Վալենտին Նալիվայչենկո

ուկրաինացի դիվանագետ, քաղաքական գործիչ

Վալենտին Ալեքսանդրի Նալիվայչենկո (ուկրաիներեն՝ Валентин Олександрович Наливайченко, հունիսի 8, 1966(1966-06-08)[1], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։

Վալենտին Նալիվայչենկո
 
Կուսակցություն՝ Spravedlyvist?
Կրթություն՝ Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 8, 1966(1966-06-08)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
 
Կայք՝ nalyvaichenko.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան[4] Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան[3] և Commander of the Order for Merits to Lithuania

Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ 2006-2010 թվականներին (մինչև 2009 թվականը՝ նախագահի պաշտոնակատար), 2014-2015 թվականներին՝ Ուկրաինայի VII գումարման Ժողովրդական պատգամավոր, Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան (2005-2006 թվականներ)։ 1-ին կարգի պետական ծառայող (2009 թվական), առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվական)։

«Մեր Ուկրաինա» կուսակցության քաղխորհրդի ղեկավար (2010-2012 թվականներ)։ Եվրամայդանի ակտիվ մասնակիցներից մեկը։ «Հակակոռուպցիոն շարժում» քաղաքացիական միավորման հիմնադիր (2015 թվական), «Արդարություն» քաղաքական կուսակցության առաջնորդ։ Ուկրաինայի նախագահի թեկնածու (2019 թվական)։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի հունիսի 8-ին Զապորոժյե քաղաքում։ Հայրը բանվոր էր, մայրը՝ բուժքույր[5]։

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Ռուսերենը որպես օտար լեզու» մասնագիտությամբ, սովորել է մեկ տարի և զորակոչվել բանակ։ Ծառայել է 1984-1986 թվականներին Չեռնիգովի մարզի «Դեսնա» զորամասի հետևակային զորամասում[5]։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Կիևի Տ. Գ. Շևչենկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1990 թվականին դասախոս և ռեֆերենտ թարգմանիչ մասնագիտությամբ[6]։

Համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի օգոստոսը աշխատել է Կիևի ինժեներա-շինարարական ինստիտուտում։ Նշանակվել է օտարերկրացիների հետ աշխատանքի բաժնի վարիչ[5]։

1991 թվականին նրան առաջարկվել է ուսում ԽՍՀՄ Անդրոպովի անվան հետախուզության ինստիտուտում (հետագայում՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կառուցվածքում)։ 1994 թվականի փետրվարին սեփական ցանկությամբ հեռացել է ինստիտուտից և վերադարձել Ուկրաինա։ 1994 թվականի ապրիլին, ներկայացված զեկուցագրի հիման վրա, ավագ լեյտենանտ Նալիվայչենկոն Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Եվգենի Մարչուկի հրամանով «ծառայողական անհամապատասխանության պատճառով» ազատվել էր պահեստազորի իր պաշտոնից[7][8]։

Տիրապետում է անգլերեն, ֆիններեն, ռուսերեն լեզուներին[6]։

1991-1993 թվականներին աշխատել է «Նուկոմպրոմպլեքս»-ում, 1993-1994 թվականներից մինչև 1994 թվականի մայիսը՝  Զապորոժիեում «Որակ» ՍՊԸ-ի տնտեսագիտության, մարքեթինգի և մենեջմենթի գծով փոխտնօրեն[9]։

Դիվանագիտական ծառայություն (1994-2006) խմբագրել

12 տարի աշխատել է Ուկրաինայի դիվանագիտական ծառայությունում։ 1994-1997 թվականներին եղել է Ֆինլանդիայում Ուկրաինայի դեսպանության երկրորդ և առաջին քարտուղարը, համատեղության կարգով նաև Դանիայում և Նորվեգիայում, 1998 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության հյուպատոսական վարչության ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի հյուպատոսական ապահովման բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչ, 2000-2001 թվականներին՝ խորհրդական, բաժնի վարիչ, Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության հյուպատոսական վարչության պետի տեղակալ։ Եղել է մարդկանց անհետացման կանխարգելման հարցերով համակարգող խորհրդի կազմում[10]։

2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոս։

2003-2004 թվականներին՝ Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն։

2004-2005 թվականներին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Ուկրաինայի նախագահին առընթեր քաղաքացիության հարցերով հանձնաժողովի անդամ[11], անօրինական միգրացիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող միջգերատեսչական խորհրդի անդամ[12]։ Ուկրաինայի պատվիրակության նախագահը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում ԵՄ անդամ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ[13]։ Նրա աշխատանքի ընթացքում ստորագրվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը և ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, որը նախատեսում էր, մասնավորապես, 5-ամյա ամերիկյան վիզաների սահմանում Ուկրաինայի քաղաքացիների համար։ Մասնակցել է 2004 թվականի ընտրություններում միջազգային դիտորդների աշխատանքի ապահովմանը[14]։

2005-2006 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։

Ուկրաինայի անվտանգության ծառայություն (2006-2010 թվականներ) խմբագրել

 
Կլոր սեղան «Գոլոդոմորի Ցեղասպանության հանցագործությունը Ուկրաինայում», 2009 թվական

2006 թվականի հունիսին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նրան նշանակել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի առաջին տեղակալ՝ Ուկրաինայի Անվտանգության խորհրդին կից Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար[15]։

2006 թվականի դեկտեմբերի 22-ին նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի պաշտոնում և մտել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմի մեջ։

Այս պաշտոնում նախաձեռնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բարեփոխման գործընթացը, ծառայության հիմնական ջանքերը ուղղված էին կոռուպցիայի, ահաբեկչության, թմրանյութերի առևտրի, զենքի ապօրինի վաճառքի դեմ պայքարին, ներկայացրել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ ժողովրդավարական հասարակական վերահսկողության հանրային մեխանիզմները։

Զբաղվում է զինծառայողների հայրենասիրական դաստիարակությամբ։ 2009 թվականին նախաձեռնել է հայրենասիրական երգերի շարքի ստեղծումը՝ դրանց համար հրավիրելով բանաստեղծներ Վադիմ Կրիշչենեկոյին, Վլադիմիր Մելնիկովին[16], Վասիլի Իվանիցկիին[17] և կոմպոզիտոր Ալեքսանդր Զլոտնիկին[18][19]։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Նալիվայչենկոյի օրոք ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայի եվրատլանտյան ռազմավարության իրականացմանը։ Նալիվայչենկոն ռազմական բարեփոխումների հարցերով «Ուկրաինա-ՆԱՏՕ» համատեղ աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնողն էր։

Նրա օրոք Ուկրաինայի անվտանգության ծառայության արխիվները գաղտնազերծվել, թվայնացվել և բաց են դարձել քաղաքացիների ազատ մուտքի համար, ստեղծվել են հետազոտական կենտրոններ՝ ուսումնասիրելու և հրապարակելու փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Ուկրաինայի պատմության տարբեր ժամանակահատվածներին, այդ թվում՝ 1932-33 թվականների սովին, ստալինյան բռնաճնշումներին, Երկրորդ համաշխարհային պատերազմին, Ուկրաինական ապստամբական բանակին, հետպատերազմյան ռեպրեսիաներին Ուկրաինական մտավորականության դեմ։ Քաղաքացիները խորհրդային տարիներին հետապնդված իրենց ընտանիքների անդամների գործերին և փաստաթղթերի հասանելիություն են ստացել։

Հետագայում այնտեղ բացվել է «Լոնտսկի բանտ» Լվովի օկուպացիոն ռեժիմների զոհերի ազգային թանգարան-հուշահամալիր։

  Արտաքին պատկերներ
  Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Նալիվայչենկոն և ԱՄՆ դեսպանը Ուկրաինայի անվտանգության ծառայության ակադեմիայի կուրսանտների թողարկման ժամանակ


Նալիվայչենկոյի օրոք Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դատական գործընթաց է նախաձեռնել Գոլոդոմորի հարցով, որի արդյունքում դատարանը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչների եզրակացությունները Ուկրաինայի ԽՍՀ տարածքում ուկրաինական ազգային խմբի ցեղասպանության կազմակերպման, այսինքն ՝ նրա մասնակի ֆիզիկական ոչնչացման համար նախատեսված կենսապայմանների արհեստական ստեղծման մասին։

