Վադիմ Յուսուպի Աբդռաշիտով (ռուս.՝ Вади́м Юсу́пович Абдраши́тов, հունվարի 19, 1945(1945-01-19), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 12, 2023(2023-02-12)), խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1992)[1]։

Վադիմ Աբդռաշիտով
Ելույթ Նկարչի կենտրոնական տանը (2012, նոյեմբեր)
Ի ծնե անուն՝Вадим Йосыф улы Габдерәшитов
Vadim Yosıf uğlı Ğabderəşitov
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1945(1945-01-19)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝փետրվարի 12, 2023(2023-02-12) (78 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0008244

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1945 թվականի հունվարի 19-ին[1] Խարկովում՝ զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ Յուսուփ Շակիրովի Աբդրաշիտով (1918-1998), զինվորական, ազգությամբ թաթար[2]։ Մայրը՝ Գալինա Նիկոլայի Աբդրաշիտովա (1922-2002), քիմիական ինժեներ։

Ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1959-1961 թվականներին սովորել է Ալմա-Աթայի երկաթուղային տրանսպորտի տեխնիկումում, 1961-1964 թվականներին՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, 1967 թվականին ավարտել է Մոսկվայի քիմիական ինստիտուտի քիմիական-տեխնոլոգիական գործընթացների կիբեռնետիկայի բաժինը[1][3]։ 1967-1970 թվականներին աշխատել է Մոսկվայի էլեկտրավակուումային սարքերի գործարանում։

1970 թվականին ընդունվել է ԿՀՊԻ-ի ռեժիսորական բաժինը[1]՝ Միխայիլ Ռոմի արվեստանոցում, ում մահից հետո ուսումը շարունակել է Լև Կուլիջանովի մոտ[4]։ Աբդրաշիտովի առաջին ուսանողական աշխատանքը՝ վեց րոպեանոց լուռ վավերագրական էտյուդը՝ «Հաղորդում ասֆալտից», արժանացել է Ռոմի բարձր գնահատականին։ 1974 թվականին որպես կուրսային աշխատանք նկարահանել է «Կանգնեցրե՛ք Պոտապովին» երգիծական կատակերգությունը՝ Գրիգորի Գորինի պատմվածքի հիման վրա։ Վադիմ Աբդրաշիտովի խոսքով՝ ԿՀՊԻ-ից հետո նրան անմիջապես վերցրել են «Մոսֆիլմ»-ում.

  «Ես նույնիսկ դիպլոմ չունեի, ես պաշտպանեցի իմ կուրսային աշխատանքը՝ «Կանգնեցրե՛ք Պոտապովին» ֆիլմը։ Ռայզմանը պատահաբար տեսավ այն և ասաց ինձ, -վերջ տվեք սովորելուն, աշխատելու ժամանակն է»[5]։  

Յուլի Ռայզմանը, ով հրավիրել էր երիտասարդ ռեժիսորին աշխատել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, «Տովարիշչ» ստեղծագործական միավորման ղեկավարն էր։ Այստեղ Աբդրաշիտովը հանդիպեց Ալեքսանդր Մինդաձեի հետ, ում հետ հետագայում ստեղծեց 11 ֆիլմ։

1986-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար[1]։

Նրա ստեղծագործություններից են «Կանգնեցրե՛ք Պոտապովին», «Աղվեսների որս», «Արմավիր», «Մոլորակների շքերթը», «Գնացքը կանգ առավ», «Պիես ուղևորի համար» և այլն ֆիլմեր[1]։

Նա մահացել է 2023 թվականի փետրվարի 12-ին 79 տարեկան հասակում քաղցկեղից[1][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Մահացել է հայտնի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վադիմ Աբդրաշիտովը». news.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  2. «У «Золотого Минбара» появился председатель». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. Выпускники Российского химико-технологического университета имени Д.И.Менделеева 1951-1969 годах / академик РАН П.Д. Саркисов. — Москва: РХТУ им. Д.И. Менделеева, 2002. — С. 177. — 220 с. — ISBN 5-7237-0321-8
  4. «Вадим Абдрашитов - о Кулиджанове». youtube.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  5. «Вадим Абдрашитов: "Все, что хотел сказать — говорил фильмами"». www.kommersant.ru (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Скончался режиссёр Вадим Абдрашитов». ria.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М., Издательский дом «Новое время», «Всё для вас», 1993. — ISBN 5-86564-033-X
  • Время как судьба в фильмах Абдрашитова: Ольга Суркова - ИМЛИ РАН, 2014. - 978-5-905999-16-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադիմ Աբդռաշիտով» հոդվածին։