Ժասմին Գայ (անգլ.՝ Jasmine Guy, մարտի 10, 1962(1962-03-10)[1] կամ 1964[2], Բոստոն, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Հայտնի է «Այլ աշխարհ» սիթքոմում իր Ուիթնի Գլիբերթ դերով (1987—1993)։

Ժասմին Գայ
անգլ.՝ Jasmine Guy
Ծնվել էմարտի 10, 1962(1962-03-10)[1] (62 տարեկան) կամ 1964[2]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Ատլանտայի բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, երգչուհի և պարուհի
Ժանրերժամանակակից R&B, փոփ, new jack swing? և Քանթրի
ԸնտրանիՈւրիշ աշխարհ
Պարգևներ և մրցանակներ
iamjasmineguy.com

Կենսագրություն խմբագրել

Ժասմին Գայը ծնվել է 1962 թվականի մարտի 13-ին ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, պարտուգալուհի Ջեյ Ռուդոլֆի և աֆրոամերիկացի Ուիլյամ Գայի ընտանիքում[3]։

1987 թվականից 1993 թվականը նկարահանվել է «Այլ աշխարհ» սիթքոմում, որտեղ կերտել է գլխավոր՝ Ուիթնի Հիլբերթ դերը։ Նկարահանումների ժամանակ նա 1990 թվականին փայնագրում է իր առաջին երաժշտական ալբոմը։ 2006 թվականին հայտարարել է, որ պլաններ ունի 2-րդ ալբոմի վերաբերյալ։

2000 թվականից 2001 թվականը Ջասմին Գայը աշխատել է երկու «Չիկագո» մյուզիքլներում. Նյու Յորքում և Լաս Վեգասում։

2009 թվականին խաղացել է ամերիկյան հայտնի «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում որպես Շեյլի Բեննեթի դերակատար։

Անձնական կյանք խմբագրել

Ժասմին Գայն ամուսնացած է Թերրենս Դուքեթի հետ (ամուսնացել են 1998 թվականի օգոստոսին). զույգն ունի մեկ աղջիկ՝ Իմանին (ծնվել է 1999 թվականի մարտի 28-ին)։

Ժասմինը ընկերություն է անում Ջադա Փինքեթ-Սմիթի, Օ. Ջեյ Սիմփսոնի և Քադիմ Հարդիսոնի հետ։ Նա նաև եղել է սպանված ռեփեր Թուփաք Շակուրի մոտիկ ընկերը։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Տեսակ Դեր
2009—2014 Վամպիրի օրագրերը (անգլ.՝ The Vampire Diaries) սերիալ Շեյլա Բեննեթ (անգլ.՝ Sheila Bennet)
2003—2004 Մեռյալներ, ինչպես ես (անգլ.՝ Dead Like Me) սերիալ Ռոքսի Հարվի (անգլ.՝ Roxy Harvey)
1997 Կատուները չեն պարում (անգլ.՝ Cats Don't Dance) մուլտֆիլմ Սոյեր
1996 Հնարավորության սահմանի (անգլ.՝ The Outer Limits) սերիալ Թերի Վաշինգտոն (անգլ.՝ Teri Washington)
1987—1993 Այլ աշխարհ սերիալ Ուիթնի Գլիբերթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Smith J. C. Notable Black American Women — Vol. 3.
  3. Thompson, Kevin D. (2008). «Jasmine Guy: Flashback Friday - The star of "A Different World" on being Whitley, her impending divorce, and growing up biracial». Essence.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժասմին Գայ» հոդվածին։