Վախաու (նաև Վահաու, գերմ.՝ Wachau), գեղեցիկ բնապատկերներով հովիտ Դանուբ գետի ավազանում։ Գտնվում է Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Մելկ և Կրեմս քաղաքների միջև, մայրաքաղաք Վիեննայից 80 կմ արևմուտք։ Հովիտը Դանուբ գետի երկայնքով ձգվում է շուրջ 30 կմ։ Հանդիսանում է Ստորին Ավստրիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Շրջանի տնտեսության առանցքային ուղղություններից են զբոսաշրջությունը, այգեգործությունն ու գինեգործությունը։ Այստեղ արտադրվող գինին մեծ ճանաչում ունի[1][2][3]։

Վախաու
անգլ.՝ Wachau*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ավստրիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000թ.  (անհայտ նստաշրջան)
Վախաու (Ավստրիա)##
Վախաու (Ավստրիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Մշակույթի և պատմության հուշարձանների, ինչպես նաև գինեգործության յուրահատուկ ավանդույթների շնորհիվ 2000 թվականին հովիտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Վախաուի Ագսբախ համայնքի Վիլենդորֆ գյուղում հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի արձանիկ, որը ներկայում հայտնի է Վիլենդորֆյան Վեներա անունով[1][2]։

Բացի Մելկից և Կրեմսից, հովտում են գտնվում Շպից, Դյուրնշթայն քաղաքները և Վայսենկիրխեն գյուղը։

Հովիտի ներկա բնապատկերը ձևավորվել է մի կողմից Դունայի ևվերջինիս ափերին մոտ գտնվող բարենպաստ շրջանների, մյուս կողմից՝ Դունկելշտաինվալդին սահմանակից անտառապատ մոտ 900 մ բարձրություն ունեցող բլուրների ներգործության հետևանքով[3][4]։

Չափավոր կլիման հնարավորություն է ընձեռել հովտում զարգացնել գինեգործությունն ու մրգերի աճեցումը։ Ամառային արևոտ ցերեկները և զով գիշերները մեծ դեր են խաղում հովտում խաղողի աճեցման և գինու պատրաստման գործընթացում։ Վախաու հովտում աճեցվող մրգերից առավել մեծ ճանաչում ունի Վախաուի սալորը[3][4]։

Պատմություն խմբագրել

Վախաու անվան ծագումնաբանությունը անհայտ է։ Այդ անվանումը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հանդիպել է Օտտոն I թագավորի թողած 972 թվականի արձանագրությունում[5]։

Մինչև 12-րդ դարի կեսերը Վախաուն գտնվում էր Կյունրինգների բարոնների իշխանության ներքո։ Նրանք տնօրինում էին Ագշթայն (հարավային Դանուբ) ու Դյուրնշթայն (հյուսիսային Դանուբ) ամրոցները և պայքարում էին շրջանից ծովահեններին հեռացնելու համար։ Կյունրինգների ամրոցները կառուցված էին Դանուբի ափերին գտնվող դժվարամատչելի բլուրների գագաթներին։ Դանուբի վրայով անցնող նավերը ամրոցներից ենթարկվում էին Կյունրինգներ հարձակման։ Տոհմի վերջին ներկայացուցչի մահից հետո նրանց ամրոցները ավերակների են վերածվում։ Այդ ավերակները մեր օրերում հանդիսանում են պատմական հուշարձաններ, և զբոսշրջիկները կարող են այցելել[1][4]։

Հաբսբուրգների իշխանության ժամանակներից Վախաուի տարածքի հետ կապված ձևավորվել է մի առասպել՝ համաձայն որի Դյրնշթայնում է բանտարկված եղել Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը։ Այս առասպելի արժանահավատությունը, այնուամենայնիվ, քիչ հավանական է։ Պատմաբանների մեծ մասը պնդում են, որ Ռիչարդը բանտարկված է եղել Վիեննայում։

