Վաղարշակ Ղազարյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղարշակ Ավագի Ղազարյան (1894, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ գեղանկարիչ, մանկավարժ։

Վաղարշակ Ղազարյան
Ի ծնեՎաղարշակ Ավագի Ղազարյան
Ծնվել է1894
ԾննդավայրՇուշի
Վախճանվել է1971
Մահվան վայրԹբիլիսի
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
 Vagharshak Ghazaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1894 թվականին Շուշիում, բազմազավակ ընտանիքում։ Ղազարյանների տանը միշտ հնչում էր երաժշտություն, քանի որ հայրը՝ Ավագը, երգ-երաժշտության ուսուցիչ էր Շուշվա թեմական դպրոցում, իսկ մայրը՝ Մանուշակը, սիրում էր երգել և նվագել հարմոն։ Հետևելով ավագ եղբոր՝ Դանիելի օրինակին, Վաղարշակը 1917 թվականին մեկնում է Բաքու՝ սովորելու տեղի արվեստի դպրոցում։ Երկու տարի անց, ուսումը շարունակելու նպատակով, նա տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ և հաստատում է մշտական բնակություն։ Թիֆիսիում Վաղարշակը ավարտում է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի մանկավարժական բաժինը։ Սկսած ուսանողական տարիներից մասնակցել է ցուցահանդեսների՝ Բաքվում, Թիֆլիսիում և ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում։ Տարիներ շարունակ դասավանդել է նկարչություն Թիֆլիսի հայկական դպրոցում, ինչպես նաև նկարչություն և գծագրություն Թիֆլիսի օտար լեզուների ինստիուտում[1]։ Մնալով հավատարիմ ընտանեկան երաժշտական ավանդություներին նա իր եղբոր՝ կոմպոզիտոր Դանիել Ղազարյանի հետ միասին կազմակերպել է երգչախմբային համերգներ ինչպես Թիֆլիսում, այնպես էլ Վրաստանի այլ քաղաքներում։ Բացի այդ, Վաղարշակը երկար տարիներ ղեկավարել է արևելյան գործիքների նվագախումբը, որի հետ նույնպես համերգներով շրջագայել է Վրաստանով։ Նվագախմբի երկացանկում մշտապես ընդգրկված են եղել Դանիելի ստեղծագործությունները, մասնավորապես «Արևելյան սերենադ»-ը՝ գրված նվագախմբի համար։ Հետագայում Վաղարշակի որդին, Ռաֆայել Ղազարյանը, հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ ունեցող «Մզիուրի» մանկական անսամբլը։

 
Հայ գեղանկարիչ Վաղարշակ Ղազարյանը իր եղբայրներ՝ կոմպոզիտոր Դանիել Ղազարյանի և Գրիքոր Ղազարյանի հետ, Լենինական, 1914 թվական
 
Հայ գեղանկարիչ Վաղարշակ Ղազարյանը երիտասարդ տարիներին, Թբիլիսի

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան