Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին
«Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» կամ «Արմատներ, Վալդեմոսա»[3] (անգլ.՝ Valdemosa, Majorca: Thistles and Herbage on a Hillside), ամերիկացի նկարիչ, հիասքանչ դարաշրջանի ներկայացուցիչների Ջոն Սինգեր Սարջենթի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1908 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55,8 × 71,1 սմ։
Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Սինգեր Սարջենթ[1] |
տարի | 1908[1] |
բարձրություն | 55,8 սանտիմետր[2] |
լայնություն | 71,1 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
Ծանոթագրություններ |
Այսօր «Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում[4] (Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ)։
Պատմություն
խմբագրելՋոն Սինգեր Սարջենթը, որպես գեղանկարիչ-դիմանկարիչ, մեծ քանակությամբ պատվերներ է ունեցել և՛ Անգլիայում, և՛ ԱՄՆ-ում։ Սակայն նկարիչը հոգնել է այդ պատվերներից և սկսել է ամեն տարի գնալ հանգստի դեպի Շվեյցարիա, Իտալիա, Ավստրիա, Իսպանիա։ Այդ ուղևորություններին պլեներների ժամանակ Սարջենթը յուղաներկով ուրվանկարներ է արել։ «Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» ստեղծագործությունը հեղիակը վրձնել է 1908 թվականին[5], երբ իր քրոջը՝ Էմիլիին և վերջինիս ընկերուհուն՝ Էլիզա Վեջվուդին ուղեկցում էր Վալդեմոսա՝ Մալյորկայի փոքրիկ քաղաք[5]։
Հենց սկզբում նկարը գտնվել է հեղինակի մոտ։ Հետո այն վաճառվել է Լոնդոնում Christie, Manson & Woods աճուրդի ժամանակ[6]։ 1958 թվականին այն վաճառվել է Թոմաս Կ․ Ուերին։ 1963 թվականին որպես ժառանգություն այն անցել է կնոջը՝ Լենոր Քոլդուել Վուդկոկին։
1980 թվականի ապրիլի 25-ին նկարը վաճառվել է Սոթբիս աճուրդի տանը։ 1991 թվականից նկարը գտնվում է թվականից Արվեստի ազգային պատկերասրահում։
Նկարագիր
խմբագրել«Վալդեմոսա, Մալյորկա․ տատասկափուշը և խոտերը բլրի լանջին» ստեղծագործությունում Սարջենթը կերպափոխել բնության մանրաշխարհը վառ պատկերի՝ իսպանական բորբ արևի լույսի տպավորությունը դրոշմելով բուսականության բարդ ձևերում[5]։ Փոխանակ նկարիչը ստեղծի նատուրալիստական կտավ, նա ստեղծել է ցայտուն երանգներ և կատարման ինտենսիվություն[5]։ Նկարում հեղինակը պատկերել է արմատներ, խոտեր և տատասկափուշ։
Գրականություն
խմբագրել- Mount, Charles Merrill John Singer Sargent: A Biography. — Rev. ed. — New York: Kraus Repr., 1969. — P. 473. — 490 p.
- Torchia, Robert Wilson, with Deborah Chotner and Ellen G. Miles American Paintings of the Nineteenth Century, Part II. — Washington: National Gallery of Art, 1998. — P. 122—125. — 380 p.
- Martindale, Meredith John Singer Sargent a Mallorca. — 1a edicion. — Mallorca: Rubrica, 2009. — P. 47, 122. — 157 p.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.73835.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.73835.html
- ↑ Mount, 1969, էջ 473
- ↑ Sargent, John Singer (1908), Wild Olive Tree Roots, Valldemosa, Majorca, Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Torchia, Chotner, Miles, 1998, էջ 123
- ↑ Torchia, Chotner, Miles, 1998, էջ 122