Վահրամ Սարգսյան (մայիսի 28, 1981(1981-05-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կանադահայ երաժիշտ, երգչախմբային դիրիժոր, Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միության անդամ, Եվրոպական Երգչախմբային ասոցիացիայի խորհրդատու (2010-2012 թթ.)։

Վահրամ Սարգսյան
Ծնվել էմայիսի 28, 1981(1981-05-28) (43 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան և  Կանադա
Մասնագիտությունխմբավար և կոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2003)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն

խմբագրել

Վահրամ Սարգսյանը ծնվել Է Երևանում, 1981 թվականի մայիսի 28-ին։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնարգ դպրոցում, որից հետո՝ 1998-2003 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական, իսկ 2000-2006 թվականներին՝ խմբավարական բաժիններում (պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանի և պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի դասարաններում)[1]։ 2007 թվականին Վահրամ Սարգսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան (ղեկավար՝ Աշոտ Զոհրաբյան)։

Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունները կատարվել են Կանադայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բելառուսում, Իտալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և այլ երկրներում[2]։

Երաժշտի ստեղծագործությունները կատարել են «BBC Singers» և «Boston Chamber Ensemble» երգչախմբերը, Հայաստանի պետական կամերային և Երևանի Կամերային երգչախմբերը, Գերմանական «MPAW» վոկալ անսամբլը, «Ալան Հովհաննես» լարային նվագախումբը, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ», «Սպեղանի» ինչպես նաև Գեղարդավանքի երգչախմբերը։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են Անգլիայում և Իտալիայում։

Մրցանակներ

խմբագրել
  • «Godfrey Ridout» մրցանակ (Կանադա, 2012)
  • «3rd BCE Commission Competition» միջազգային մրցույթում հաղթող (Բոստոն, 2010)
  • Ստեղծագործությունների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (Խորվաթիա, 2009)
  • Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար մրցանակ (Համաշխարհային Հայկական Կոնգրեսի կողմից, 2009)
  • Երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի մրցանակ (Աոստա, Իտալիա, 2008)
  • Հայաստանի Պետական Կամերային երգչախմբի մրցանակ (Tantum Ergo ստեղծագործություն, 2006)[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Vahram Sargsyan (Sarkissian) – The Living Composers Project». www.composers21.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  2. Վահրամ Սարգսյան
  3. «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել