Վազգեն Անդրեասյան

ֆրանսահայ ճարտարագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վազգեն Անդրեասյան (ֆր.՝ Vazken Andréassian, ապրիլի 10, 1903(1903-04-10), Հազարի, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 30, 1995(1995-11-30)[1], Croissy-sur-Seine[1]), ֆրանսահայ ճարտարագետ։

Վազգեն Անդրեասյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1903(1903-04-10)
ԾննդավայրՀազարի, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 30, 1995(1995-11-30)[1] (92 տարեկան)
Մահվան վայրCroissy-sur-Seine[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1923) և Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց (1927)
Մասնագիտությունճարտարագետ, ավիատիեզերքային ճարտարագետ և գրող
ԱշխատավայրArsenal de l'Aéronautique?
ԱնդամությունՀայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն
 Vazken Andréassian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Վազգեն Անդրեասյանը ծնվել է Օսմանյան կայսրության Չմշկածագ քաղաքի մոտ գտնվող Հազարի գյուղում, որտեղ ապրել է մինչև 1915 թվականը։ Իր մանկության տարիների մասին պատմել է «Հազարիապատում» գրքում[2]։ 1915 թվականին Վազգենն արդեն Չմշկածագի բարձրագույն նախակրթարանում (տնօրեն՝ Պողոս Զեննեյան)։

Տեղահանություն և գաղթ խմբագրել

1915 թվականի հունիսի 13-ին թուրք ոստիկանները Հազարիի բնակչության մի մասին տեղահանեցին, որից հետո քրդերը գյուղը թալանեցին։ Տեղահանությունից խուսափած գյուղացիներն ապաստանեցին Դերսիմի քրդերի մոտ։ Ձմեռն Ագրակ գյուղում անցկացնելուց հետո Վազգեն Անդրեասյանը գնաց Երզնկա, որտեղ եղավ Վահան Թոթովենցի աշակերտը։ Ապա հասավ Թիֆլիս, որտեղ կրկին գտավ Վահան Թոթովենցին և նա սկսեց աշխատել Անդրանիկ զորավարի հիմնած «Հայաստան» թերթի խմբագրությունում[3]։ Ապա կարճ ժամանակով եղավ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աշակերտ, որից հետո ճեմարանը հեղափոխության պատճառով փակվեց։ Հասավ մինչև Վլադիվոստոկ, հետո զինադադարի լուր առնելով՝ մեկնեց Պոլիս։

Պոլսում խմբագրել

Պոլսում հաճախել է Ազգային Կեդրոնական վարժարան՝ դրա տնօրեն Գեղամ Գավաֆյանի օգնությամբ[4]։ Վարժարանն ավարտել է 1923 թվականին։

Դեպի Ֆրանսիա խմբագրել

1923 թվականին թուրք ազգայնականների վերադարձի պատճառով ապաստանել է Ֆրանսիայում՝ նախ Մարսելում, ապա Փարիզում։ Զատիկ Խանզադյանի մեկենասության շնորհիվ ընդունվել է École Nationale des Arts et Métiers, որն ավարտել է 1927 թվականին։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Arsenal de l'Aéronautique պետական օդանավաշինական ընկերությունում, որը հետագայում դարձավ Nord-Aviation[5]։ Մասնակցել է երկու հայտնի օդանավերի՝ Ժերֆոյի և Կրիֆոնի ստեղծման և կառուցման փորձարարությանը։ Վերջինս պատմության մեջ մտել է 1959 թվականի փետրվարին առաջին անգամ 1643 կմ/ժամ արագություն անցնելով։

Հ.Մ.Ը.Մ. խմբագրել

Վազգեն Անդրեասյանը 1913 թվականից սկսած եղել է սկաուտ, նախ որպես Չմշկածագի նորաստեղծ խմբի անդամ, հետո՝ 1918 թվականին՝ որպես Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ.Մ.Ը.Մ.) անդամ[6][7]։ 1924 թվականին հուլիսին հիմնել է Մարսելի Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճյուղը։ Պատերազմից հետո եղել է Ֆրանսիայի հայ սկաուտների ղեկավարը։

Ազգակցական կապեր խմբագրել

Վազգեն Անդրեասյանը կապ ուներ նահատակ սկաուտ Վահան Չերազի հետ, որն իր քրոջ ամուսինն էր[8]։ Ամերիկահայ գրող Անդրանիկ Անդրեասյանի զարմիկն է[9]։ Նույնանուն ֆրանսահայ ջրաբանը Վազգեն Անդրեասյանի պապն էր։

Հրատարակած գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Fichier des personnes décédées
  2. «Notice bibliographique: Hazariapatowm [Texte imprimé] : Vēp. Anskizb ew anvaxč̣an» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  3. «Notice bibliographique: Andranik [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  4. «Özel Getronagan Ermeni Lisesi». Getronagan.k12.tr. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Bruno Parmentier (2000 թ․ հունիսի 17). «Arsenal VG-70 - Expérimental - Un siècle d'aviation française» (ֆրանսերեն). Aviafrance. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Notice bibliographique:Hay skaowtin aṙaǰnordë [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Hay sgaoudin aradchnorte - Հայ Սկաուտին Առաջնորդը by Vazken Andréassian». ISSUU. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Notice bibliographique: Vahan Čeraz ew ir ergn Hayastani [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն). BnF catalogue général. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «In Memoriam: Jack Antreassian (1920-2009)». Armenian Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Hay sgaoudin aradchnorte - Հայ Սկաուտին Առաջնորդը by Vazken Andréassian». ISSUU. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.