Վահան Տեր-Ղևոնդյան
Վահան Արամի Տեր-Ղևոնդյան (օգոստոսի 12, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն (2018)[1]։ Պատմական գիտությունների դոկտոր (2017)։
Վահան Տեր-Ղևոնդյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1961 (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | արևելագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Հայկազյան համալսարան և Մատենադարան |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1983) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ (1986) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2017) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և հայերեն |
Հայր | Արամ Տեր-Ղևոնդյան |
Կենսագրություն խմբագրել
Վահան Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1961 թվականի Երևանում՝ հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի և հնագետ Սեդա Դևեջյանի ընտանիքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, 1983-1986 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում[2]։
1986-1991 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող, 1991-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի օգնական, 1993-1995 թվականներին՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի (?) ժամանակավոր հավատարմատար, 1995-1998 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ՝ Ուրուգվայում և Բրազիլիայում), 1998-2003 թվականներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, 2003-2005 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, 2006-2008 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում, 2008-2011 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, 2008 թվականից, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող։
2012 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ։ 2014 թվականից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար, միաժամանակ՝ բաժնի վարիչ, 2016-2018 թվականներին՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, 2017 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։ 2018 թվականի մարտի 6-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը[3]։
Գիտական-մանկավարժական գործունեություն խմբագրել
1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թվականներին» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, 2017 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1988-2014 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Հրաչյա Աճառյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում։
Աշխատություններ խմբագրել
Մենագրությունների, գիտական հոդվածների ու գրքերի հեղինակ է։
- Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ., Երևան, 1994 թ.:
- Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ., (ֆրանսերեն), Երևան, 2005 թ.:
- Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226 թթ. (արաբերեն), Հալեպ, 2012 թ.:
- Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը, Երևան, 2013 թ.:
- Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը (ֆրանսերեն), Երևան, 2015 թ.:
- Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում (Ազատ Բոզոյանի, Ռուստամ Շուքուրովի և Գագիկ Դանիելյանի հետ համատեղ), Երևան, 2016 թ.:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ info@fractal.am Fractal Creative,։ «Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը»։ Hayastan24 (հայերեն)։ Վերցված է 2018-03-06
- ↑ Վահան Արամի Տեր-Ղևոնդյան
- ↑ «Մատենադարանը մարտի 6-ից նոր տնօրեն կունենա»։ www.iravunk.com։ Վերցված է 2018-03-06(չաշխատող հղում)