Սյուզան Ուոլթերս (անգլ.՝ Susan Walters, սեպտեմբերի 28, 1963(1963-09-28), Ատլանտա), ամերիկացի դերասանուհի։ Նախկինում եղել է ֆոտոմոդել։ Հայտնի է «Երիտասարդ և հանդուգն» սերիալում Դայան Ջենկինսի դերով (2001-2010)[1][2][3], «Վամպիրի օրագրերը» սերիալում Քերոլ Լոկվուդի (մարդագայլ Թայլերի մայրը) դերով (2009-2012) և «Պատանի գայլը» սերիալում Նատալի Մարտինի (Լիդիայի մայրը) դերով (2011-2017)։

Սյուզան Ուոլթերս
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 28, 1963(1963-09-28) (56 տարեկան)
Ծննդավայր՝Ատլանտա
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
IMDb։ID 0910376

ԿենսագրությունԽմբագրել

Սյուզան Ուոլթերսը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 28-ին, ԱՄՆՋորջիա նահանգի Ատլանտայի արվարձանում։ Հաճախել է Շամբլիի միջնակարգ դպրոցը։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք։

ԿարիերաԽմբագրել

1981 թվականին հաղթել է «Miss Teen All American» գեղեցկության մրցույթում, որտեղ ներկայացրել է Ջորջիան։

Էկրաններում առաջին անգամ հայտնվել է 1983 թվականին «Անվերջ սեր» հեռուստասերիալում Լորնա Ֆորբսի դերում և նկարահանվել է այնտեղ մինչև 1986 թվականը: 1988 թվականին Սյուզանը նկարահանվել է Պրիսցիլա Փրեսլիի «Էլվիսը և ես» կենսագրական ֆիլմում։

Սյուզանը ակտիվորեն նկարահնվել է հեռուստատեսությունում։ Վերջին տարիներին հաճախ նկարահանվել է գերբնական էակների մասին սերիալներում։ Մարմնավորել է Քերոլ Լոկվուդի դերը «Վամպիրի օրագրերը» սերիալում (2009-2012) և Նատալի Մարտինի դերը «Պատանի գայլը» սերիալում (2011-2017)։

Անձնական կյանքԽմբագրել

1986 թվականի ապրիլի 19-ին ամուսնացել է Լինդեն Էշբիի հետ։ Նրանք ունեն 2 դուստր՝ Ֆրենսիս Գրեյս Էշբի (ծնվել է 1991 թվականին) և Սավանա Էլիզաբետ Էշբի (ծնվել է 1992 թվականին)։ Ամուսնությունից առաջ զույգը հանդիպել է 3 տարի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cohn Paulette (January 16, 2005)։ «Susan Walters moves to 'Point Pleasant'»։ The Free Lance-Star։ էջ 46։ Վերցված է հուլիսի 13, 2012 
  2. Kroll Dan J. (2011-09-30)։ «Diane returning, Donnelley isn't»։ Soap Central։ Soapcentral։ Վերցված է May 26, 2012 
  3. Logan Michael (2012-08-05)։ «Exclusive: Maura West Joins The Young and the Restless»։ TV Guide։ TVGuide.com։ Վերցված է May 26, 2012