Վագրը, որ եկել է թեյ խմելու

«Վագրը, որ եկել է թեյ խմելու», բրիտանացի գրող, նկարիչ Ջուդիթ Կերի մանկական նկարազարդ գիրքը խոսել կարողացող վագրի մասին, որը հյուր էր եկել Սոֆի անունով փոքրիկ աղջկան և նրա մորը։ Գիրքը տպագրվել է 1968 թվականին «HarperCollins» հրատարակչությունում, ինչից հետո այն մեծ քանակով վերահրատարակվել է։ Այն շատ արագ Մեծ Բրիտանիայում դարձել է ամենասիրված մանկական գրքերից մեկը[1][2], նաև թարգմանվել է մի քանի օտար լեզուներով։

Վագրը, որ եկել է թեյ խմելու
անգլ.՝ The Tiger Who Came to Tea
ՀեղինակՀուդիթ Կերր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1968

Պատմություն խմբագրել

Գրքի մտահղացումը գրողի մոտ առաջանում է այն բանից հետո, երբ նրանք երեքամյա դստեր հետ միասին գնում են կենդանաբանական այգի։ Նրանք ստիպված են եղել տանը շատ երկար ժամանակ մենակ մնալ, քանի որ հայրը շատ հաճախ էր ճանապարհորդում, և այսպես առաջանում է անսպասելի հյուրի մասին սյուժեն։ Կերն այս պատմությունը պատմում է աղջկան, իսկ երբ նրա որդի Մետյուն կարդալու համար որևէ գիրք է խնդրում դպրոցական անհետաքրքիր գրքերից բացի, նա այդ ամենը գրի է առնում։ Կերը, ով ծագումով գերմանացի է և մեծացել է Գերմանիայում, որոշում է գրել հնարավորինս պարզ տեքստ, որն ունենա շատ նկարներ, որպեսզի իր երեխաներն անգլերենը հաճույքով սովորեն[1][3]։

Սյուժե խմբագրել

Փոքրիկ Սոֆին ու իր մայրը տանը թեյում են։ Հանկարծ դուռը թակում են, և նրանց տուն է մտնում մի մեծ և փափկամազ վագր։ Նա խնդրում է թույլ տալ թեյել նրանց թեյի, սակայն աստիճանաբար սկսում է նաև ուտել և խմում է այն ամենը, ինչը որ կար տանը (անգամ խողովակից եկող ջուրը)։ Դրանից հետո շնորհակալությամբ հեռանում է։ Մայրիկը և Սոֆին շփոթվում են, քանի որ տանը ոչ ուտելիք կա, ոչ էլ ջուր։ Աշխատանքից տուն է վերադառնում հայրիկը, ում պատմում են ամբողջ եղելությունը։ Նա առաջարկում է գնալ և ընթրել սրճարանում, ինչն էլ նրանք անում են։ Հաջորդ օրը Սոֆին և իր մայրը խանութից մթերք են գնում և համենայն դեպս գնում են նաև վագրի կեր։ Միայն թե վագրը այլևս իրենց տուն չի գալիս։

Թարգմանությունները խմբագրել

Գիրքը թարգմանվել է գերմաներեն (գերմ.՝ Ein Tiger kommt zum Tee), շվեդերերեն (շվեդ.՝ En tiger i köket), դանիերեն (դան․՝ Tigeren der kom til te), նորվեգերեն (նորվ.՝ Tigeren, som kom til te), աֆրիկյան (աֆրիկաանս՝ Die Tier wat kom tee drink het), ֆրանսերեն(ֆր.՝ Le grand goûter de Monsieur Tigre), իսպաներեն (իսպ.՝ El tigre que vino a tomar el té), գալիսերեն (գալ.՝ O tigre que veu tomar o té), կատալոներեն(կատ.՝ El tigre que va venir a berenar), պորտուգալերեն (պորտ.՝ O tigre que veio tomar chá), վալիերեն (վալլիերեն՝ Y Teigr a Ddaeth i De) իռլանդերեն (իռլանդերեն՝ An tíogar a tháinig chun tae), բասկերեն (բասկ.՝ Meriendatzera etorri zen tigrea), ճապոներեն (おちゃのじかんにきたとら), ռուսերեն (2012 թվական, «Մելիք Փաշաև» հրատարակչություն, թարգմանիչ՝ Մարինա Արոմշտամ)[4] և այլ լեզուներով։

Թատերական բեմադրություններ խմբագրել

2008 թվականին, երբ լրանում էր գրքի հրատարակության 40 տարին, Լոնդոնում տեղի է ունեցել երաժշտական բեմադրություն՝ հիմնված այդ գրքի սյուժեի վրա (բեմադրության հեղինակ՝ Դեյվիդ Վուդ)[5]։

Լրացուցիչ փաստեր խմբագրել

  • Ֆեյսբուքում գրքի համար նախատեսված էջում երկրպագուների թիվը հասնում է 23000-ի (2012 թվականի հունվարին)[6]
  • Գիրքը մտնում է «100 գիրք, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր երեխա» ցանկի մեջ, որը կազմել է «Telegraph» թերթի թղթակից, գրող Մայքլ Մորպուգոն[7]
  • Որոշ քննադատների կողմից գիրքը վերագրվել է այնպիսի մանկական գրականությանը, որի սյուժեում վառ արտահայտված է սեռերի անհավասարությունը. չաշխատող մայրիկն ու դուստրն անօգնական են վագրի առաջ, և միայն հայրիկի վերադարձն է փրկում նրանց[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Guest, Katy (2009 թ․ սեպտեմբերի 6). «Judith Kerr: If Carlsberg made grannies...». The Independent. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  2. «The Tiger Who Came to Tea». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  3. Eves, Sue (2008 թ․ հունիսի 9). «Judith Kerr and the Tiger Who Came to Tea». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  4. Джудит Керр. Тигр, который пришёл выпить чаю. М.: Мелик-Пашаев, 2012. — 32 стр. ISBN 978-5-903979-40-0
  5. Информация о спектакле по книге (անգլ.)
  6. «The Tiger Who Came to Tea». Facebook. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  7. Michael Morpugo: 100 books every child should read - Pt 1 (19 Jan 2008)
  8. Sexual equality in kids' books just another nasty fairytale / BY: EMMA JANE (The Australian, January 29, 2011)

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել