HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրի (այլ կիրառումներ)

Հազարի, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում։ Գտնվում էր պատմական Ծոփաց աշխարհում, Չմշկածագ քաղաքի մոտ։

Գյուղ
Հազարի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՀազարեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62600
##Հազարի (Աշխարհ)
Red pog.png

Հազարին Չմշկածագի հայաբնակ գյուղերից ամենաբազմամարդն էր։ 1915 թվականին, ուներ 80 տուն հայ բնակիչ, 340 շնչով, և մեկ տուն քուրդ (հովիվ Մախսոն) 6 շնչով։

Հազարի գյուղի հատակագիծը
Հազարի գյուղի հատակագիծը

Գյուղի պատմությունԽմբագրել

Գյուղում կար Սուրբ Երրորդություն եկեղեցին։

 
Հովհաննես քահանա Փափազյանը և իր գերդաստանը
 
Գյուղի դպրոցի աշակերրտները

Շրջակայքի գյուղերըԽմբագրել

Հազարիի հարևան գյուղերի ցանկին համար, տե՛ս Չմշկածագի գյուղերը։

Գյուղի տեղահանությունԽմբագրել

1915-ի Հունիս 13-ին, թուրքերը Հազարիի բնակչության մի մասը տեղահանում են, որից հետո քրդերը գյուղը թալանում են։ Տեղահանությունից զերծ մնացած գյուղացիները ապաստանում են Տերսիմիում։

Հազարցի գերդաստաններըԽմբագրել

Գյուղի գլխավոր գերդաստաններն էին.

  • Անդրեասյան
  • Յարըմյան
  • Կոստանյան
  • Վարդանյան
  • Չնկռյան
  • Ներսեսյան
  • Ամիրխանյան
  • Ադամյան
  • Քլշյան
  • Գալստյան
  • Փափազյան
  • Խանպեկյան
  • Մարտիրոսյան
  • Բարնակյան
  • Պեքերյան
  • Սողիկյան
  • Թադյան
  • Յովնանյան
  • Միհրանյան
  • Թաշճյան

Հազարիի ներկայիս վիճակըԽմբագրել

Գյուղը այսօր բնակեցված է քրդերով։ Քրդերը տակավին Հազարի անունը օգտագործում են, իսկ թուրքերեն պաշտոնական անունն է՝ Անըլ (Anıl)։

Հազարցի անվանի անձերԽմբագրել

  • Վազգեն Անդրեասյան (Vazken Andréassian) (Հազարի, 1903ին – Ֆրանսիա 1995), ճարտարագետ, սկաուտական շարժման մասնակից։
  • Անդրանիկ Անդրեասյան (Antranig Antreassian) (Հազարի, 1910 - Ամերիկա 1996), գրող։

Ծագումով հազարցիներԽմբագրել

Բյուրակն Անդրեասյան - Չերազ, Երևան

ԱղբյուրներԽմբագրել

  • Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Ա.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ։
  • Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Բ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1984, 299 էջ։
  • Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Գ.։ Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1994, 650 էջ։
  • Համբարձում Գասպարեան, Չմշկածագ և իր գիւղերը։ Պայքար տպարան, Պոսթոն, 1969, 810 էջ։
  • Հայկազ Ղազարեան, Պատմագիրք Չմշկածագի։ Համազգային տպարան, Պէյրութ, 1971, 590 էջ։
  • Յ. Աճէմեան, Հազարի գիւղի հանրագիտակ քարտէս, Syracuse, NY, 1934։
  • Hazari։ vie et survie d'un village arménien après juin 1915, 1995. էլեկտրոնային տարբերակ հոս
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Արտաքին յղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել