Գեղարդ (երգեցիկ խումբ)

երաժշտական խումբ

«Գեղարդ» երգեցիկ խումբ, հիմնադրվել է 2001 թվականին Գեղարդի վանքում։

Գեղարդ
ժանրհայ հոգևոր, ժողովրդական, հայ արդի երգեր, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ
երկրներ Հայաստան
ղեկավարԱնահիտ Պապայան

Պատմություն խմբագրել

«Գեղարդ» երգեցիկ խումբը ստեղծվել է 2001 թվականին։ Խմբի հիմնադիր-խմբավարը երգչուհի Անահիտ Պապայանն է, գեղարվեստական ղեկավարը՝ երաժշտագետ-միջնադարագետ Մհեր Նավոյան[1]։ Նախնական շրջանում Անահիտ Պապայանը միայնակ երգել է Գեղարդավանքում։ Հետագայում «Գեղարդ» խմբին միացել են ևս 7 աղջիկ [2]։

Խումբը Գեղարդի վանքում մասնակցում է Սուրբ Պատարագի երգեցողությանը, խմբի երկացանկում տեղ են գտել V–XV դարերի հայ միջնադարյան մոնոդիաներ (մենակատարային և խմբային կատարումներով), hայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ, հայ արդի, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Խումբը համերգներով շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Շվեդիայում, Ռուսաստանում։ Ստրասբուրում, Շտուտգարտում, Փարիզում, Բեյրութում, Սանկտ Պետերբուրգում մասնակցել է հոգևոր երաժշտության, Մոսկվայում՝ Զատկական, Զալցբուրգում՝ երաժշտության ու դրամայի (երկուսն էլ՝ 2016) միջազգային փառատոներին։

Խումբը ձայնագրել է 3 լազերային սկավառակ («Հայ երաժշտություն», 2002, «Հայկական խորան», 2005, «Խորհուրդ խորին», 2013)։

Մրցանակներ խմբագրել

  • «Կոլոժսկի բլագովեստ» (Մեծ մրցանակ, Գրոդնո) ուղղափառ երգասացությունների
  • «Հայնովկայի եկեղեցական երաժշտության օրեր» (1-ին մրցանակ, Հայնովկա)[3][4]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։