2010 թվականի մարտի 11-ին, նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո, պաշտոնանկ է արվել։

Քաղաքական գործունեություն (2010-2014 թվականներ) խմբագրել

 
Օլեգ Տյագնիբոկի և Արսենի Յացենյուկի հետ: Տերնոպոլ, 2013 թվականի մարտ

2010 թվականի մայիսին Նալիվայչենկոն հայտարարել էր «Երկրի նորացում» հասարակական նախաձեռնության ստեղծման և գործունեության մեկնարկի մասին։

2010 թվականի սեպտեմբերին անդամակցել է «Մեր Ուկրաինան» քաղաքական կուսակցությանը, ընտրվել է կուսակցության քաղխորհրդի նախագահ։ 2012 թվականի մայիսի 24-ին վայր է դրել իր լիազորությունները և դուրս եկել կուսակցությունից՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միացյալ ընդդիմության ձևաչափով մասնակցելու մասին որոշումը ձգձգելու պատճառով, իսկ կուսակցության ինքնուրույն մասնակցությունը կամ ընտրություններում նրա անջատողական դաշինքների ձևավորումը հակասում էին նրա քաղաքական դիրքորոշմանը[20]։

2012 թվականի օգոստոսի 1-ին անդամագրվել է Վիտալի Կլիչկոյի «Հարված» քաղաքական կուսակցությանը։ 2012 թվականի հոկտեմբերին ընտրվել Է Ուկրաինայի Գերագույն ռադա «Հարված» կուսակցության ընտրական ցուցակով (№ 3)։ Ընտրության պահին աշխատել է որպես «Սմայլ Հոլդինգ Ուկրաինա» ՍՊԸ-ի խորհրդատուների խմբի ղեկավար[21]։ Գերագույն ռադայում արտաքին գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի Գերագույն ռադայի մշտական պատվիրակության անդամ։

Գերագույն ռադայում պատգամավորական գործունեության ընթացքում քսան օգնական-խորհրդատուներից մեկը, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 25-ը եղել է Դմիտրի Յարոշը, որի հետ նրանց կապում էին բազմամյա բարեկամական հարաբերությունները[22][23][24][25]։

 
Վալենտին Նալիվայչենկոն Եվրամայդանի բեմում, 2014 թվականի մարտ

2014 թվականի փետրվարին եղել է Ուկրաինայում իշխանափոխության հանգեցրած Եվրամայդանի ակտիվ մասնակից։

2014 թվականի փետրվարի 22-ին Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից փաստացի հեռացնելուց հետո Գերագույն ռադան Նալիվայչենկոյին նշանակել է Ուկրաինայի Անվտանգության Ծառայության գործունեության վերահսկողության լիազոր։ 2014 թվականի փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Ավակովի, «Ալֆա» և «Սոկոլ» հատուկ ստորաբաժանումների ուղեկցությամբ փորձել է Ղրիմում ձերբակալել Յանուկովիչին[26]։

Ուկրաինայի անվտանգության ծառայություն (2014-2015 թվականներ) խմբագրել

2014 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Վալենտինա Նալիվայչենկոյին նշանակել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ։ Փետրվարի 28-ից մտնում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմի մեջ։

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտության սկսվելուց ի վեր Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, որը գլխավորում էր Նալիվայչենկոն, գործի էր դրվել ռազմական հակամարտությունում։ Անմիջապես մարտական գործողություններին մասնակցում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների մարտիկները[27][28][29]։ Գործողության ընթացքում, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել և վնասազերծել է մի շարք լրտեսների, դիվերսանտների և բարձրաստիճան գրոհայինների[30][31][32]։ Վալենտին Նալիվայչենկոն պարբերաբար հաղորդում էր ռուսական լրտեսների, ահաբեկիչների և անջատողականների բացահայտման մասին, որոնց ձերբակալում և վնասազերծում էին ամբողջ Ուկրաինայում[33][34][35]։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում Նալիվայչենկոն աչքի է ընկել մի շարք ռեզոնանսային հայտարարություններով․

