Վաղինակ Առաքելյան
Վաղինակ Գրիգորի Առաքելյան (1915, Ույծ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Վաղինակ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Ույծ, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎաղինակ Առաքելյանը ծնվել է 1915 թվականին, Սիսիանի Ուզ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը, իսկ 1940 թվականին՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի պատմության ֆակուլտետը։ 1940-1941 ուսումնական տարում աշխատել է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի դպրոցի տնօրեն[1]։
1942 թվականին զորակոչվել և մարտական ծառայությունը սկսել է 153-րդ Սմոլենսկյան կարմրադրոշ, Կուտուզովի շքանշանակակիր դիվիզիայի 557-րդ մազուրյան հրաձգային գնդում, մասնակցել է Ստալինգրադի, Վելիկիե Լուկիի, պաշտպանությանը որպես գնդացրային վաշտի հրամանատար։ 1944-1945 թվականներին մասնակցել է Արևմտյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի համար ծավալված թեժ, արյունահեղ մարտերին։ Կապիտան Առաքելյանը մարտական սխրագործությունների համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։ Բազմիցս արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին[1]։
1946 թվականին Առաքելյանը զորացրվել է կապիտանի կոչումով, նվիրվել մանկավարժական աշխատանքի։ 1946-1949 թվականներին եղել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ, 1949-1951 թվականներին նույն շրջանում՝ շրջանային ժողովրդական կրթության բաժնի տեսուչ։ 1952 թվականից աշխատել է Արտաշատի շրջանում՝ դպրոցի տնօրեն և պատմության ուսուցիչ։ Առաքելյանը եղել է վաստակաշատ մանկավարժ, ավելի քան 35 տարի իր գիտելիքներն ու հարուստ փորձը նվիրել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության շնորհակալ գործին[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան