Վաիլ Սաիգ Աբբաս Գոնիմ (արաբ․՝ وائل سعيد عباس غنيم‎‎, դեկտեմբերի 23, 1980(1980-12-23), Կահիրե, Եգիպտոս), ինտերնետային ակտիվիստ և համակարգչային ինժեներ։ 2010 թվականի հունվարից՝ Google ընկերության մարքետինգային տնօրենն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում[2]։ 2011 թվականին նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես Եգիպտական հեղափոխության ակտիվիստ[3]։

Վաիլ Գոնիմ
արաբ․՝ وائل غنيم سعيد غنيم‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1980(1980-12-23) (43 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն և եգիպտական արաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան
Գիտական աստիճանMBA?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրTahrir Academy?, GV և Quora?
Պարգևներ և
մրցանակներ
 Wael Ghonim Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վեյլ Գոնիմը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 23-ին Կահիրեում՝ միջին դասի ընտանիքում և մեծացել է Միացյալ Արաբական Էմիրություններում[4]։

Կրթություն

խմբագրել

2004 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով համակարգչային ինժեներիայի բակալավրի աստիճան։ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան մարքեթինգի և ֆինանսների բնագավառում[5]։

Կարիերա

խմբագրել

2002-2005 թվականներին աշխատել է Gawab ընկերությունում, որը տրամադրում է էլեկտրոնային փոստի ծառայություն։ 2005-2008 թվականներին ղեկավարել է Mubasher.info պորտալի թիմը՝ աշխատելով կապիտալի շուկայի ոլորտում[6]։

2008 թվականի նոյեմբերից աշխատում է Google ընկերությունում։ Նախ Google Եգիպտոսում եղել է տարածաշրջանային մենեջեր ապրանքների և մարքեթինգի գծով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2010 թվականի հունվարից աշխատում է Դուբայի գրասենյակում որպես մարքետինգի գծով տնօրեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։

Մասնակցություն 2011 թվականի Եգիպտական հեղափոխությանը

խմբագրել

2011 թվականի հունվարին Վաիլ Գոնիմը, որ աշխատում էր Google-ում, խնդրել է իրեն թույլ տալ վերադառնալ Եգիպտոս՝ որպես պատճառ նշելով «անձնական խնդիրը»[7]։ Գոնիմը եղել է Եգիպտոսում բողոքի ակցիաների համակարգման ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը[8]։ Հունվարի 27-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նա անհետացել է։ Նրա ընտանիքը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա անհայտ կորել է։ Google-ը նույնպես հայտարարություն է տարածել, որը հաստատում է նրա անհետացումը։ Բազմաթիվ բլոգերներ սկսել են արշավ` նրա գտնվելու վայրը որոշելու համար։ Փետրվարի 5-ին եգիպտացի ընդդիմադիր Մոստաֆա Ալնագարը հայտարարել է, որ Գոնիմը կենդանի է և ձերբակալված է իշխանությունների կողմից[9]։ Փետրվարի 6-ին Amnesty International-ը պահանջել է, որ եգիպտական իշխանությունները բացահայտեն Գոնիմի գտնվելու վայրը և ազատ արձակեն նրան[10]։

Գոնիմն ազատ էր արձակվել փետրվարի 7-ին՝ 11 օրվա ձերբակալությունից հետո։ Ազատ արձակվելուց հետո նրան դիմավորել են բարձրաձայն ճիչերով ու ծափահարություններով, երբ նա հայտարարել է․ «Մենք չենք հրաժարվի մեր պահանջներից, և սա ռեժիմի վերջն է»[11]։

Նույն օրը Գոնիմը ելույթ է ունեցել եգիպտական DreamTV ալիքով։ Հարցազրույցում նա կրկին կոչ է արել տապալել Մուբարաքի վարչակարգը[12]։

Փետրվարի 9-ին Գոնիմը դիմել է Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց՝ ասելով․ «Հիմա առանձին անհատների, կուսակցությունների կամ շարժումների ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ բոլորս ասենք միայն մեկ բան՝ Եգիպտոսը ամենից կարևորն է»[13]։

Գիտնական Ֆուադ Աջամին հեղափոխության մասին գրել է․

Ամբոխը չէր հավաքվել այրոլլայի կողմից տուրբանում։ Սա 1979 թվականի Իրանը չէ։ Google-ի երիտասարդ ղեկավար աշխատակից Վաիլ Գոնիմն էներգիա տվեց այս բողոքի ակցիային այն ժամանակ, երբ այն կարող էր ենթարկվել այն համոզմանը, թե այդ ռեժիմը և նրա առաջնորդն անխորտակելի են[14]։

Անձնական կյանք

խմբագրել

Վահել Գոնիմն ամուսնացած է ամերիկուհի Իլկա Յոհանսոնի հետ[15][16]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Իսրան և Ադամը[17][18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/wael-ghonim-and-the-people-of-egypt-2011
  2. «Wael Ghonim, Google's Marketing Head Reportedly Missing In Egypt». The News Ny (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  3. Jon Swaine (2011 թ․ փետրվարի 11). «Egypt crisis: the young revolutionaries who sparked the protests». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  4. «وائل غنيم». الأخبار (արաբերեն). 2011 թ․ փետրվարի 4. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Wael Ghonim» (անգլերեն). LinkedIn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  6. «وائل غنيم قائد ثورة الشباب الذي تحول الى لغز». العرب اليوم (արաբերեն). 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Profile: Egypt's Wael Ghonim». BBC News (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  8. Mike Giglio (2011 թ․ փետրվարի 13). «The Facebook Freedom Fighter». Newsweek (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  9. «Confirmation?? Rt @fustat: Mostafa Alnagar: Wael @Ghonim is alive & detained. We have promises that he will be released within hours». The Huffington Post (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 5. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  10. «Fears for Google employee in Egypt» (անգլերեն). Amnesty International. 2011-02-06. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  11. Theodore May (2011-02-06). «Regime won't halt, but rallies must, Egypt's VP says». USA Today (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  12. John King (2011 թ․ փետրվարի 9). «Ghonim: 'I'm ready to die'» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Wael Ghonim addresses thousands in Tahrir Square (video)» (անգլերեն). The Guardian. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  14. Fouad Ajami (2011 թ․ փետրվարի 12). «Egypt's 'Heroes With No Names'». WSJ (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  15. Laura Collins (2011 թ․ փետրվարի 12). «Wael Ghonim: the voice of a generation». TheNational.
  16. Ghonim, Wael. Twitter, 12 Feb 2011. Web. 15 August 2011 https://twitter.com/Ghonim/status/36118972063690752
  17. Alexia Tsotsis (2011 թ․ փետրվարի 7). «Wael Ghonim's First Interview After Jail Release». Techcrunch.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  18. «وائل غنيم - المعرفة» (արաբերեն). Marefa.org. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաիլ Գոնիմ» հոդվածին։