  • 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-ի խոցումից անմիջապես հետո Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել էր, որ ինքնաթիռը ոչնչացվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրի ռուս զինվորականների կողմից[36][37][38]։
  • 2015 թվականի փետրվարի 19-ին Նալիվայչենկոն ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովին մեղադրել է դիպուկահարների խմբերին ղեկավարելու մեջ, որոնք 2014 թվականի փետրվարի 20-ին Մայդանում գնդակոծել էին մարդկանց[39][40]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հատուկ ծառայությունների հայտարարություններն անվանել է հոգեբուժական բուժման արժանի և մարդկանց մահվան սպեկուլյացիաներ[41]։
  • 2015 թվականի հունիսի 15-ին Նալիվայչենկոն Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Անատոլի Դանիլենկոյին մեղադրել էր «ԲՐՍՄ-նեֆտ» ընկերության (որը լայնորեն հայտնի է դարձել իր նավթաբազայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ) անօրինական գործունեություն կատարելու մեջ։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինն աջակցել է Դանիլենկոյին և կարգադրել փակել հարուցված քրեական գործը[42]։ Ենթադրվում էր, որ այս հակամարտությունը դարձել է Նալիվայչենկոյի հրաժարականի պատճառներից մեկը[43]։

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Նալիվայչենկոյի նկատմամբ։ Նա կասկածվում էր զրպարտության, արգելված միջոցների և պատերազմ վարելու մեթոդների կիրառման կազմակերպման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և մարդուն առևանգելու մեջ[44]։

2015 թվականի հունիսի 18-ին Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյին աշխատանքից ազատելու առաջարկին։ Որոշումը պաշտպանել է 248 պատգամավոր[45]։ Հաջորդ օրը նախագահն աշխատանքից ազատել է Նալիվայչենկոյի տեղակալներին և քննչական վարչության պետին[46]։ Պորոշենկոն Նալիվայչենկոյին առաջարկել է անցնել արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնին, ինչին նա սկզբում տվել է իր համաձայնությունը, սակայն հետո հրաժարվել է[47]։ Որպես հրաժարականի պատճառներից մեկը, նախագահը նշել է շփման գծում ստուգումների անբավարար գործունեությունը[48]։

Քաղաքական գործունեություն (2015-մինչ հիմա) խմբագրել

2015 թվականի աշնանից «հակակոռուպցիոն շարժման» նախագահն է։

2019 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է 12-րդ տեղը (0,22 %, 43 239 ձայն[49]):

2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության ընտրական ցուցակում ստացել է 3-րդ տեղը[50]։

Պետական դավաճանության մեղադրանքներ խմբագրել

2013 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ էր սկսել Նալիվայչենկոյի նկատմամբ։ Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավորները հայտնել են, որ նա, իբր, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներին առանձնացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքում գտնվող աշխատասենյակը և հնարավորություն է տվել ծանոթանալ Ուկրաինայի պետական գաղտնիքը կազմող գաղտնի փաստաթղթերին։ Նման տեղեկատվություն 2014 թվականի մարտին հնչեցրել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն[51], որի կարծիքով՝ Վալենտին Նալիվայչենկոն պատկանում է Ուկրաինայի նոր իշխանությունների այն ներկայացուցիչների թվին, ովքեր անմիջականորեն կապված էին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ[51][52]։ Յակիմենկոն պնդում էր, որ Նալիվայչենկոն ԿՀՎ-ի կողմից հավաքագրվել է 2001-2003 թվականներին ԱՄՆ-ում դիվանագիտական ծառայության տարիներին, երբ զբաղեցնում էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան գլխավոր հյուպատոսի պաշտոնը, և դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո շարունակել է շփումները ամերիկյան հատուկ ծառայությունների հետ[53]։

2014 թվականին Ուկրաինայում իշխանափոխությունից հետո Գլխավոր դատախազության նոր ղեկավարությունը 2014 թվականի մարտին փակել էր քրեական վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառով[54][55]։