Վախաուի տարածքում գինեգործության ավանդույթները գալիս են Հռոմեական կայսրության ժամանակներից։ 16-18-րդ դարերում Վախաուի խոշոր հողատերերն էին հանդիսանում կաթոլիկ վանական համալիրները, որոնք բացի կրոնական կենտրոններ լինելուց, նաև հանդիսանում էին Ավստրիայի խոշոր գինեգործական կենտրոններ։ Խաղողի այգիներին որոշակի վնաս են հասցնում տարածաշրջան արշաված թուրքերը։ Մինչև մեր օրերը պահպանված Սուրբ Միքայելի եկեղեցին թուրքերի հարձակումների ժամանակ օգտագործվում էր որպես ապաստարան։

1813 թվականին Վախաուի մոտակայքում տեղի է ունեցել այսպես կոչված Ժողովուրդների ճակատամարտի մի դրվագ[6]։

19-րդ դարի վերջին քաղաքային գեղանկարիչների աշխատանքների շնորհիվ հովիտը Վիեննայի բնակիչների շրջանում հայտնի է դառնում որպես հանգստավայր։ Զբոսաշրջության երկրորդ վերելքը գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

 
Վախաուի համայնապատկեր։ ձախից ետևում՝ Դյուրնշթայն, աջից ետևում՝ Կրեմս

Վտանգներ խմբագրել

1970-ական թվականների սկզբներին Ավստրիայի կառավարությունը հայտնում է հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագծի մասին, ինչը հնարավորություն կտար մեծացնել արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները և բարելավել ջրային հաղորդակցությունը։ Սակայն այդ նախագծի իրագործմանը խոչընդոտեցին Վախաուի բնակիչների կողից սկսված բողոքի ցույցերը, և 1982 թվականին հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագիծը վերջնականապես չեղյալ է հայտարարվում։ 2006 թվականին Դանուբի վտակը, որը պետք է սնուցեր հիդրոէլեկտրակայանը, կրկին ուղղվում է դեպի Դանուբ[7]։

Ներկայում Վախաույում գոյություն ունի աշխատանքային խումբը, որը պայքարում է շրջանում հիդրոէլեկտրակայան կառուցելու դեմ։ Խումբը ղեկավարվում է իր գրասենյակից, որը տեղակայված է Շպիտցում։ Այն ներկայացնում է հովտի 13 համայնքների բնակիչների շահերը։ Հովտում գործում են նաև մի շարք ոչ կառավարական և այլ տիպի կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են հովտի պահպանմանն ուղղված քայլերով[7]։

Վախաուի անդրադարձը մշակույթում խմբագրել

1938 թվականին գրող Հանց Հեգերի և կոմպոզիտոր Հենրիխ Շտրեկերի կողմից գրվել է «Արթնացի՜ր, գերմանական Վախաու» (գերմ.՝ Wach auf, deutsche Wachau!) երգը, որը նվիրված էր անշլյուսին (Ավստրիայի բռնակցումը Ֆաշիստական Գերմանիային)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wachau – Nibelungengau – Kremstal. Anreise und Öffentlicher Verkehr. Donau Niederösterreich (donau.com).(գերմ.)
  2. 2,0 2,1 "Wachau-Volunteer": UNESCO ehrt Freiwillige auf ORF vom 15. Juli 2011 abgerufen am 15. Juli 2011.(գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Werner Gamerith: "Wachau und Umgebung - Lebensräume einer Kulturlandschaft", Tyrolia-Verlag, Innsbruck-Wien 2003, ISBN 3-7022-2514-5
  4. 4,0 4,1 4,2 2008 Destinations Rated. In: National Geographic Society (Hrsg.): National Geographic Traveller. Nov./Dec. 2008(գերմ.)
  5. Urkunde Nr. 423 in: Theodor Sickel (Hrsg.): Diplomata 12: Die Urkunden Konrad I., Heinrich I. und Otto I. (Conradi I., Heinrici I. et Ottonis I. Diplomata). Hannover 1879, S. 577–578.(գերմ.)
  6. Вахау // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.(ռուս.)
  7. 7,0 7,1 Amt der Noe Landesregierung : Generelle Untersuchung der landschaftlichen Verträglichkeit von Siedlungserweiterungen in der Wachau, St. Pölten 2006.(գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախաու» հոդվածին։