Աշոտ Զոհրաբյան
Աշոտ Պատվականի Զոհրաբյան (հունվարի 29, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2023[1], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)[2]: Պրոֆեսոր։
Աշոտ Զոհրաբյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 29, 1945 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 23, 2023[1] (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումարանը, 1967-1972 թվականներին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում։ 1972–2008 թվականներին դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումարանում, այնուհետև՝ 1992 թվականից, կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր։
Գրել է «Խաղերի բումերանգ» լարային կվարտետը, սոնատներ՝ դաշնամուրի, նաև թավջութակի և դաշնամուրի, «Սերենադ»՝ 13 մենակատարի, «Parable»՝ 13 մենակատարի, «Էլեգիա»՝ կամերային լարային նվագախմբի, «Նվիրում Մեծարենցին»՝ կամեր. նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի, «Shant matinale»՝ փողային կվինտետի, «Ritual»՝ 3 ֆլեյտայի, 4 գիշերերգ՝ սոպրանոյի և դաշնամուրի, «Knots»՝ երգեհոնի, «An der knaber Elis»՝ ձայնի, դաշնամուրի, թավջութակի և կլառնետի, կոնցերտ՝ ջութակի և լարային նվագախմբի համար, № 1 «Նարցիս» և № 2 լարային կվարտետները, «Նովելետ» դաշնամուրային կվինտետը և այլ գործեր։
Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում[3]։
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- Արամ Խաչատրյանի անվան մրցանակի դափնեկիր,
- Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր,
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2017),
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012)։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Աշոտ Զոհրաբյանի մասին Classical Archives կայքում
- Աշոտ Զոհրաբյան Archived 2017-07-06 at the Wayback Machine.
- Ashot Zohrabyan - Hommage a Metsarents (Symphony) (1980)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |