Անդրանիկ Անդրեասյան (գրող)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Վահանի Անդրեասյան (հոկտեմբերի 4, 1909[1], Հազարի, Չմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա[1] - հուլիսի 4, 1996[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), հայ գրող, խմբագիր։ Մեծ Եղեռնից մազապուրծ՝ ապաստանել է Ալեքսանդրապոլի, ապա՝ Կ.Պոլսի և Հունաստանի որբանոցներում։ 1928 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1936 թվականին՝ «Նոր գիր» ամսաթերթի, 1957-1969 թվականներին՝ «Պայքար» օրաթերթի, 1963-1968 թվականներին, միաժամանակ՝ «Պայքար» հանդեսի, 1937-1957 թվականներին և 1970 թվականից՝ «Նոր օր» օրաթերթի խմբագիր։
Անդրանիկ Անդրեասյան արմտ. հայ.՝ Անդրանիկ Անդրէասեան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1909[1] |
Ծննդավայր | Հազարի, Չմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | հուլիսի 4, 1996[2] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, խմբագիր, մշակութային գործիչ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Աշխատավայր | Նոր օր[1] և Պայքար |
Անդրանիկ Անդրեասյան Վիքիդարանում |
Ստեղծագործություն խմբագրել
Լույս են տեսել Անդրեասյանի «Սպիտակ արդարութիւն» (1938 թ.), «Կարմիր ասպատակի օրագրէն» (1947 թ., Բոստոն), «Վերջին կայանը» (1956 թ.), «Սփիւռքը և հայրենիքը» (1962 թ., Բոստոն, «Զարթոնքի» տպարան), «Տարագիր երկինքի տակ» (1967 թ.), «Անմարմին սէրը» (1983 թ., Լոս Անջելես, «Ապրիլ» տպապրան), «Դառնության բաժակը» (1984 թ.) պատմվածքների, ուղեգրությունների ժողովածուները, «Երկար գիշերին մէջէն» (1974 թ.), «Փլուզում և վերածնունդ» (հ.1-3, 1985-1993 թթ., Բոստոն, «Պայքարի» տպարան) վեպերը, «Խոհեր» (հ.1-3, 1961-1980 թթ.), «Հայկական դատին նոր հանգրուանը» (1967 թ.) աշխատությունները[3]։
Երկեր խմբագրել
- Երկերի ժողովածու, գիրք 1-3, Երևան, 2006 թ.
- Գրականութեան և գրողների մասին։ Դատումներ և գնահատումներ, Լոս Անջելես, 1988 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=12306
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 88, էջեր 88 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Գրականություն խմբագրել
- Դանիելյան Ս., Ամերիկահայ վիպագիրներ, Երևան, 1990
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Անդրեասյան (գրող)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 394)։ |