Պարգևներ խմբագրել

  • «Ուկրաինայի պետական սահմանի պահպանմանն աջակցելու համար» մեդալ (2003 թվականի հուլիս)։
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (2007 թվական), Ուկրաինայի պետականության սահմանադրական սկզբունքների զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և Ուկրաինայի Սահմանադրության օրվա առթիվ[56]։
  • «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատար (2009 թվական)։
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան (2010 թվական), Ուկրաինայի պետական շահերի պաշտպանությանն ուղղված նշանակալի անձնական ծառայությունների, Ուկրաինայի պատմության ողբերգական էջերի մասին ճշմարտությունը լուսաբանելու գործում ակտիվ գործունեության, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[57]։

Պետական աստիճաններ խմբագրել

  • Դիվանագիտական աստիճան՝ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվական)[58]
  • 3-րդ աստիճանի պետական ծառայող (2006 թվական)[59]
  • 2-րդ աստիճանի պետական ծառայող (2007 թվական)[60]
  • 1-ին աստիճանի պետական ծառայող (2009 թվական)[61]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://dovidka.com.ua/user/?code=311379&preview=1
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20141230170607/http://www.ssu.gov.ua/sbu/control/en/publish/article?art_id=86705&cat_id=86704
  3. http://zakon.rada.gov.ua/laws/show/549/2007
  4. https://zakon.rada.gov.ua/laws/show/185/2010
  5. 5,0 5,1 5,2 Десятникова И. (7—14.07.2008). «Валентин Наливайченко: «В Институте разведки имени Андропова я был последним слушателем из Украины»». // События и люди.— №17 (0017). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  6. 6,0 6,1 Профиль на сайте dovidka.com.ua
  7. ТАСС: Международная панорама — СБУ опубликовала материалы личного дела председателя ведомства Наливайченко
  8. Глава СБУ обнародовал материалы из своего личного дела
  9. https://www.segodnya.ua/ukraine/muzh-cjuzanny-ctanik-trebuet-razohnat-cbu.html
  10. Про утворення Координаційної ради з питань запобігання… | від 03.02.2001 № 99
  11. Про зміни у складі Комісії при Президентові України з питань… | від 27.04.2004 № 488/2004
  12. Про затвердження нового складу Міжвідомчої ради з питань… | від 10.08.2004 № 1034
  13. Перевірка
  14. Перевірка
  15. Перевірка
  16. Проект СБУ по созданию патриотических песен. Песня «Офіцери, панове» («Маю честь Україні служити»), исполняет Павел Зибров
  17. Проект СБУ по созданию песен. Песня «Офіцерська родина», исполняет Бучинская, Наталия Любомировна
  18. Александр Злотник на сцене клуба Службы безопасности Украины представляет новую песню
  19. «Сайт СБУ о сборнике песен на военно-патриотическую тематику». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. Наливайченко вышел из «Нашей Украины» «LB.ua», 24.05.2012
  21. Жена Наливайченко — миллионер — Главком
  22. Дмитрий Ярош почти год был помощником Валентина Наливайченко Արխիվացված 2014-04-07 Wayback Machine // «Կոմսոմոլսկայա պրավդա»—Украина
  23. http://banderivets.org.ua/peredmova-valentyn-nalyvajchenko.html
  24. Сурепин С. Лидер «Правого сектора» Ярош рассказал о близкой дружбе с главой СБУ Наливайченко // «Биржевой лидер».— 5.04.2014.
  25. Выступление В. Наливайченко на сборах Тризуба
  26. СБУ объяснила, как Януковичу удалось избежать ареста — Аргументы.ру
  27. Террористы в Славянске захватили трех офицеров СБУ и пытали их — Обозреватель, 27 апреля 2014
  28. Украинские силовики взяли в плен сепаратистов в Краматорске // Украинская правда, 15 апреля 2014
  29. В Мариуполе бойцы «Альфы» зачищают город от вооруженных сепаратистов // ТСН, 17 апреля 2014
  30. Служба безопасности Украины задержала двух боевиков из разведывательно-диверсионной группы «Беса» — Остров, 07.07.2014
