդրում են Դեյմոնին օգնել նրանց։ Բայց հանկարծակի նրանք բախվում են խորհրդավոր կնոջ հետ Տեսսա անունով, որը խանգարում է նրանց գտնել Ստեֆանին։ Բացի այդ, նա ևս ինչ-որ բան գիտի Ստեֆանի անցյալի մասին։ Նա հայտնում է Ելենային, Քեթրինին և Դեյմոնին իր անցյալի սարսափելի գաղտնիքը և նրա ապագայի պլանները։ Ելենան և Դեյմոնը գտնում են Ստեֆանին անհայտ բարում, որտեղ Տեսսան խանգարում է նրանց գտնե Ստեֆանին՝ քանի որ նա պետք է նրան, որպեսզի ավարտի սկսածը։

Վեցերորդ եթերաշրջանում անջատում է զգացմունքները, դառնում է կողոպտիչ։ Իր զգացմունքները վերադարձնում է մայրը, վերադառնալով բանտային աշխարհից։

Քննադատների արձագանք խմբագրել

Վլադ Հելմանը «TVLine»-ից կարծում է, որ Ստեֆանի և Ելենայի սիրավեպը «ավարտվում է բավական հասուն իրավիճակում երիտասարդ սիրային եռանկյունու համար» և կասկած է առաջանում այն բան վերաբերյալ, թե Ելենան «պատրաստ է սկսել հարաբերություններ Դեյմոնի հետ», քանի որ Ստեֆանը չի պատրաստվում մեկնել քաղաքից[10]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ստեֆան Սալվատորեի դերի համար Փոլ Ուեսլին 2010 թվականից ներկայացվել է «Teen Choice Awards» մրցանակ չորս անվանակարգերում և արժանացել երկու մրցանակի, ինչպես նաև ներկայացվել է «People’s Choice Awards» մրցանակի։

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր(ներ) Արդյունք
2010 թվական Teen Choice Award 2010[11][12][13] «Տարվա հայտնություն։ տղամարդու դեր սերիալում» Փոլ Ուեսլի Հաղթանակ
«Ֆանտաստիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» Փոլ Ուեսլի Հաղթանակ
2011 թվական Teen Choice Award 2011[14]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասան» Փոլ Ուեսլի Առաջադրված
Վամպիր Փոլ Ուեսլի Առաջադրված
2012 թվական Teen Choice Award 2012[15]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասան» Փոլ Ուեսլի Առաջադրված
2013 թվական Teen Choice Award 2013[16]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասան» Փոլ Ուեսլի Առաջադրված
2013 թվական Ազգի ընտրություն 2012[17]
«Բազմասերիանոց դրամայի լավագույն դերասան» Փոլ Ուեսլի Առաջադրված

Վաճառքի ապրանք խմբագրել

«Tonner Doll Company, Inc.» խաղալիք արտադրող ընկերությունը ստեղծել է Ելենայի, Քեթրինի, Ստեֆանի և Դեյմոնի տիկնիկները ժամանակակից և 1864 թվականի հագուստով[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Andreeva, Nellie (2009 թ․ մարտի 27). «The CW's final beast is risen». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 MacKenzie, Carina (2010 թ․ հունվարի 28). «Paul Wesley on his 'Vampire Diaries' character's addiction and more». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  3. Goldberg, Lesley (2011 թ․ նոյեմբերի 9). «'The Vampire Diaries': 'Pretty Little Liars' Torrey DeVitto Joins Cast as Recurring Character (Exclusive)». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  4. Bricker, Tierney (2011 թ․ նոյեմբերի 9). «Vampire Diaries Awkward Alert: Paul Wesley's Wife to Seduce Another Man!». E! Online, Entertainment Television, LLC. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  5. MacKenzie, Carina (2011 թ․ հունվարի 26). «'The Vampire Diaries': Paul Wesley reveals Stefan's 'lustful' side». Zap2it. Tribune Media Services. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  6. MacKenzie, Carina (2012 թ․ մարտի 14). «'Vampire Diaries' star Paul Wesley tells us why it's so good to be bad -- and spills on Stefan's response to Damon/Elena». Tribune Media Services. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  7. Gelman, Vlada (2012 թ․ դեկտեմբերի 28). «Vampire Diaries Boss on Stefan's Anger, Jeremy's Killer Urges and Caroline and Tyler's Future». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  8. Gelman, Vlada (2012 թ․ մարտի 21). «The Vampire Diaries' Paul Wesley Reveals Why Stefan/Elena Fans Shouldn't Lose Hope». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  9. Gelman, Vlada (2012 թ․ հոկտեմբերի 11). «Post Mortem: Vampire Diaries Boss on Explosive Premiere Cliffhanger, Klaus' New Role and More!». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  10. Gelman, Vlada (2012 թ․ նոյեմբերի 15). «Vampire Diaries Recap: Confessions of the Heart». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  11. 14 June 2010. Teen Choice Awards 2010: First Round Of Nominees Announced
  12. 28 June 2010. Teen Choice Awards 2010: Second (Giant) Wave Of Nominees Announced!
  13. Winners of «Teen Choice 2010» announced. TeenChoiceAwards.com. Accessed 15 August 2010.
  14. «2011 Teen Choice Awards winners». Popcrush. 2011 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  15. «Teen Choice Awards 2012: 'Hunger Games,' 'Twilight' and Justin Bieber Win Big». ABC News. 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Official TCA Website». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  17. «Peoples Choice 2013».
  18. «The Vampire Diaries™ | Tonner Doll Company». Tonner Doll Company, Inc. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  19. «Elena Gilbert Vampire Diaries Doll by Tonner». Man of Action Figures. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել