Դերսիմ, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 31 կմ արևմուտք, Չմշկածագ քաղաքից 10-11 կմ հարավ-արևելք, փոքրիկ գետակի ձախ ափին։ Հանդիսանում էր գավառի կենտրոն։

Գյուղաքաղաք
Դերսիմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Այլ անվանումներՏերսիմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Ըստ ավանդության Դերսիմ տեղանունը ծագում է հայ քահանա Տեր Սիմոն անունից, որը թուրքական ներխուժումների շրջանում իբր համոզել է հայ բնակչությանը հավատափոխ լինել՝ ընդունել ալևիություն և դրանով խուսափել կոտորվելուց։

ԱշխարհագրությունԽմբագրել

Տարածքը լեռնային էր և անտառապատ։ Ունի ջրառատ տարածություններ։

ՊատմությունԽմբագրել

Հնում եղել է հայաբնակ մեծ գյուղաքաղաք։ XIX դարի երկրորդ կեսին սովորական գյուղ էր, որն ուներ հայ և քուրդ բնակչություն։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Բնակավայրի տարածքում կան 7 հին եկեղեցիների ավերակներ և ընդարձակ բնակավայրերի մնացորդներ։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Նախկինում նաև զբաղվել են մետաղագործությամբ[1]։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 94