ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, տնտեսագիտության ուղղությամբ գիտահետազոտական հաստատություն Երևանում։

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Տնտեսագիտության ինստիտուտ.jpg
Տեսակակադեմիական ինստիտուտ
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՆախագահՎլադիմիր Հարությունյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀասցեԳրիգոր Լուսավորչի փողոց, 15, 0015, Երևան, Հայաստան
Կայքeconomics.sci.am

ՊատմությունԽմբագրել

ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի համակարգում ստեղծված տնտեսագիտական սեկտորը Հայաստանում տնտեսագիտության ուղղությամբ գիտահետազոտական բնույթի առաջին կառույցն էր, որը 1943 թվականին ընդգրկվեց Հայաստանի նորաստեղծ Գիտությունների ակադեմիայի կազմում։ 1955 թվականին սեկտորը վերակազմավորվեց տնտեսագիտության ինստիտուտի (տնօրեն՝ Արարատ Մարուխյան), իսկ 1999 թվականին անվանակոչվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միքայել Քոթանյանի անվամբ։

Գործունեության հիմնական ոլորտներըԽմբագրել

  • Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ. ներառում է մասնավորապես հետևյալ թեմաները՝ հակաճգնաժամային միջոցառումներն աշխարհում և Հայաստանում, հարկման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում, ձեռնարկատիրության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, հարկային բեռի գնահատման հիմնահարցերը և հավասարաչափ բաշխման խնդիրները ՀՀ-ում, ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի բարելավման հիմնախնդիրները՝ հակաճգնաժամային արդյունավետ մեխանիզմների մշակման համատեքստում։
  • Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ. ՀՀ ագրարային ոլորտի արտադրական գործընթացների տնտեսավարման ձևերի կարգավորման հիմնախնդիրների լուծման ուղիները, լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը։
  • Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ ժողովրդագրական հիմնախնդիրներ. էլեկտրոնային պետության և տեղեկատվական հասարակության ձևավորման տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, սոցիալական և ժողովրդագրական զարգացումները Հայաստանի Հանրապետությունում։
  • Տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն. կանաչ և տրանսֆերային տնտեսությունների առաջնային զարգացումը որպես հասարակության զարգացման և աղքատության հաղթահարման կարևորագույն ուղի, հայ տնտեսագիտական մտքի հիմնական հոսանքները 19-րդ դարի 70-90–ական թվականներին։

Հիմնական արդյունքներԽմբագրել

  • Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և ուշագրավ աշխատություններ՝ Վլադիմիր Հարությունյանի «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. պատճառներ, հակաճգնաժամային միջոցառումներ և դասեր»ը, Յուրի Սուվարյանի, Վլադիմիր Հարությունյանի, Վ.Սարգսյանի, Վիլեն Խաչատրյանի «Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը», Հրաչիկ Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում», «Նշանավոր տնտեսագետների տողանը. գիտակենսագրական ուրվագծեր. հետքեյնսյան շրջան և մինչքեյնսյան շրջան» երկհատորյակը, «Հայ տնտեսագետներ»-ը և այլն։
  • Պարբերաբար հրատարակվում են «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» գիտաժողովների նյութերի ժողովածուները։
  • Գիտական թեմաների շրջանակներում կատարված ուսումնասիրությունների և մշակումների արդյունքները եզրակացությունների և առաջարկությունների տեսքով ներկայացվում են ՀՀ կառավարություն։

ՂեկավարությունԽմբագրել

Ինստիտուտի գիտական ղեկավարներ և տնօրեններ են եղել՝

ԱղբյուրներԽմբագրել