Վահ (քաղաք)
Վահ (ա.-փենջ.՝ واہ), քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, գտնվում է Ատտոկ շրջանում։ Ճանապարհային հաղորդակցություն ունի Փեշավարի, Իսլամաբադի և Ռավալպինդիի հետ։ Արագ զարգացող սննդային կենտրոն։
Բնակավայր | ||
---|---|---|
Վահ | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Rawalpindi District? | |
Բնակչություն | 258 737 մարդ (2017) | |
|
Պատմություն
խմբագրելՀամաձայն լեգենդի՝ Մեծ մողոլների կայսրության առաջնորդ Ջահանդիրը ճանապարհորդել է դեպի Քաշմիր։ Փենջաբ քաղաքում նրա քարավանը կանգ է առել աղբյուրի մոտ, որպեսզի հագեցնեն իրենց ծարավը։ Ստուգեցին ջրի որակը և պարզությունը, Ջահանգիրը բացականչեց․ «Վա՜հ», և գյուղը անվանակոչեցին ի պատիվ առաջնորդի այս բացականչության։ Սկզբում գյուղը կոչվում էր «Ջալալ Սառ»՝ ի պատիվ տեղի առաջնորդի որդու։ Հանրահայտ Մողոլական այգին գտնվում է Վահում, այն հիմնել են 1645 թվականին՝ Մողոլների մեծ առաջնորդ Շահ Ջահանի հրամանով։
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչությունն ըստ տարիների[1]․
1961 | 1972 | 1981 | 1998 | 2012 |
---|---|---|---|---|
37 035 | 107 510 | 122 335 | 198 431 | 256 874 |
Արդյունաբերություն
խմբագրելՎաhի արդյունաբերությունը ներառում է Հյուսիսային Ասիայի ցեմենտի ամենամեծ գործարաններից մեկը, կան տրակտորներ, գյուղատնտեսական գործիքներ և զինամթերք արտադրող գործարաններ։
Զինամթերքի գործարան
խմբագրելԳործարանը կառուցվել է 1951 թվականին, իր մեջ ներառում է տասնչորս խոշոր արդյունաբերական համալիր և վեց առևտրային դուստր ձեռնարկություններ։ Այն Պակիստանի ռազմաարդյունաբերական համալիրի զենքի և զինամթերքի արտադրության ամենամեծ օբյեկտն է։ Գտնվում է Պակիստանի զինված ուժերի հսկողության տակ։
Այդ գործարանի զենքերը արտահանվում են աշխարհի տարբեր մասեր՝ Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Ամերիկա։ Զինամթերքը արտահանվում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը և Աֆղանստանը։ Զինամթերքի տեսականին ներառում է ՆԱՏՕ-ի երկրներ ճանաչված տարբեր տրամաչափի փամփուշտներ, հրաձգային զենքեր, զինամթերք տանկերի և ինքնաթիռների համար, զենիթային և հրետանային զինամթերք, հրթիռներ, ծանր հրետանի, պիրոտեխնիկա, ականանետներ, ձեռքի նռնակներ և այլն։
2008 թվականի օգոստոսի 21-ին Վահի գործարաններից մեկի վրա հարձակվել է մահապարտ-ահաբեկիչներ։ Զոհվել են գործարանի ավելի քան 70 աշխատող, իսկ ավելի քան 100 մարդ ստացել են վնասվածքներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Wāh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «WebCite query result». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Լուսանկար Վահից (անգլ.)
- Քաղաքի տեսքը արբանյակից (անգլ.)