  31. СБУ задержала жителя Артемовска, который в пользу боевиков шпионил за украинскими военными // 112 Украина, 23 июля 2014
  32. В Краматорске СБУ задержала разведчика ДНР, который терроризировал местных жителей — iPress.ua, 26 07 2014
  33. Наливайченко: СБУ находит шпионов даже в штабе АТО : Новости УНИАН
  34. В. Наливайченко: Террористы получили из России ЗРК «Бук-М» вместе с экипажем. Видео
  35. «Террористы планировали сорвать парламентские выборы — Наливайченко " UDF.BY | Новости Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  36. СБУ открыло уголовное производство по факту сбивания самолёта «Боинг» с помощью российского ЗРК «Бук». Новости на УНН
  37. На границе с РФ задержали двоих российских «корректировщиков огня», — СБУ
  38. Минобороны РФ: никакие виды вооружений ВС РФ госграницу с Украиной не пересекали // ИТАР-ТАСС, 18.07.2014 г.
  39. СБУ обвинила Суркова в руководстве снайперами, расстреливавшими Майдан. Newsru.com, 20.02.2015.
  40. Глава СБУ обвинил Суркова в руководстве расстрелом Майдана. Slon.ru, 20.02.2015.
  41. МИД РФ назвал бредом заявления о причастности Суркова к событиям на Майдане. Интерфакс, 20.02.2015.
  42. Генпрокуратура закрыла дело об «экоциде» против Даниленко
  43. «Валентин Наливайченко: Власть думает приблизительно так: «Вот мы пришли, такие умные, и мы украдем так гениально, что никто и не заметит…»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  44. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  45. Наливайченко уволен с поста председателя СБУ — Ракурс
  46. Порошенко уволил ряд руководителей СБУ — Интерфакс
  47. Кошкина, Соня (2015 թ․ հունիսի 30). «Борис Ложкин: «Договорённости Порошенко с Кличко сперва были одни, потом они изменились»». LB.ua.
  48. Хлопнули дверью: 5 самых резонансных отставок 2015 / Статьи / Finance.UA
  49. «Вибори Президента України 2019». ЦВК.
  50. Бобрицкий, Дмитрий (2019 թ․ հուլիսի 2). «Привет из прошлого. Кого Юлия Тимошенко ведёт в Раду». LIGA.net.
  51. 51,0 51,1 «Экс-глава СБУ назвал тех, кто получил прибыль от бойни на Майдане». // Вести.ру. 2014 թ․ մարտի 12.
  52. «Экс-глава СБУ: к власти на Украине приходят люди, которых назначают не на майдане, а в США». // ИТАР-ТАСС. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին. «Возьмите последние назначения: (Андрей) Парубий, (Виктор) Гвоздь, (Валентин) Наливайченко — это все люди, которые выполняли волю не Европы даже. Это люди, которые напрямую связаны со спецслужбами США…»
  53. «Экс-глава СБУ: назначенный Верховной Радой главой Службы безопасности Украины Наливайченко был завербован ЦРУ». // ИТАР-ТАСС. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  54. «Провадження стосовно Голови СБУ Валентина Наливайченко закрито за відсутністю події кримінального правопорушення». Генеральная прокуратура Украины. 2014 թ․ մարտի 6.
  55. «Генпрокуратура Украины закрыла дело в отношении главы СБУ Наливайченко». Аргументы и факты. 2014 թ․ մարտի 6.
  56. Указ Президента України № 549/2007 від 22 червня 2007 року «Про відзначення державними нагородами України»
  57. Указ Президента України № 185/2010 від 17 лютого 2010 року «Про нагородження В. Наливайченка орденом князя Ярослава Мудрого»
  58. «Указ Президента України № 639/2004 Про присвоєння В. Наливайченку дипломатичного рангу Надзвичайного і Повноважного Посланника першого класу». 10.06.2004.
  59. «Указ Президента України № 666/2006 Про присвоєння рангу державного службовця». 02.08.2006.
  60. «Указ Президента України № 258/2007 Про присвоєння рангу державного службовця». 30.03.2007.
  61. «Указ Президента України № 422/2009 Про присвоєння рангу державного службовця». 09.06.2009.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Նալիվայչենկո» հոդվածին։